Իրանի երկու քաղաքացի մարմնի տարբեր մասերում փորձել են տեղափոխել մոտ 500 գրամ հերոին. ՊԵԿ

07/09/2018 schedule13:33

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում սեպտեմբերի 6-ին ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 01:30-ի սահմաններում Մեղրի սահմանային անցակետով Իրանից Հայաստանի սահմանը հատած ԻԻՀ քաղաքացիներ Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիին եւ Լեիլա Նորալդին Դոստկանը հնարավոր է թմրանյութ են տեղափոխում Վրաստան: Նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում նշված քաղաքացիները Բագրատաշենի սահմանային անցակետով փորձել են հատել ՀՀ  եւ ՎՀ պետական սահմանները: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից:

Բագրատաշենի սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում վերջիններիս նկատմամբ իրականցվել է մաքսային հսկողություն։ Նրանց  ուղեբեռների մաքսային զննության արդյունքում թմրանյութ եւ անօրինական որեւէ այլ իր չի հայտնաբերվել, ինչից հետո վերջիններս տեղափոխվել են Նոյեմբերյանի «Ն.Նասիբյանի անվան բժշկական կենտրոն» ՓԲԸ՝ բժշկական միջամտությամբ մարմինների անձնական զննման ենթարկելու նպատակով: ԲԿ-ում իրականացված մարմինների անձնական զննման արդյունքում ԻԻՀ քաղաքացի Լեիլա Նորալդին Դոստկանի մարմնի մի մասում հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 173 գրամ քաշով գլանաձեւ, դարչնագույն, հերոին տեսակի թմրանյութի նմանվող պինդ զանգված, իսկ մեկ այլ մասում՝ մոտ 96 գրամ քաշով նույնանման զանգված: ԻԻՀ քաղաքացի Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիի մարմնի անձնական զննման արդյունքում վերջինիս մարմնից եւս  հայտնաբերվել են պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված մոտ 118 գրամ եւ 100 գրամ քաշերով թվով երկու հատ գլանաձեւ դարչնագույն, հերոին տեսակի թմրանյութի նմանվող պինդ զանգվածներ: ԻԻՀ քաղաքացիների հայտարարությունների համաձայն՝ հայտնաբերված մոտ 500 գրամ վերոնշյալ զանգվածները հերոին տեսակի թմրանյութ են:

Դեպքի առթիվ կազմվել են համապատասխան արձանագրություններ, իսկ հայտնաբերվածը փաթեթավորվել, կապարակնքվել, վերցվել է ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից եւ տեղափոխվել ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն:

Տպել
1885 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է