Խաղող մթերող 3 ամենամեծ գործարաններից մեկը դեռեւս հայտարարություն չի արել. Արթուր Խաչատրյան

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, թե խաղող մթերողների հետ տեղի ունեցած քննարկման ժամանակ ինչ արդյունքների են եկել, ասաց.

«Ուղղակի մենք լսում ենք կոնյակ եւ գինի արտադրողների մտահոգությունները, ծրագրերը եւ փոխանցում ենք խաղող արտադրողների մտահոգությունները եւ մոտեցումները, փորձում ենք կամուրջ հանդիսանալ բիզնեսի եւ գյուղացիների միջեւ ՝ առանց որեւէ միջամտության»,- ասաց նա:

Թե ինչքանով է տեղին գյուղացիների բողոքը, Խաչատրյանը նշեց, որ օրինակ՝ Երեւանի կոնյակի գործարանի հետ պայմանագրով ֆիքսված է եղել նվազագույնը 130 դրամ: «Երկարաժամկետ պայմանագրով որեւէ մեկի հետ այլ գին ֆիքսված չի եղել, քանի որ գործարաններից մեկն ավելի բարձր գին էր առաջարկել, շուկայում որոշակի ակնկալիքներ էին առաջացել, բայց պայմանագրային պարտավորության մեջ, երկարաժամկետ 7 տարվա պայմանագրերի, որ կնքում էին, նվազագույն գին է ֆիքսված եղել գինը 130 դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Մթերողներից մեկը, ըստ նախարարի, հայտարարել է, որ ինքը մթերում է 130-180 դրամով: «130-140 դրամը սեղանի սորտերն են ընդունում, 140-160 դրամ կոնյակի տեխնիկական սորտերն են, երբ ասում են, որ շաքարի պակաս կա եւ այլն, հետո կարմիր սորտերը 160-180 դրամ: Իսկ երկրորդ ամենամեծ արտադրողը հայտարարել է, որ ինքը մթերելու է 140 դրամով տեխնիկական սորտը՝ անկախ շաքարայնությունից եւ Տավուշի մարզում եղած ամբողջ բերքը: Երրորդը դեռեւս հայտարարություն չի արել»,- ասաց նա:

Իսկ թե ինչ ծավալների է խաղողի այս տարվա բերքը, նախարարը նշեց, որ նախորդ տարվա հետ համադրելի է, մի քանի տոկոս ավելի քիչ: «Նույն կարգի են, ինչպես նախորդ տարի, մի փոքր ավելի պակաս, որովհետեւ գարնան նախաշեմին ունեցանք ցրտահարություն, հետո մայիսին կարկուտ եղավ, հետո անսպասելի օգոստոսյան կարկուտը եղավ, որը տեղացիները ասում են, որ Արմավիրի մարզում օգոստոսին չտեսնված բան էր»,- ասաց նա:

Տպել
1933 դիտում

Վերացել են ուսուցիչների՝ տարիներ տևող կաշկանդվածություններն ու կախվածությունները․ նախարար

Ucom-ի բաժանորդները կշարունակեն օգտվել ռոմինգի 15Դ/ՄԲ մատչելի սակագնից Վրաստանում եւ եւ ս 41 երկրում

ԱԺ արտահերթ ընտրությունների մտասեւեռումով ռումբ է դրվելու Հայաստանի ներքին կայունության տակ․ Աշոտյան

ՀՀԿ-ն որեւէ պայման չի դնում, այն՝ ինչ կառաջարկվի, կբանակցենք. Բաղդասարյանն ու Աշոտյանը հակասում են միմյանց

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները

ՔՈԱՖ հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ի գլխավոր տնօրենը

ՎՏԲ-Հայաստան Բանկը չի օգտվում երրորդ անձանց միջնորդական ծառայություններից

Պլաստմասե իրերի ու պարարտանյութերի արտադրություն ՀՀ-ում․ Լիբանանից նոր ներդրումներ են սպասվում

Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա. դատարանը հրապարակել է վճիռը

Ես հաճույքով կպատժեի վայրահաչողներին. Ալիկ Սարգսյանը՝ իշխանությանը պաշտպանող ֆեյքերի մասին

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի եւ ջրի արտադրամասերի գործունեությունը. պաշտոնական

Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու ՀՀ ղեկավարների օրակարգերի սղության պատճառով. ԱԳՆ

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում