Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում միակ թեկնածուն է: Սա «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պաշտոնապես հաստատեց ՀՖՖ վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանը: Հայտերի ընդունման վերջնաժամկետը եղել է սեպտեմբերի 3-ը, ու ՀՖՖ անդամները, բացի Վանեցյանից, այլ թեկնածուի տարբերակ չեն առաջարկել:

Բակումյանը չմասնավորեցրեց, թե ֆեդերացիայի կոնկրետ որ անդամներն են Վանեցյանին առաջադրել: Նա նշեց, որ որպես այդ հարցի պատասխան կարելի է ընդունել հենց ԱԱԾ տնօրենի հայտարարությունը: Վերջինս օրեր առաջ նշել էր, որ իրեն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը:

ՀՖՖ նախագահի ու գործադիր կոմիտեի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 22-ին: Այդ օրը կառույցը նաեւ իրավաբանական անձանց միությունից վերակազմավորվելու է հասարակական կազմակերպության:

Ֆեդերացիան 2002 թվականից գլխավորում է Ռուբեն Հայրապետյանը: Նա մշտապես նշում էր, որ միայն իրեն է տեսնում այդ պաշտոնում: Ընդամենը վերջերս՝ ամռանը, հայտարարեց, որ պատրաստ է տեղը զիջել Վանեցյանին:

Հայրապետյանը չէր եկել հավաքականի՝ իր համար վերջին տնային խաղին: Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի Լիխտենշտեյնի դեմ խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի կառավարական օթյակում նստած էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վանեցյանը:  

Տպել
1223 դիտում

Կրկին նախապայմաններ. Էրդողանի աշխատակազմը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Դոլարը Հայաստանում թանկանում է, եվրոն՝ էժանանում

Մի՛ վառիր կամ թաղիր ՀՀԿ-ին․ Դիանա Գասպարյանի տարբերվելու կոչը

Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը (տեսանյութ)

Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

«Բալ-Է»-ն Ադրբեջանի համար չէ. ՌԴ ՊՆ-ում մտավախություններ ունեն

Իրոք անտանելի է ու օրհասական․ Երվանդ Վարոսյանը՝ ՓՊ-ում ստեղծված իրավիճակի մասին

Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը

Լիահույս ենք, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կամրապնդվեն․ CCAF-ը շնորհավորել է Փաշինյանին

Լիլիթ Մակունցն այցելել է 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին

Ջավախքում հայ երիտասարդի սպանության պատճառով հրկիզումները շարունակվում են. այրվել է եւս երկու տուն

Լիոնում ձերբակալվել է վրաց-հայկական-ադրբեջանական հանցավոր խումբ (տեսանյութ)

Թավշյա հեղափոխությունից հետո մտադիր եմ ընդլայնել բարեգործական ծրագրերը ՀՀ-ում․ Աննա Կարան՝ Աննա Հակոբյանին

Վովայի պատվերով բռնել են, անմեղ տեղը նստած ենք. քրեական հեղինակություններ Նորատուսցի Ալիկի և Գեղամի նյարդերը տեղի տվեցին

Գյումրիում ռուս զինվորական է ձերբակալվել դեկտեմբերի 2-ին ծեծի հետեւանքով մահացած Ջուլիետա Ղուկասյանի դեպքով

Թուրքիան սկսել է Սեւ ծովում բազա կառուցել

Զորակցություն ենք հայտնում երկրում իրականացվելիք բոլոր դրական վերափոխումներին․ ՌԱԿ

Այդ գծերն այդպես յուրահատուկ գծեր չեն, որ փակվելու դեպքում, անպայման բաց մնան այդ հատվածները. Նավասարդյան

Մանկական երկաթուղի տանող թունելի մեջ 18-ամյա աղջիկը դանակահարել է 17-ամյա երիտասարդին

Դատարանը քննում է Սերժի Վաչոյի կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցը