Բիզնես. սա Երեւա՞նն է, այստեղ դու տա՞նն ես

07/09/2018 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 7-ի համարում

Բուզանդի փողոցի վտարված, վտարվող եւ վտարման ենթակա բնակիչների բողոքի վերջին ալիքը արդեն մի քանի օր է, ինչ անհարմարություններ է ստեղծում իշխանությունների համար: Բնակիչները բարիկադներ են փորձում կառուցել, իշխանությունները ստիպված են լինում բուլդոզերներով քանդել դրանք, ոստիկանություն ուղարկել, հերթապահություն սահմանել, որ նոր բարիկադներ չկառուցեն: Դե, ինքներդ եք հասկանում՝ սահմանադրական բարեփոխումների քննարկումներ, Կենտրոնի թաղապետի ընտրություններ եւ այլն: Ու թերեւս հենց այս անհարմարություններով էր պայմանավորված, որ երեկ ասուլիս հրավիրեց Երեւանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարեն Դավթյանը:

Ասուլիսի նպատակը մեկն էր` մեկ անգամ եւս փորձել հանրությանը համոզել, թե իշխանությունները ինչքան լավն են, ինչքան լավ գործ են անում, շենքեր են կառուցում մարդկանց համար, իսկ որոշ անպատասխանատու տարրեր իրենց կամքով դուրս չեն գալիս իրենց տներից, ագահություն են ցուցաբերում, շատ են փող ուզում, բողոքի ակցիաներ են կազմակերպում ու փորձում են տապալել քաղաքաշինական ծրագրերը: Միայն թե դա իրականության հետ որեւէ կապ չունի: Այս պահին մի կողմ թողնենք այն, թե ինչու են այդ մարդիկ ավելին ուզում, քան իրենց առաջարկում են: Տեսնենք, թե ինչ են առաջարկում: Վտարվող քաղաքացիներին որպես փոխհատուցում առաջարկում են մի ինչ-որ գումար, եւ եթե քաղաքացին առանց խնդիրներ հարուցելու թողնում է իր բնակարանը, ապա նրան տալիս են նաեւ խրախուսող գումար:

Եւ ահա, եթե միացնենք իրար այդ գումարները, ապա ստացվում է այն գումարը, որով քաղաքացին կարող է իր ունեցած բնակարանին համարժեք բնակարան գնել: Իսկ եթե քաղաքացին որոշում է դատարանի միջոցով կամ այլ կերպ վիճարկել իրեն տրվելիք գումարը, ապա խրախուսման գումար չի ստանում եւ արդյունքում ստանում է շատ ավելի քիչ փող, որով կարող է տուն գնել միայն քաղաքի ծայրամասում: Իսկ ՀՀ Սահմանադրության 28 հոդվածը միանշանակորեն սահմանում է. «Սեփականության օտարումը հասարակության եւ պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ»:

Այսինքն՝ սեւով սպիտակի վրա գրված է, որ անկախ նրանից՝ քաղաքացին խնդիրներ հարուցում է, թե՝ ոչ, նա պետք է ստանա համարժեք գումար, իսկ խրախուսման գումարը այն լրացուցիչ փողն է, որը քաղաքացուն պետք է ստիպի մտածել` խնդիրներ հարուցի՞, թե՞ սուսուփուս վեր կենա գնա: Արդյո՞ք պրն Դավթյանը նորմալ եւ տրամաբանական է համարում, որ խրախուսումը հաշվի առնելու դեպքում միայն ստացվում է «համարժեք» փոխհատուցում: «Նորմալ է այն գումարը, որ նա ստանում է առձեռն: Եթե մարդ ընդհանուր գումարը ստանում է իր գույքին համարժեք, դա նորմալ է: Ես այդպես եմ համարում տրամաբանորեն եւ ընդհանրապես»,-մեր հարցին ի պատասխան հայտարարեց նա:

Այլ կերպ ասած, հողերի իրացումը, փոխհատուցումների հարցերը համակարգող գերատեսչության ղեկավարը նորմալ եւ տրամաբանական է համարում, որ աչքի առաջ ոտնատակ է տրվում Սահմանադրությունը, իսկ մարդկանց օրը ցերեկով լկտիաբար քցում են: Ճիշտն ասած, նորմալ է, որ պրն Դավթյանն է դա նորմալ համարում: Իսկ ի՞նչը պրն Դավթյանը նորմալ չի համարում: «Զուտ մարդկայնորեն ես չեմ հասկանում մարդուն, որը տիրապետում է մի բանի, որի դիմաց լրիվ փոփխհատուցվում է, բայց դուրս չի գալիս: Ես չեմ հասկանում էդ մարդկանց»,- ասում է ԾԻԳ-ի տնօրենը: Ի՞նչ ասել է «լրիվ փոխհատուցում»: Որքա՞ն արժե ձեր տունը, որը դուք չեք վաճառում:

Արդյո՞ք այն արժե ճիշտ այնքան, որքան ձեր հարեւանի նմանատիպ տունը, որը արդեն մի քանի ամիս դրված է վաճառքի: Իհարկե, ձեզ ավելի շատ գումար պետք է առաջարկեն, քան ձեր հարեւանին, քանի որ դուք մտադիր չեք վաճառել, որովհետեւ այդ տան հետ կապված են հիշողություններ` այստեղ եք ծնվել-մեծացել, այստեղ եք սիրահարվել, ամուսնացել, երեխաներ ունեցել...: Մի խոսքով, չեք ուզում վաճառել եւ վերջ: Եթե դա պետական կարիքների համար է պետք, ապա իրավունք ունե՞ք ձեր կամքին հակառակ այդ վաճառքից ավելի շատ գումար ակնկալել, քան, ասենք,  քառակուսի մետրի գնահատած արժեքն է:

Իհարկե, ունեք: Իսկ ոմանք դա չեն հասկանում: Եւ ընդհանրապես: Կարելի՞ է արդյոք դա չհասկացողների տրամաբանությունը շարունակելով՝ հանգել մի զարհուրելի հետեւության: Ասենք, մի օր Միացյալ ազգերի կազմակերպությունը աշխարհի կարիքների համար որոշում է մեզ` ՀՀ քաղաքացիներիս, Հայաստանից հանել եւ տեղափոխել, ասենք, Մոնղոլիա, որտեղ մեզ կտրամադրվի ավելի բարեկարգված տարածք՝ ուղիղ 29 հազար քառակուսի կիլոմետր մակերեսով: Իրենց բնակարաններից չհեռացող մարդկանց չհասկացողները հաստատ կվազեին, որովհետեւ ուղղակի չեն հասկանա, թե ինչու չպետք է հեռանան: Այդ տներն էլ այդ մարդկանց փոքր հայրենիքն են, եւ եթե որեւէ մեկը որոշել է, որ նրանք այդտեղ պետք է չապրեն ու զոռով հանում է նրանց իրենց տնից, ապա նրանք պետք է որ զուտ նյութական իմաստով շատ ավելին ստանան, քան ունեին:

Այս տարրական տրամաբանությունը որոշ մարդկանց համար այդպես էլ մնաց անհասկանալի: Եւ սա, ճիշտն ասած, այնքան էլ տարօրինակ չէ: Դրա վկան է հենց այն տեսքը, որ ստանում է Երեւանը: Այն Երեւանը, որտեղ այգիները վերածվում են թույն ռեստորանների ու ավտոկանգառների: Այն Երեւանը, որի այգիներում թռչունների ձայներին փոխարինել է քյառթու ռաբիզը: Այն Երեւանը, որտեղ ջիփերը անցնում են մարդկանց վրայով ու օֆ էլ չեն անում: Այն Երեւանը, որտեղ Թամանյանի նախագծերը այլանդակում ու վերածում են քառակուսի մետրի բիզնեսի:

Հայկ Գեւորգյան

Տպել
1352 դիտում

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան