Իշխանությունը գրոհում է բուհերը. չնայած գրոհելու հարկ, ըստ էության, չկա

08/09/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 8-ի համարում

Եթե մինչ այժմ ՀՀ պետական բուհերի խորհուրդները կազմավորվում էին բուհերի կանոնադրություններով սահմանված կարգով՝ միայն բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմից եւ ուսանողներից, ապա այժմ այդ խորհուրդների անդամների թվի կեսը պետք է կազմեն իշխանությունների առաջադրած ներկայացուցիչները: Բանն այն է, որ խորհուրդները, որոնք, ի դեպ, նաեւ ընտրում են ռեկտորներին, այսուհետ ձեւավորվելու են «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն, որն, ըստ էության, բուհերին զրկում է ինքնավարությունից եւ ստիպում պարել իշխանությունների դուդուկի տակ:

Որոշումը հիմնավորվում է «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով, որի կետերից մեկն ասում է, թե խորհրդի ձեւավորման կարգը, լիազորված մարմնի ներկայացմամբ, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Եւ հիմա, երբ կառավարության որոշումն ընդունված է ու նախագահի կողմից վավերացված, պետական բուհերի կանոնադրությունները պետք է համապատասխանեցվեն սույն օրենքին ու որոշմանը: Ըստ այս որոշման՝ խորհուրդը, որը բուհի կոլեգիալ կառավարման մարմին է, ձեւավորվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի (կառավարության) եւ պետական կառավարման լիազոր մարմնի (այսինքն՝ ԿԳՆ-ի) ներկայացուցիչներից:

Ընդ որում՝ խորհրդի անդամների թիվը նշված չորս կողմերի միջեւ համամասնորեն է բաշխվում (25-ական տոկոս): Հիմնադրի անունից խորհրդի անդամներ է առաջադրում ՀՀ վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից: Թե կոնկրետ ինչպիսի՞ պաշտոն, չի մասնավորեցվում: Իսկ լիազոր մարմնի կողմից խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի եւ տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ճանաչված գործատուներ: Ստացվում է, որ խորհրդի անդամների միայն 50 տոկոսն է լինելու բուհի ներսից եւ բուհին առնչվող, իսկ մյուս 50 տոկոսը կազմելու են բուհի հետ բացարձակ կապ չունեցող մարդիկ: Որոշումը նախատեսում է նաեւ, որ առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա խորհրդի կազմը, լիազոր մարմնի ներկայացմամբ, հաստատում է ՀՀ վարչապետը: 

Մեկ այլ կետ էլ, փոխանակ միանգամից, կարճ ու կոնկրետ սահմանի, թե խորհրդի նախագահը պետք է լինի կառավարության կամ ԿԳՆ-ի ներկայացուցիչ, հեռվից է գալիս՝ նշելով. «Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ: Խորհրդի նախագահը չի կարող լինել նույն բուհում հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս): Խորհրդի նախագահը նույն բուհում պահպանում է ժամավճարի սկզբունքով դասախոսելու իրավունքը»: Այսքանն էլ դեռ բավական չէ, որոշումը իրավունք է վերապահում հիմնադրին, այսինքն՝ կառավարությանը, խորհրդի անգործության դեպքում վաղաժամկետ դադարեցնել խորհրդի նախագահի լիազորությունները կամ լուծարել խորհուրդը:

Այսքանից հետո դե արի ու խորհրդի նիստի ժամանակ այնպիսի հարցեր առաջ քաշիր, որոնք կարող են կառավարության սրտով չլինել: Իսկ ինչ վերաբերում է խորհրդի անդամների թվին, ապա, ըստ որոշման հաստատած կարգի, այն պետք է լինի 20-ից ոչ պակաս եւ 32-ից ոչ ավելի: Անդամների այս զույգ թիվը թերեւս ենթադրում է, որ խորհրդի ներսում ինչ-որ հարցի շուրջ տարաձայնություններ առաջանալու դեպքում ձայները կիսվելու են հավասար, եւ որոշիչ է լինելու խորհրդի նախագահի, նույնն է թե՝ իշխանությունների ներկայացուցչի ձայնը:

Այս որոշումը, բնականաբար, չի ողջունվում բուհերի կողմից եւ ոգեւորություն չի առաջացրել, սակայն դրանց մի մասը տրամադրված են համակերպվելու իրավիճակի հետ՝ առաջնորդվելով «Օրենքը եւ հետեւաբար դրանից բխող որոշումը չի քննարկվում, եւ դրան պետք է ենթարկվել» սկզբունքով: Իսկ ահա մայր բուհում, ըստ պաշտոնական տեղեկության, որոշումը դեռեւս քննարկման փուլում է, ու դեռ որեւէ եզրակացություն արված չէ: Ոչ պաշտոնական աղբյուրներից, սակայն, հայտնի է դարձել, որ Երեւանի պետական համալսարանի գիտխորհուրդը մերժել է կառավարության այս որոշումը եւ  առաջարկելու է վարչապետին հանդիպել ու խոսել դրա շուրջ՝ խնդրելով այն չեղյալ հայտարարել:

Աննա Զախարյան

Տպել
1642 դիտում

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին