Հարկային օրենսգրքի փոփոխությունները ուրվագծվում են

ՀՀ կառավարությունը գրեթե ավարտում է «Հարկային օրենսգրքում» կատարվելիք փոփոխությունների շուրջ քննարկումները: Պետք է սպասել, որ առաջիկայում հանրության դատին կներկայացվի այդ փոփոխությունների նախագիծը:

Անցյալ շաբաթ իր ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց սպասվող փոփոխությունների մի մասը, որը վերաբերում էր եկամտային հարկին: Ըստ այդմ, քննարկումները հիմնականում այն հարցի շուրջ են, թե որքան սահմանել եկամտային հարկի դրույքաչափը, կլինի այն սանդղակավորված, թե՝ համահարթեցված:

Քննարկվող մի տարբերակով ցածր աշխատավարձ ստացողները պետք է վճարեն ավելի ցածր տոկոսով եկամտային հարկ, բարձր աշխատավարձ ստացողները՝ ավելի բարձր: Բայց վարչապետի կարծիքով՝ համահարթեցված տարբերակը, երբ բոլորը, անկախ աշխատավարձի չափից, վճարում են 23 տոկոս եկամտային հարկ, իր համար ամենաընդունելին է այս պահին:

Ընդհանրապես պետք է ասել, որ «Հարկային օրենսգրքի» շուրջ քննարկումները բավականին թեժ են: Ու դժվար է պնդել, որ որեւէ կոնկրետ խնդրի շուրջ վերջնական որոշում կա արդեն: Դա հասկանալի է: Կառավարության առաջ մի քանի իրար հակասող խնդիրներ են կանգնած: Մի կողմից պետք է հարկային դաշտում այնպիսի փոփոխություններ կատարվեն, որոնք թեկուզ փոքր, թեկուզ քայլ առ քայլ բարելավում մտցնեն մարդկանց բարեկեցության մեջ: Մյուս կողմից՝ այդ փոփոխությունները պետք է հանգեցնեն պետական բյուջեի հավաքագրման մակարդակի բարձրացմանը, մեկ այլ կողմից՝ մեր տնտեսությունը պետք է դարձնեն ավելի գրավիչ ներդրումների համար, աշխուժացնեն տնտեսությունը, նվազեցնեն կոռուպցիոն ռիսկերը, ստվերը եւ այլն:

Այս պահին կառավարությունը չի կարող բացարձակ գերակայություն տալ այս խնդիրներից որեւէ մեկի լուծմանը: Ասենք բարձրացնի տնտեսության ներդրումային գրավչությունը պետբյուջեի համալրման հաշվին: Պետբյուջեի եկամուտները չպետք է տուժեն, որովհետեւ դա նշանակում է՝ կտուժի երկրի պաշտպանունակությունը, հանրության խոցելի խմբերի վիճակը կվատանա եւ այլն:

Այլ կերպ ասած, Հարկային օրենսգրքում փոփոխությունները առայժմ պետք է լինեն նշված բոլոր խնդիրների լուծման միջինացված տարբերակներով, քանի դեռ Հայաստանում կատարվող քաղաքական փոփոխությունները  չեն արմատացել տնտեսական դաշտում: Իր ուղիղ եթերի ժամանակ էլ վարչապետը, խոսելով, մասնավորապես 23 տոկոս եկամտային հարկի մասին, ավելացրեց. «Իմ կարծիքով, շատ լավ կլիներ, եթե մենք համաձայնության գայինք ունենալ համահարթ եկամտային հարկի տարբերակը՝ 23 տոկոս բոլորի համար: Եթե մենք կարողանանք ստանալ դա, մենք կպարտավորվենք իջեցնել առաջիկա տարիներին եկամտային հարկը մինչեւ 20 տոկոսի...»:

Իսկ քննարկումներում առաջարկվող տարբերակների պակաս չկա: Դրանցից մեկով առաջարկվում է թողնել եկամտային հարկի սանդղակը, որի համաձայն մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները  կվճարեն 18 տոկոս, 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ ստացողները՝ 23-28  միջակայքում, իսկ դրանից բարձր ստացողները 31-36 տոկոսի  միջակայքում: Սակայն առաջիկա 3-4 տարիների ընթացքում սանդղակը աստիճանաբար կվերանա եւ բոլորը կվճարեն 18 տոկոս: Այս առաջարկի տրամաբանությունն այն է, որ մարդկանցից քիչ հարկ հավաքելու արդյունքում այդ գումարը կմնա նրանց մոտ եւ կմտնի շրջանառության մեջ, կաշխուժացնի տնտեսությունը, կգեներացնի ավելի շատ եկամուտներ եւ հետեւաբար՝ ավելի շատ հարկեր:

Մեկ այլ տարբերակով առաջարկվում է սահմանել հարկման ոչ ենթակա մի շեմ, ասենք նվազագույն սպառողական զամբյուղի չափով՝ մոտ 57 հազար դրամ: Այսինքն՝ եկամտային հարկը հաշվարկվում է ոչ թե ամբողջ աշխատավարձից, այլ դրանից հանվում է 57 հազար դրամը եւ միայն  դրանից հետո գանձվում 23 տոկոս եկամտային հարկ: Փաստորեն ստացվում է սահուն սանդղակ: 100 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար հարկը կկազմի մոտ 11 տոկոս, 200 հազար դրամ ստացողի համար մոտ 20 տոկոս, 300 հազար դրամ ստացողի համար մոտ 22 տոկոս եւ այսպես շարունակ: Այս դեպքում կարելի է նույնիսկ եկամտային հարկը սահմանել, ասենք, 25 կամ 28 տոկոս: Առաջարկները շատ են եւ դրանցից յուրաքանչյուրը ունի իր ռիսկերը եւ իր առավելությունները: Կառավարության խնդիրն է ընտրել այս պահի դրությամբ ամենաարդյունավետ տարբերակը, դրանք դնել գործողության մեջ եւ հետագայում, հաշվի առնելով հետեւանքները ու արդյունքները, անընդմեջ հղկել, բարձրացնելով արդյունավետությունը:

Նկատենք, որ վարչապետի երեկվա ուղիղ եթերը նվիրված էր հիմնականում եկամտային հարկին: Բայց Հարկային օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները առնչվելու են նաեւ այլ հարկատեսակներին: Եվ դրանք պակաս խնդրահարույց չեն: Օրինակ, որքան պետք է լինի շրջանառության հարկի դրույքաչափը, որքան պետք է լինի շրջհարկի առավելագույն շեմը: Ինչպիսի փոփոխություններ են լինելու ակցիզային հարկում: Փոփոխություններ նախատեսվում են արդյո՞ք գույքահարկի ոլորտում: Մասնավորապես ճոխ գույքը, ասենք անշարժ գույքը, ավտոմեքենաները, արվեստի թանկարժեք գործերը կհարկվեն արդյո՞ք լրացուցիչ հարկով: Այս հարցերի պատասխանները, թերեւս հայտնի կդառնան առաջիկայում:

Հարկային օրենսգրքում կատարվելիք փոփոխությունները տնտեսական առումով առաջին ու ամենալուրջ, միեւնույն ժամանակ ամենանուրբ խնդիրն է, որ պետք է իրականացնի գործող կառավարությունը: Դրա հետ մեկտեղ այդ փոփոխությունները պետք է հաշվի առնվեն 2019 թ. պետական բյուջեի նախագիծը մշակելիս:

Տպել
5234 դիտում

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները