Ես երբեք չեմ լինի կաբինետային քաղաքապետ, անլուծելի հարցեր չեն լինում. Նաիրա Զոհրաբյան

«Աշխարհը փնտրում է քաղաքը ճիշտ կառավարելու մոդելներ: Մենք փորձել ենք նախընտրական մեր ծրագիրը կառուցել կանաչ ու խելացի կառավարման մոդելով»: Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը՝ «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ:

«Անլուծելի հարցեր չեն լինում: Ցանկացած հարց լուծելի է, եթե քաղաքային իշխանության մտադրությունը լինելու է ոչ թե սեփական թիմի կամ շրջապատի բարեկեցությունը, այլ երեւանցիների շահը:

Ես ուզում եմ, որ վստահ լինեք՝ այս գործի մեջ ես դրել եմ իմ արժանապատվությունը, իմ ոգին: Դրանում մեկ րոպե անգամ չկասկածեք: Ես երբեք չեմ լինելու կաբինետային քաղաքապետ, ինչպես որ այսօր կաբինետային պատգամավոր չեմ: Լինելու է ոչ մի հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ, պաշտոնը սեփական շահերին ծառայեցնողների ու պորտաբույծների հանդեպ, երեւանցուն անհարգալից վերաբերվող չինովնիկների հանդեպ»,- ասել է Զոհրաբյանն ու հավելել, որ համաժողովին հրավիրելով տարբեր քաղաքների քաղաքապետերի, ցանկություն ունեն իմանալ կառավարման մոդելների մասին ու ինքը չի հիշում, որ երբեւէ Երեւանում այդքան երկրի քաղաքների քաղաքապետեր լինեն:

ԲՀԿ թեկնածուն նաեւ հավելել է, որ ինքը եղել է բազմաթիվ եվրոպական քաղաքներում, աշխարհի շատ մայրաքաղաքներում ու վստահ է՝  Երևանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու եվրոպական տուրիզմի կենտրոններից մեկը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, համաժողով է հրավիրել, որն անցկացվում է իրեն պատկանող «Փարավոն» համալիրում:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ հրավիրված համաժողովին, ըստ Գագիկ Ծառուկյանի, մասնակցում են Երեւանի քաղաքապետի բոլոր թեկնածուները: Երեւանում են աշխարհի տարբեր երկրների 41 քաղաքապետեր:

Տպել
2175 դիտում

Երեւանյան ընտրատեղամասերի մեծ մասում հաղթանակ է տանում «Իմ քայլը» դաշինքը

Էրեբունու 10/36 ընտրատեղամասում մեծ առավելությամբ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

Ժամը 20-ի դրությամբ դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը

Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքը 77.88 տոկոս է հավաքել. նախնական արդյունքներ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին կարող եք հետեւել օն-լայն ռեժիմով, ժամը 24-ից ԿԸՀ հաշվիչը կմիանա

Ավան վարչական շրջանի 1/09 տեղամասում սկսվեց ընտրությունների արդյունքների հաշվարկը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցել ընտրություններին

Օրվա ընթացքում կրկնակի քվեարկության ընդհանուր առմամբ 16 դեպք է գրանցվել, գաղտնիության խախտման՝ 7

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք