Արա Մինասյանը կրկին դատարան է դիմել. նախարարից պահանջում է իրեն վերականգնել աշխատանքում

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրեն Արա Մինասյանը դատական կարգով բողոքարկում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանը՝ իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ: Մինասյանը պահանջում է անվավեր ճանաչել այդ հրամանը եւ իրեն վերականգնել նախկին աշխատանքում: «Խնդիրն այն է, որ աշխատանքից ազատման որեւէ հիմք գոյություն չի ունեցել, եւ հրամանում էլ աշխատանքից ազատման որեւէ հիմք վկայակոչված չէ: Այսինքն՝ երբ որ «Աշխատանքային օրենսգիրքը» նայում ենք, թե երբ կարող է աշխատողն ազատվել աշխատանքից, այդ հիմքերից որեւէ մեկը առկա չէ ու հրամանում էլ վկայակոչված չէ»,- մեզ հետ զրույցում ասաց Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է աշխատանքից ազատվելու մասին սահմանված ժամկետներում նախապես չտեղեկացնելուն, Վահագն Գրիգորյանը նշեց, որ դա չի բողոքարկվում: «Ծանուցման ժամկետները խախտելը իրավունք չի տալիս աշխատողին վերականգնվել: Ընդամենը նախատեսում է ֆինանսական փոխհատուցում՝ տուժանք: Որեւէ ֆինանսական պահանջ չի դրվել»,- մանրամասնեց նա:

Արա Մինասյանն ավելի վաղ մեկ այլ հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Առողջապահության նախարարությունը մինչ այդ հայտարարել էր, որ նշված բուժհաստատությունում իրականացվող ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքների համաձայն, 2016-2018 թթ. ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցվել է շուրջ 545 միլիոն դրամի վնաս: Համապատասխան նյութերն ուղարկվել էին իրավապահ մարմիններին:

«Մարդիկ, որոնք մասնակցել են կեղծիքին, հիմա ցույց են անում: Ո՞նց չասես: Սա կազմակերպված հանցավորություն է, ու այդ կազմակերպած բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի աթոռից: Ճի՞շտ եմ հասկանում: Երեւի ճիշտ եմ հասկանում: Ինչ վերաբերում է քրեական գործին եւ իրավական հետեւանքներին. 99 տոկոս վստահ եմ, որ այստեղ կան քրեական տարրեր, որովհետեւ այդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»,- նաեւ ասել էր նախարարը:

Տպել
5756 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին