Ասուլիս. երեւո՞ւմ են Սերժի ականջները

07/09/2018 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 7-ի համարում

Եթե վստահենք պաշտպանության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախկին անդամ Վաղարշակ Հարությունյանի խոսքին, ապա երեկ առավոտյան «Հանրապետություն» կուսակցության տարածքային կառույցների 75 եւ սկզբնական կառույցների 50 տոկոսը դիմել են Վաղարշակ Հարությունյանին եւ տեղեկացրել, որ դադարեցնում են իրենց անդամությունը «Հանրապետություն» կուսակցությանը: Ուստի, եթե Վաղարշակ Հարությունյանի հաշվարկը ճիշտ է, ապա երեկվանից արդեն «Հանրապետություն» կուսակցությունը գոյություն չունի, քանզի ընդամենը 6 հազար անդամ ունեցող կուսակցության 75 տոկոսի հեռացումը նշանակում է, որ «Հանրապետությունն» ունի այլեւս ընդամենը 1500 անդամ:

Մինչդեռ, համաձայն Կուսակցությունների մասին օրենքում կատարված վերջին փոփոխության, մինչեւ 2000 անդամ ունեցող կուսակցությունները ենթակա են ինքնալուծարման: Ուստի, մեր այն հարցին, թե արդյո՞ք իրենց քայլը դավաճանություն չէ Արամ Զավենի Սարգսյանի նկատմամբ, որը տարիներ շարունակ իր անձնական միջոցներով պահել է ոչ միայն ողջ կուսակցությունը, այլեւ կուսակցությունը լքածների պարագլուխներին, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց, որ իրենք դավաճաններ չեն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը կկարողանա համալրել իր նոսրացած շարքերը: Եւ այսպես, ինչո՞ւ այս պահին, երբ «Արդարություն» դաշինքում ՀԺԿ-ի եւ «Հանրապետության» միջեւ տարաձայնությունները հարթվել էին եւ երբ ընդդիմությունը միասնական դիրքորոշում էր որդեգրել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, ընդդիմադիր դաշտի ամենաարմատական կուսակցությունը պայթում է:

Ահա այս հարցի պատասխանն էին երեկ ուզում Մամուլի ազգային ակումբում Ալբերտ Բազեյանից եւ Վաղարշակ Հարությունյանից ստանալ լրագրողները, սակայն որեւէ հստակ պարզաբանում, բացի նրանից, որ «Հանրապետություն» կուսակցության իր գործընկերների գործելաոճից Բազեյանի մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների հրամանագիրն արդեն վավերացված է եւ շուտով Սուրենյանցն այն ներկայացնելու է Բուշի հաստատմանը, այդպես էլ չհնչեց: Փոխարենը, հնչեցին մեղադրանքներ եւ խոստում, որ քաղխորհրդից դուրս եկած յոթնյակն անտեր չի թողնելու իրենց հետ միասին կուսակցությունը լքած ստվար շարքերին, եւ ստեղծելու են նոր կուսակցություն:

Իսկ մեղադրանքի թեման շրջանառվող այն վարկածն էր, որ Սերժ Սարգսյանն Ալբերտ Բազեյանի ձեռքերով պառակտում է միակ վճռական կուսակցությունը, որպեսզի այդ միակ վճռականը չկարողանա սահմանադրական հանրաքվեն օգտագործել իշխանափոխություն իրականացնելու համար, ինչը հենց «Հանրապետության» գերխնդիրն է: «Հինգ տարի է ես Սերժ Սարգսյանին չեմ տեսել. կարող եք գնալ եւ տղամարդավարի իրեն հարցնել: Իսկ իշխանական շրջանակների հետ շփվել են «Հանրապետության» մեր կուսակիցները, եղել են կոմպլիմենտներ «Օրինաց երկրին», վարչապետի հետ մշտական հանդիպումներ եւ շփումներ, Սերժ Սարգսյանի հետ էլ չգիտենք: Ես կուրորեն որեւէ մեկի ետեւից չեմ գնացել եւ ոչ էլ պատրաստվում էի կուրորեն գնալ Արամ Սարգսյանի ետեւից:

Ի դեպ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի ներկայիս անդամներից մեկը, որին ես տեղյակ պահեցի կուսակցությունից մեր դուրս գալու մասին, ակնարկեց, որ եթե մենք այդ քայլին գնանք, Սերժին կկպցնեն մեզ: Ես էլ ասացի՝ չի կպնելու, մի չարչարվեք»,- իշխանության հետ որեւէ համագործակցությունը երեկ հերքեց Ալբերտ Բազեյանը: Ինչ վերաբերում է նոր կուսակցություն ստեղծելուն, ապա որպես սրբություն հարգող մարդ՝ Բազեյանը կուսակցության անունն ու մնացած բաները թողնում է Արամ Սարգսյանին, եւ իրենց կուսակցության համար նոր անունը կգտնեն: Իսկ ո՞վ է ֆինանսավորելու լուրջ ծախսեր պահանջող կուսակցությունը, երբ Հայաստանում փողը հիմնականում կենտրոնացած է իշխանության ձեռքին:

Մեր այս հարցին ի պատասխան Ալբերտ Բազեյանը խոստովանեց, որ կուսակցություն ստեղծելու ճանապարհին հիմնական խոչընդոտը լինելու է հենց փողը, որն իրենք չունեն, բայց եւ չեն կարող բախտի քմահաճույքին թողնել կուսակցությունը լքածներին: Այսպիսով, մինչեւ վերջերս ամենակուռ եւ ներքին մուտիլովկաներով չփչացած եւ չարատավորված «Հանրապետություն» կուսակցությունը եւս պառակտվեց: Եւ եթե Ա.Բազեյանն իսկապես ազնիվ է իր հայտարարություններում ու կուսակցության պառակտումն իրոք իշխանությունների ձեռքի գործը չէ, ապա մնում է զուտ գաղափարական տարաձայնությունը, որը սկիզբ էր առել դեռ մեկ տարի առաջ. Բազեյանը, Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, կտրականապես դեմ է, որ Հայաստանն իր պորտալարը կտրի Ռուսաստանից:

Եւ, ի դեպ, պատահական չէ, որ Վաղարշակ Հարությունյանը քաղխորհրդի քննարկման առարկա էր դարձրել անգամ ամիսներ առաջ «Հանրապետություն» կուսակցության էլեկտրոնային պարբերականում ռուսական մամուլից թարգմանված մի հոդվածի վերնագիրը, որն այնքան էլ հարգալից չէր հանդեպ Ռուսաստանը՝ «Չեկիստական Ռուսաստան»: Ուստիեւ, ինչպես ասում են «Հանրապետություն» կուսակցությունում, եթե Սերժի ականջներն իսկապես չերեւան Բազեյանենց ստեղծելիք կուսակցության թիկունքում, ուրեմն այդ կուսակցության խորհրդանիշը կդառնա ՀՀ-Ռուսաստան պորտալարը: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1031 դիտում

Ծառուկյանը փորձում է վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների վրա. Արթուր Գեւորգյան

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունությանը. ԱԳՆ

Վիրահայոց թեմը գրադարան եւ համայնքային կենտրոն է վարձակալել. թեմապատկան 3-րդ կենտրոնը Թբիլիսիում

Բաքուն սպառնում է հայկական իշխանություններին ավիացիայի ոչնչացմամբ

Հայկ Մարությանի գլխավորությամբ Երեւանի ավագանու առաջին նիստը պետք է հրավիրվի հոկտեմբերի 10-ին

ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները

Առաջին անգամ  ԵԽ նախարարների կոմիտե է ներկայացվել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշում

Թրամփը պատրաստ է հանդիպել Իրանի իր պաշտոնակցին. Ռոհանին մեղադրում է ԱՄՆ-ի դաշնակինցերից մեկին

Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին բխում է մեր պետական շահերից. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետը մասնակցել է «ՆԱՏՕ-գործընկերներ» ձեւաչափով ՌՈ պետերի ամենամյա համաժողովին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդեսին

Առաջիկա օրերին ՀՀ առանձին հատվածներում սպասվում է անձրեւ, ամպրոպ, մառախուղ, ջերմաստիճանի նվազում

Մանրամասներ ԲՀԿ–ի կաշառքի գործից. մի մասով վճարումներ են արել, մյուսով ներկայացել ոստիկաններին

Իրավապահները Աշոցք գյուղում զենք-զինամթերք են հայտնաբերել եւ առգրավել (տեսանյութ)

Ամոթ չունեցող էլ կա. Կարո Փայլանն անդրադարձել է Էրդողանի կողմից շքեղ օդանավ գնելու փաստին

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Երեւանում եւ 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում