Պատրաստ եմ աշխատել նաեւ ավագանու անդամ. Մարությանը՝ քաղաքապետ չընտրվելու մասին

Քիչ առաջ Էրեբունի վարչական շրջանից մեկնարկեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավը։ Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեկնարկի վայրի ընտրությունը պայմանավորված է Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի հետ։

«12 օր ունենք, եւ յուրաքանչյուր օրը նվիրելու ենք մի վարչական շրջանի։ Ամբողջ օրը լինելու ենք փողոցներում, լսելու ենք քաղաքացիների խնդիրները»,- ասաց նա։

Մարությանը հայտարարեց, սեպտեմբերի 23-ը լինելու է պատմական օր։ «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ եթե «Իմ քայլը» դաշինքին չհաջողվի Երևանի ավագանիում մեծամասնություն կազմել, նա պատրա՞ստ է աշխատել որպես ավագանի, Հայկ Մարությանը պատասխանեց. «Այո, պատրաստ եմ, մենք գնում ենք Երեւանի խնդիրները լուծելու, թե դա որ ֆորմատով է լինելու՝ ինձ համար կարևոր չէ։ Ես քաղաքականության մեջ չեմ եղել, բայց էլի խնդիրներով զբաղվել եմ»։

Լրագրողի հարցին՝ գիտակցո՞ւմ է, որ մտնելով քաղաքապետարան՝ հնարավոր է ինչ-որ մի կոռուպցիոն սկանդալի բախվի կամ ինչ-որ չափով էլ իր ունեցվածքը կհայտնվի մարդկանց ուշադրության կենտրոնում, թեկնածուն պատասխանեց.

«Գալիս ենք, որ այդ սխեմաները քանդենք եւ թափանցիկ գնանք առաջ։ Ես ազնիվ աշխատել եմ, իմ ունեցվածքը կարող եք խոշորացույցների տակ պահել»,- ասաց նա։

Հայկ Մարությանը հայտարարեց, որ պատրաստ են կոալիցիա կազմել ընտրությունների շեմը հաղթահարած ցանկացած քաղաքական ուժի հետ։ ՀԺ-ի դիտարկմանը, որ ներկայացված ծրագրում ժամկետներ չեն նշվում եւ պարզ չէ, թե խոստումները ինչ գրաֆիկով են լուծվելու, քաղաքապետի թեկնածուն ասաց.

«Յուրաքանչյուր ծրագիր ունի իր ժամանակը, օրինակ, աղբահանության խնդիրը լուծելու ենք մինչեւ մեկ տարվա ընթացքում, տրանսպորտը՝ մեկ տարուց մինչեւ երեք տարի։ Ամեն ծրագրի կետն ունի իր ենթակետը»։

«Իմ քայլը» դաշինքի թիմը Մարությանի գլխավորությամբ այժմ շրջում է Էրեբունի վարչական շրջանի փողոցներով, լսում քաղաքացիների խնդիրները։

Տպել
2790 դիտում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը

6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան

Առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է. «Սասնա Ծռեր»-ը ներկայացնում է առաջին 33 համարները

Մարտուն Գրիգորյանը չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին

ԿԳ փոխնախարարը պատասխանել է ՀՊՏՀ-ի ուսանողների բաց նամակին

Նախկին ԱԺ-ի դեպքում մտքիս ծայրով չէի անցկացնի գործել այնտեղ. Արսեն Ջուլֆալակյան

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Ներողն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. թքած ունեմ համաներման վրա. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյան