Համաժողով. տարեվերջի տարբերակը լրջանո՞ւմ է

07/09/2018 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 7-ի համարում

«ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում արդեն կողմերի դիրքորոշումների մերձեցման ակնհայտ նշաններ կան: ԵԱՀԿ-ն պատրաստվում է դեկտեմբերին Լյուբլյանա քաղաքում մի կոնֆերանս անցկացնել, որի ժամանակ կուզենայինք զեկուցել ԼՂ հարցում առաջընթացի մասին»,- երեկ այսպիսի սենսացիոն հայտարարություն է արել ԵԱՀԿ գործող նախագահ Դմիտրի Ռուպելը Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում, որը ինչպես եւ նախատեսված էր՝ տեղի է ունեցել երեկ: Այն հարցին, թե ինքը ինչ նկատի ունի կողմերի դիրքորոշումների մերձեցում ասելով, պարոն Ռուպելը պատասխանել է, որ հակամարտության լուծման սկզբունքների մակարդակով դիրքորոշումները մոտ են, սակայն մանրամասների մակարդակով խնդիրներ կան, որոնք եթե չլինեին, ապա  համաձայնագիրն արդեն կնքված կլիներ:

Իսկ խնդրահարույց մանրամասները գտնվում են ազգերի ինքնորոշման եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակներում: Եւ այնուամենայնիվ, թեեւ բանակցությունների այս կարեւորագույն մակարդակում խնդիրներ կան, ԵԱՀԿ գործող նախագահը եկել է այն եզրակացության, որ ազգերի ինքնորոշման եւ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքները կարող են ԼՂ հակամարտության դեպքում հաշտեցվել: «Սա է այն «մեսիջը», որ ես ստացա Բաքվում եւ  այստեղ»,- երեկ հայտարարել է Դմիտրի Ռուպելը: ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նույնպես համաձայնել է, որ սկզբունքային հարցերի շուրջ կողմերի միջեւ ընդհանուր եզրեր երեւում են, սակայն ավելացրել է, որ սատանան հենց մանրամասների մեջ է, եւ եթե դրանք բացվեն, ապա իսկապես կարող են լուրջ  պրոբլեմներ առաջանալ:

Ասուլիսի ընթացքում հնչած այն հարցին, թե Բաքվում հանդիպելով ԼՂ-ի ադրբեջանական համայնքի ղեկավարի, իսկ Երեւանում հանդիպելով ԼՂՀ նախագահի հետ՝ արդյոք ԵԱՀԿ գործող նախագահը  հավասարության նշան է դնում Լեռնային Ղարաբաղի հայերի եւ ադրբեջանական համայնքի միջեւ, պարոն Ռուպելը պատասխանել է այսպես. «Ես Բաքվում շատ մարդկանց հետ եմ հանդիպել, քաղաքական գործիչների, հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Ես տեղեկություններ եմ հավաքում: Հանդիպել եմ նաեւ հայերի ներակայացուցիչների հետ, որոնք ԼՂ-ում ղեկավար դիրքերում են: Իմ հավաքած տեղեկությունները ի մի են բերվելու լուծումներ փնտրելու ճանապարհին»,- ասել է նա: Վերջինս կրկնել է, որ ԵԱՀԿ-ն բանակցային գործընթացում կողմերից ոչ մեկին չի պաշտպանում, իսկ ԵԱՀԿ գործող նախագահի պարտքն է ականջալուր լինել բոլոր կողմերի ձայներին:

Իսկ ահա Ադրբեջանի  կողմից  հաճախ հնչող ռազմատենչ հայտարարություններին վերաբերող հարցին ի պատասխան, ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ Ադրբեջանն այնքան  հաշտվողական ու փոխզիջող է, որքան Հայաստանը: «Այն հայտարարութունները, որ ես եմ լսում, գուցե տարբերվում են այն հայտարարություններից, որ դուք եք լսում: Ադրբեջանական կողմի հետ իմ զրույցներում ես միայն  լսել եմ  խաղաղության, հաշտեցման մասին հայտարարություններ: Չի բացառվում, որ այլ հայտարարություններ էլ են հնչում, սակայն ես դրանց հասցեատերը չեմ»,- ասել է Ռուպելը եւ եզրափակել, որ Ադրբեջանը միանգամայն հաշտվողական է տրամադրված:

Իսկ եթե, այնուամենայնիվ, երբեւէ ռազմատենչ հայտարարությունը դրվի բանակցությունների սեղանին, ապա ԵԱՀԿ-ն կաշխատի այնպես անել, որ  այդ հայտարարությունը պարզապես ետ վերցվի: Իսկ ե՞րբ են վերսկսվելու ԼՂՀ-ի մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունները: Այս հարցին ասուլիսին մասնակից երկու պաշտոնյաները իրարից հեռու պատասխաններ են տվել: ԵԱՀԿ գործող նախագահը մասնավորապես հայտարարել է, որ Մինսկի խումբը այժմ էլ  ակտիվ եւ կենդանի է, սպասում է նախագահների ցուցումներին, ինչպես նաեւ նոր գաղափարներ են տալիս հակամարտության կարգավորման համար: ՀՀ ԱԳ նախարարը, սակայն, համոզմունք է հայտնել, որ վերջիվերջո այդ ձեւաչափով բանակցությունները վերսկսվելու են. «Երբ որ նախագահները մտնեն մանրամասների մեջ, անհրաժեշտ կլինի վերականգնել Մինսկի խմբի գործընթացը, եւ դրան ավտոմատ կմասնակցի ԼՂՀ-ն»,- ասել է նա: 

Աննա Հակոբյան

Տպել
484 դիտում

ՀՀ-ում երեք միլիոն վարչապետ կա. Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում է

Հայկական նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի 22-ից (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա էր․ որքա՞ն ունեցվածք ունի նա

Ուղարկեք ձեր CV-ները․ Փաշինյանը հայտնել է կադրային բանկ ստեղծելու մասին

ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ․ սկսվում է Սպիտակ տան համար պայքարը

ՊՆ բեռնատարի վթարով պայմանավորված աշխատանքից ազատվել են մի քանի հրամանատարներ

ԲՀԿ-ում 5 տոկոսի հույս չունե՞ն. ինչու գործող պատգամավորները չեն առաջադրվում

Կալիֆորնիայի աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 80-ի, 1200 մարդ անհետ կորած է համարվում

Հայաստանում բոլոր ավտոճանապարհները բաց են, Լարսը դեռ փակ է 445 բեռնատարների համար

Ծաղիկներ, քաղցրավենիք՝ հենց փողոցում. Շվեյցարիայի փոստային ծառայության անակնկալը՝ բնակիչներին (տեսանյութ)

8 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզի մի մասում

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են Կարբիի ձորում արջին թակարդը գցած անձին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսին

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթանին, շնորհավորել ազգային տոնը

Ադրբեջանը բողոք կհայտնի ԱՄՆ-ին՝ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու համար

Տավուշում մեքենա է այրվել, պատճառը վերասարքավորումն է եղել՝ ղեկը փոխելը. «Ղեկը աջ» նախաձեռնություն

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն