ՀՀ-ն Ուկրաինայում նոր դեսպան ունի. Լիտվինը ԱԳ նախարարին է հանձնել հավատարմագրերի պատճենը

07/09/2018 schedule22:30

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպան Պյոտր Լիտվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը:

Շնորհավորելով Պյոտր Լիտվինին նշանակման առթիվ եւ հաջողություն մաղթելով իր կարեւոր առաքելությունում՝ Զոհրաբ Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման գործում:

Նախարար Մնացականյանը եւ դեսպան Լիտվինը քննարկեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով գիտության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները բարձր գնահատեցին Ուկրաինայի հայ համայնքի դերակատարությունը  երկրի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտակրթական եւ այլ ոլորտներում: Այս առնչությամբ ՀՀ ԱԳՆ ղեկավարը երախտագիտությամբ նշեց հայ համայնքի հանդեպ Ուկրաինայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը, հայկական մշակութային արժեքների եւ ազգային պատկանելության պահպանմանն ուղղված քայլերը:

Առեւտրատնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում երկուստեք գոհունակությամբ փաստվեց Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրի ծավալների աճը: Միաժամանակ կողմերը համակարծիք էին, որ անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում, առեւտրատնտեսական  ոլորտում առկա մեծ ներուժը լիովին օգտագործելու նպատակով:

Հանդիպմանը Հայաստանի արտաքին քաղաքական գետատեսչության ղեկավարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումները եւ առաջնահերթությունները` ընդգծելով, որ գործընթացն արհեստականորեն այլ ձեւաչափեր տեղափոխելու փորձերը վնասում են խնդրի հանգուցալուծման հասնելու համանախագահների ջանքերը: Զրուցակիցները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Տպել
1146 դիտում

Կալանավորներին և դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը