Բաց թողած գոլեր, խախտումներ, անատամ խաղ առջեւի գծում. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Մակեդոնիային թույլ տվեց սեփական հարկի տակ առանց լուրջ ջանքեր գործադրելու հաղթեղ իրեն: Քիչ առաջ Սկոպյեի «Ֆիլի II» մարզադաշտում Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 2-րդ տուրի հանդիպումն ավարտվեց 2:0: Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հաղթանակ տոնելով Հայաստանը խմբում առաջին տեղը գրավելու լավ հնարավորություններ կստեղծեր իր համար, սակայն դժգույն հանդիպում անցկացրեց:

Մակեդոնիայի ֆուտբոլիստները առանձնապես սարսափելի մրցակցի տպավորութուն չթողեցին, սակայն Վարդան Մինասանի սաների մոտ այսօր ավելի լավ ստացվում էին խախտումները, քան գրոհները: Անհաջող խաղին գումարվեց մրցավարական բացթողման արդունքում նշանակված 11-մետրանոցը: Հանդիպման սկզբում Անդրե Կալիզիրի հետ պայքարում մրցակցի աստղ Գորան Պանդեւը ընկավ Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում, սիմուլյացիայի դիմելով կարողացավ համոզել մրցավարին, որ իր նկատմամբ կանոնները խախտել էին: 13-րդ րոպեին հարվածն անվրեպ իրացրեց Էգզիյան Ալիոսկին:

2-րդ խաղակեսը հայերն ավելի ակտիվ սկսեցին: Սկզբում նույնիսկ վտանգավոր պահ ստեղծեցին մրցակցի դարպասի մոտ: Հովհաննես Համբարձումյանն օգտվեց պաշտպանությունում մրցակցի թույլ տված սխալից, գնդակը փոխանցեց Տիգրան Բարսեյանին, սակայն վերջինս չհասավ ու չկարողացավ ուղարկել այն դարպասը: 59-րդ րոպեին մակեդոնացիները նաեւ կրկնապատկեցին առավելությունը: Հավաքականում իր 32-րդ գնդակը խփեց ավագը՝ Պանդեւը:

Այդ գոլից հետո 1 պատասխան գնդակ խփելու 1 պահ հայերը ունեցան, սակայն չօգտագործեցին: 71-րդ րոպեին Գեւորգ Ղազարյանի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

Հայաստանը մնաց 3 միավորով, որը վաստակել էր Լիխտենշտենի դեմ տնային խաղում: Այս պահին 2-րդն է մրցաշարային աղուսակում: Խումբը 6 միավորով գլխավորում է Մակեդոնիան: 3-րդ Լիխտենշտեյնն է, իսկ 4-րդ՝ Ջիբրալթարը: Վերջին 2 թիմերը քիչ հետո կսկսեն միմյանց դեմ հանդիպումը:

ՀՀ ընտրանին իր հաջորդ 2 խաղերը կանցկացնի հաջորդ ամիս: Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Ջիբրալթարին, իսկ 16-ին՝ Մակեդոնիային:

Տպել
1547 դիտում

ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Ա. Գրիգորյանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին

Մհեր Մկրտչյանը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին ֆիլմ է նկարահանելու. այլեւս չի վախենում տապալումից

Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ

Երեխաները Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են. Արմեն Սարգսյան

Ոգեւորված եմ խաղաղության հաստատմանն ուղղված Ձեր կոչից. Կարին Մարմսոլերին՝ Աննա Հակոբյանին

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան

ԵՄ-ն 850 000 եվրո է տրամադարում խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար

Որեւէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին