Մեր կյանքի ժամանակից է գնում. Զինված խմբի գործով նիստն անցավ լարված մթնոլորտում

ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստն այսօր մեկնարկեց լարված մթնոլորտում: Պատճառն այն է, որ ամբաստանյալների պաշտպաններն ու դատավորը մի քանի րոպե համաձայնության չէին գալիս դատական նիստը շարունակելու կամ հետաձգելու հարցի շուրջ:

Այս գործով դատական նիստերն արդեն տեւական ժամանակ տեղի չէին ունենում: «Եթե նիստերի դահլիճի դուռը բացվի՝ երջանկություն է»,- կատակում էին պաշտպանները: Վերջիններս անցած շաբաթ ասուլիս էին հրավիրել եւ նիստերի հետաձգման մեջ մեղադրել դատավոր Արմեն Բեկթաշյանին: Վերջինս, սակայն այսօրվա նիստում անդրադարձավ իրեն հասցեագրված մեղադրանքներին:

«Դատարանը բյուլետենի մեջ նիստ է սկսել, դուք տեղյա՞կ եք դրանից»,- դիմելով դժգոհող պաշտպաններին՝ վրդովված հայտարարեց Արմեն Բեկթաշյանը:

Նիստը բացելուն պես դատավորը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ դատարանը գրություն է ստացել հանրային պաշտպան Թամարա Բաղդասարյանից, որը տեղեկացրել է, որ մեկ ամիս գործուղման մեջ է գտնվելու եւ չի կարող ներկայանալ դատական նիստերին: Նա նաեւ խնդրել էր՝ առանց իր մասնակցության դատական նիստ չանցկացնել:

Դիմումի հրապարակումից հետո գործով ամբաստանյալներ Արա Պողոսյանն ու Գեւորգ Ջնդոյանը հայտարարեցին, որ հրաժարվում են իրենց պաշտպան Թամարա Բաղդասարյանից: «Արդեն երկու ամիս է՝ ամեն մեկն իր գործով է զբաղված, բայց մեր կյանքի ժամանակից է գնում, ընդ որում՝ անազատության մեջ եւ անհայտ ժամկետով, էստեղ կոնկրետ իմ իրավունքն է ոտնահարվում եւ դրանից ելնելով՝ ես կարող եմ իմ իրավունքները միայնակ պաշտպանել դատարանում՝ առանց հանրային պաշտպանի»,-հայտարարեց Գեւորգ Ջնդոյանը: Նույնը պնդեց նաեւ Արա Պողոսյանը: Դատավոր Բեկթաշյանն էլ ի պատասխան ասաց, որ պաշտպանից կարող են հրաժարվել միայն պաշտպանի ներկայությամբ:

Մի քանի փաստաբաններ պատրաստակամություն հայտնեցին պաշտպանել Արա Պողոսյանի եւ Գեւորգ Ջնդոյանի շահերը: Մասնավորապես՝ Ինեսա Պետրոսյանն ասաց, որ այստեղ ավելի կարեւոր է մարդու բարձրագույն արժեքը, եւ եթե ամբաստանյալները հրաժարվում են իրենց պաշտպաններից, դատարանը կարող է ընդունել այդ հրաժարումը եւ դատական նիստը շարունակել, որպեսզի անհարկի ձգձգումներ տեղի չունենան: «Օրենքի խախտումո՞վ»,- արձագանքեց Բեկթաշյանը: «Օրենքի խախտում այդտեղ չկա, որովհետեւ անձը հայտարարում է, որ հրաժարվում է իր պաշտպանյալից: Այստեղ իրենց իրավունքը գերակա է այլ իրավունքներից»,- պատասխանեց Պետրոսյանը: Պաշտպան Լեւոն Բաղդասարյանն էլ, համակարծիք լինելով Ինեսա Պետրոսյանի հետ, նշեց, որ գործը պետք է քննվի ողջամիտ ժամկետում: Գործով մեղադրող դատախազ Էդգար Արսենյանն էլ նկատեց, որ ամբաստանյալների շահերը պաշտպանում է նաեւ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, ուստի՝ առաջարկեց ընդմիջում հայտարարել եւ ճշտել՝ նա կարո՞ղ է ներկայանալ նիստին, թե՞ ոչ:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը, սակայն առանց առաջարկը լսելու՝ որոշեց հետաձգել դատական նիստը: Այսպիսով՝ նիստ նշանակվեց սեպտեմբերի 14-ին:

Մեր զրույցում պաշտպան Ինեսա Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ դատարանը մտադրված է հետաձգում գործի քննությունը: «Ապրիլից մինչ օրս ընդամենը երկու դատական նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ ազատ են արձակվել առողջական լուրջ խնդիրներ ունեցող ամբաստանյալները: Դատական նիստը զանազան պատճառներով տեղի չի ունենում: Այսօր էլ տեսաք՝ ինչ տեղի ունեցավ դատական նիստին, ոտնահարվեցին ամբաստանյալների իրավունքները»,-ասաց պաշտպան Ինեսա Պետրոսյանը՝ հավելելով, որ դատական նիստի վերաբերյալ ինքը եւ մի շարք այլ պաշտպաններ ծանուցումներ չեն ստացել: «Ակնհայտ է, որ դատարանը չէր եկել դատական նիստ անցկացնել, ուղղակի նա բացեց դատական նիստը հետաձգելու համար, որպեսզի մի հատ գալոչկա դնի, դա, իմ կարծիքով, պլանավորված գործողություն էր: Երբ երկրում հեղափոխություն տեղի ունեցավ, երեւի դատավոր Բեկթաշյանի համար արդեն ակնհայտ պարզ է, որ նախորդ իշխանությունների պատվերն արդեն ինքը որեւէ կերպ չի կարող իրականություն դարձնել եւ իր համար շատ ծանր է, դրա համար երեւի ամեն կերպ փորձում է դատական նիստերը ձախողել»,- հավելեց Պետրոսյանը:

Նշենք, որ այսօրվա նիստում պաշտպանական կողմը պատրաստվում էր ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել: Այս միջնորդությունը նրանք փորձում են ներկայացնել արդեն մի քանի ամիս:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Սույն թվականի հունիսին դատարանը փոխել էր այս գործով մի քանի ամբաստանյալների, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոց կալանավորումը: Նա ազատ էր արձակվել պատգամավորների անձնական երաշխավորությամբ:

Տպել
3422 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ