Դատարան. ոչ միայն անկախ է, այլեւ անկապ

08/09/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 8-ի համարում

Նարինե եւ Բագրատ Նալբանդյանների գործը, որին մենք ուշադիր հետեւել ենք առաջին իսկ օրվանից, նոր փուլ է մտել: Ամուսինները մեղադրվում են 2004-ի մայիսի 30-ին վարդենիսցի Սյուզան Սարգսյանին սպանելու մեջ: Առաջին ատյանի դատարանը՝ Դավիթ Բալայանի նախագահությամբ, ապա վերաքննիչ դատարանը՝ Եվա Դարբինյանի նախագահությամբ եւ վերջում՝ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատը՝ Մհեր Խաչատրյանի նախագահությամբ (օգոստոսի 12-ին), առանց մեղադրանքի մեջ խորանալու եւ անտեսելով ամուսինների մեղքը հերքող բազում ապացույցները` Նարինե Նալբանդյանին դատապարտեց 14, Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարի ազատազրկման:

Ըստ վճռաբեկի որոշման. «Ն.Նալբանդյանն՝ իր տան խոհանոցում, իր դուստր Արեւիկ Նալբանդյանի համադասարանցի Սյուզաննա Սարգսյանի եւ դստեր՝ Արեւիկի անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է տուժողի հետ, որի ընթացքում սեղանի վրայից վերցնելով կիսով չափ լիքը «Ջերմուկ» հանքային ջրի շիշը, դիտավորությամբ հարվածել է Ս.Սարգսյանի քթի շրջանին՝ պատճառելով քթոսկրի բեկորային կոտրվածք, ապա մի քանի անգամ հարվածել է Սարգսյանի գլխի տարբեր մասերին»: Հետո ամուսիններն, ըստ մեղադրականի եւ դատավճիռների, կապել են գիտակցությունը կորցրած աղջկա ձեռքերը եւ «թողել են խոհանոցում, որ ստացած վնասվածքներից դանդաղորեն մահանա»:

Գիշերը նրանք դիակը գցել են իրենց տնից 20 մետր հեռավորության վրա գտնվող չգործող մազութի հորը, դեպքից 9 օր հետո դիակը հայտնաբերվել է: Մենք բազմիցս անդրադարձել ենք այս մեղադրանքին եւ ներկայացրել այն փաստերը, որոնք խոսում են ամբաստանյալների անմեղության մասին, հերքում մեղադրանքը եւ առկա են հենց նույն քրգործի մեջ, ուստի այսօր կրկին չենք անդրադառնա դրանց: Կխոսենք միայն այն բռնությունների մասին, որոնց ազդեցությամբ մեղադրյալները ցուցմունք են տվել, ինչն էլ դրվել է դատավճիռների հիմքում՝ որպես գլխավոր ապացույց: Դատական 3 ատյանները մի մարդու նման անտեսել են Նալբանդյան ամուսինների նկատմամբ կիրառված դաժան  բռնությունները՝ դրանով հաստատելով, որ ծեծն ու բռնությունը մեզանում նորմալ երեւույթ են, առանց դրա, որպես կանոն, քննություն մեզանում չի կատարվում:

Ավելին՝ վճռաբեկ դատարանը մեղադրել է Նարինե Նալբանդյանին, որ նա իր նկատմամբ կիրառված բռնությունների մասին հայտնել է ձերբակալությունից 40 օր անց՝ օգոստոսի 21-ին եւ արդարացրել է վերաքննիչ դատարանի այն որոշումը, որով մերժվել է Ն.Նալբանդյանի նկատմամբ՝ մարմնական վնասվածքները հայտնաբերելու նպատակով փորձաքննություն նշանակելու միջնորդությունը: Հարց է ծագում՝ եթե այդ բռնությունները մտացածին են, ինչո՞ւ է դատարանը համառորեն հրաժարվում փորձաքննություն նշանակելուց: Չէ՞ որ եթե փորձաքննությունը հերքի բռնությունների փաստը, դա կծառայի հօգուտ մեղադրանքի: Վճռաբեկ դատարանը փորձել է արդարացնել անգամ պաշտպանական իրավունքի խախտման դեպքերը վերաքննիչում՝ իբր Նալբանդյաններն իրենք են հրաժարվել պաշտպանի ծառայություններից:

Սակայն այս բոլորն էլ ոչինչ, Նալբանդյանների գործում առավել անհեթեթ փաստի հանդիպեցինք, որը ոչ մի քրեադատավարական նորմի մեջ չի տեղավորվում: Ամիսներ առաջ Նալբանդյանների պաշտպան Սաֆարյանը դիմել էր դատարան՝ բողոքարկելով «դատախազության անգործությունը», որը չի ստուգել Նալբանդյանների հայտարարություններն՝ իրենց նկատմամբ կիրառված բռնությունների մասին՝ քրգործ չի հարուցել, չի պարզել մեղավորներին եւ չի պատժել քննության խորթ մեթոդներ կիրառողներին: Պաշտպանի դիմումը Կենտրոն, Նորք-Մարաշ դատարանը մերժել էր՝ գտնելով, որ դատախազությունը ճիշտ է գործել՝ ժամանակին նյութեր է նախապատրաստել, որի ժամանակ բռնությունները չեն հաստատվել, եւ մերժել է քրգործի հարուցումը:

Վերաքննիչ դատարանը եւս մերժել էր պաշտպանի դիմումը, իսկ վճռաբեկ դատարանն անսպասելիորեն բեկանել էր վերաքննիչի որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության: Երեկ վերաքննիչ դատարանը՝ Սերժիկ Ավետիսյան, Ռուբեն Ափինյան, Մելիք Տեր-Ադամյան կազմով, բավարարեց պաշտպանի դիմումն ամբողջությամբ՝ փաստորեն, հայտարարելով, որ դատախազությունն, իրոք անգործություն է դրսեւորել: Պաշտպանն իր դիմումում պահանջել էր «պարտավորեցնել գլխավոր դատախազությանը հարուցելու քրեական գործ եւ իրականացնելու քրեական հետապնդում Գեղարքունիքի մարզի նախաքննական մարմնի եւ օպերատիվ աշխատողների կողմից Նալբանդյանների նկատմամբ բռնության կիրառման հանցադեպով»:

Վերաքննիչի որոշումն ինքնին նոնսենս է, քանի որ, փաստորեն, ունենք 3 դատական ատյանով անցած եւ վերջնականապես ուժի մեջ մտած դատավճիռ, որտեղ փաստված է, որ Նալբանդյանների նկատմամբ ոչ մի բռնություն չի կիրառվել՝ քննությունն ընթացել է օրենքի սահմաններում, իսկ ձեռք բերված ապացույցները օրինական են եւ արտացոլում են իրականությունը: Մյուս կողմից դատարանը պարտադրում է դատախազությանը քրգործ հարուցել եւ պարզել, թե ինչ բռնություններ են կիրառվել Նալբանդյանների նկատմամբ: Իսկ եթե այդ քննությամբ պարզվի, որ Նալբանդյաններից ցուցմունքները կորզվել են ծեծի արդյունքում, ուստի չեն կարող թույլատրելի ապացույցներ դիտվել, ի՞նչ է անելու Նալբանդյաններին 14 եւ 9 տարի ազատազրկման դատապարտած վճռաբեկը՝ չեղյա՞լ է համարելու իր վերջնական որոշումը եւ նոր դատավճի՞ռ է արձակելու: Արդեն իսկ վերաքննիչի երեկ կայացրած որոշումը կասկածի տակ է դնում Նալբանդյանների դատավճիռը:

Արմինե Օհանյան

Տպել
1896 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան