Երեւանը ղեկավարելիս կարեւորվելու է երեւանցու խոսքը: Նման հայտարարություն արեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Դաշինքի նախընտրական ծրագրի առաջին կետում նշված է՝ մայրաքաղաքի հետ կապված մեծ հնչեղություն ունեցող հարցերի լուծումները պետք է որոշվեն հանրաքվեի միջոցով: Մարությանը, մանրամասնելով այս ծրագրային դրույթն, ընդգծեց. «Մենք ինքներս միանձնյա չենք որոշելու, սա անելու ենք Երեւանի բոլոր բնակիչներով: Ամեն մարդ, որն ունի Երեւանում գրանցում, նրա ձայնը որոշիչ է լինելու: Առաջին մասով հանրաքվեները լինելու են դիջիթեք: Քաղաքապետարանի կայքում լինելու է հանրաքվեների բաժին, որտեղ լինելու է քվեարկելու հնարավորություն: Առավել մեծ հարցերի շուրջ բուն իմաստով հանրաքվե է իրականացվելու»:

Տրանսպորտ

Իշխանական թիմը խոստանում է լուծել նաեւ հանրային տրանսպորտի խնդիրը: Նախընտրական ծրագրում նշված է, որ փոխվելու է տրանսպորտի համակարգը, ստեղծվելու է փոխադրման նոր ցանց: Մարությանի խոսքով՝ կանոնավոր ուղեւորափոխադրումներ են լինելու մինչեւ 24:00-ն, իսկ դրանից հետո մինչեւ գիշերվա 03:00-00:04-ն ընկած ժամանակահատվածում տրանսպորտը կաշխատի գիշերային ռեժիմով:

«Լինելու է միասնական տոմսային համակարգ, երբ տոմսը գնվում է մեկ անգամ, որը ոչ թե մեկ անգամ օգտագործման համար է, այլ երկարաժամկետ՝ մեկ օրից մինչեւ մեկ տարվա կտրվածքով: Այն մարդիկ, ովքեր մի քանի տրանսպորտ են օգտագործում, էժան տարբերակ է լինելու, տարբեր խմբերի մարդկանց համար լինելու է զեղչային համակարգ: Միեւնույն ժամանակ կպահպանվի նաեւ 100 դրամով միանգամյա ուղեւորափոխադրումը»,- մանրամասնեց քաղաքապետի թեկնածուն:

Հայկ Մարությանն ասաց, որ նախատեսում են նաեւ առնվազն մեկ մետրոյի կայարան կառուցել: Ըստ նրա՝ մասնագետների հետ եղել է քննարկում եւ նախագծանախահաշվային տվյալներով՝ շինարարության ծախսը կազմել է 50-100 մլն ԱՄՆ դոլար՝ կայարանի 1 կմ-ի աշխատանքները իրականացնելու համար. «Ուզում ենք մետրոյի «Գործարանային» կայարանն օգտագործել, որն այս օրերին գրեթե չի օգտագործվում: Կփորձենք ուսումնասիրել այդ մետրոյի շրջակայքը, այդտեղ նոր բիզնես, ուսումնական կենտրոններ կառուցել, որտեղ կաշխուժացնենք քաղաքային տնտեսությունը եւ բոնուս ստանալ մեկ մետրոյի կայարան»: 

Ընդհանուր առմամբ՝ Երեւանի տրանսպորտային խնդրի լուծման համար, Հայկ Մարությանի փոխանցմամբ, անհրաժեշտ է 850 հազար եվրո:

Աղբահանություն

Նախընտրական հաջորդ  խոստումը աղբահանությանն էր վերաբերվում: «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի քարտուղար, թեկնածու Հրաչյա Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է սկսել մրցակցային պայմաններ ստեղծելուց եւ իրականացնել խիստ վերահսկողություն: Քաղաքական ուժը, ընտրվելու դեպքում, խոստանում է գործընթացներում ներգրավել նաեւ աղբահեռացում իրականացնող 2-րդ օպերատորին, ինչպես նաեւ հիմնել աղբի վերամշակման գործարան, տեղադրել տարբեր աղբամաններ, որի դեպքում հնարավոր կլինի տեսակավորել աղբը:

Համատիրություններ

ՔՊ անդամ, ավագանու 2-րդ համարը զբաղեցնող Սրբուհի Ղազարյանը ներկայացրեց համատիրությունների խնդիրը եւ նշեց, որ առաջարկում են սահմանափակել մեկ համատիրության մաս կազմող բազմաբնակարան շենքերի քանակը: Նա ընդգծեց՝ առաջնային է վերելակների վերանորոգումը եւ դրանք նորերով փոխարինելը:

«2002-ից ի վեր օրենքը ընդունվեց, ցավոք, չիրականցրեց այն դերակատարությունը, որն ի սկզբանե ներկայացվում էր: Դա ուներ երկու պատճառ՝ սուբյեկտիվ դրսեւորումներ նախկին իշխանությունների կողմից եւ օբյեկտիվ հիմք: Նախորդ տարիներին այն դարձել էր ըստ ընտրությունների ժամանակացույցի փող բաժանող, կամ փող հավաքող մի մարմին: Խնդիրները լուծելու համար առաջարկում ենք սահմանափակել մեկ համատիրության մեջ ընդգրկվող բազմաբնակարան շենքերի թիվը: Համատիրությունները տեղական ինքնակառավարման առաջնային օղակն են: Դա հիմք է, որի վրա պետք է կառուցվի Երեւանում տեղական ինքնակառավարումը»: 

Շրջակա միջավայրի բարեկարգում

Նախընտրական ծրագրում ներառված է նաեւ շրջակա միջավայրի բարեկարգման հարցը: Մասնավորապես, ՔՊ-ն խոստանում է 500 հազար ծառ տնկել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, բարեկարգել բոլոր չգործող շատրվանները, կառուցել նորերը: Թափառող շների դեմ էլ պատրաստվում են պայքարել ստերջացման մեթոդով:

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը եզրափակվում է Երեւանը խելացի քաղաք դարձնելու խոստմամբ: Լրագրողների հարցին՝ նշված ծրագրերը ի՞նչ ժամկետներում են իրականացվելու, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց.

«Այն ծրագրերը, որոնք ավելի կարճ ժամկետում կարող էր իրականացվել, մենք կարճ ժամանակում կիրականացնենք, որպեսզի երեւանցիները սկսեն մեզ հավատալ: Միեւնույն ժամանակ պարզ է, որ տրանսպորտի ոլորտի շտկումը 1 օրում, 10 օրում կամ 1 ամսում չես կարող անել, բայց աշխատանքները սկսվելու են առաջին օրից: Կարեւորը՝ կա քաղաքական կամք, որը դրդելու ու բրթելու է մեզ, որպեսզի իրականացնենք մեր բոլոր ծրագրերը»:

Տպել
1521 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է