Հինգ տարով գնում եմ ծառայության, գնում ենք Երեւանի խնդիրները լուծելու. Հայկ Մարության

Սեպտեմբերի 10-ին մեկնարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: «Իմ քայլը» դաշինքն այն սկսեց Էրեբունի վարչական շրջանից: Ավագանու անդամների թեկնածուները Հայկ Մարությանի գլխավորությամբ շրջեցին վարչական շրջանի ամբողջ տարածքով՝ բակ առ բակ հակիրճ ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագրի կետերը: Երեկոյան նույն վարչական շրջանում տեղի կունենա հանրահավաք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

«Իմ քայլը» դաշինքը նախատեսել է քարոզարշավի յուրաքանչյուր օր տրամադրել մեկ վարչական շրջանի: «12 օր ունենք, եւ յուրաքանչյուր օրը նվիրելու ենք մի վարչական շրջանի։ Ամբողջ օրը լինելու ենք փողոցներում, լսելու ենք քաղաքացիների խնդիրները»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Սեպտեմբերի 23-ը լինելու է պատմական օր, այդ օրն ունենալու ենք ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ: Սա Հայկ Մարությանի առաջին ուղերձն էր երեւանցիներին, որպես քաղաքապետի թեկնածու: «Այսօրվան մենք սպասել ենք տասնյակ տարիներ: Եվ մենք, մեր երեւանցիները պետք է իրացնեն իրենց իրավունքը, եւ իրենք ընտրեն իրենց իշխանություններին: Երեւանցիներն են որոշելու Երեւանի ապագան, սա ամենակարեւոր ուղերձն է, որը մենք տալու ենք, եւ որը սեպտեմբերի 23-ին մենք բոլորս իրացնելու ենք»,- ասաց նա: 

Անկախ ընտրությունների արդյունքներից՝ Հայկ Մարությանն ընտրվելու դեպքում պատրաստվում է մնալ Երեւանի ավագանու կազմում: «Հայկական ժամանակ»-ի հարցին՝ եթե «Իմ քայլը» դաշինքին չհաջողվի մեծամասնություն կազմել, պատրա՞ստ եք որպես ավագանու անդամ ձեր գործունեությունը ծավալել, Մարությանը պատասխանեց. «Մենք, միեւնույն է, գնում ենք Երեւանի խնդիրները լուծելու, թե որ ֆորմատով է լինելու, ինձ համար կարեւոր չէ: Դուք գիտեք՝ ես ընդհանրապես քաղաքականության մեջ չէի եւ նորից այդ խնդիրներով զբաղվում էի, ինձ համար ֆորմատը կարեւոր չէ: Եթե այսօր հնարավորություն կա ավելի լայն ֆորմատով մասնակցել, ես այդ հնարավորությունը օգտագործելու եմ: Ես իմ առջեւ դրել եմ մի սկզբունք, որ գնում եմ ծառայության՝ 5 տարով»: 

ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, որ պատրաստ է համագործակցել ընտրությունների շեմը հաղթահարած ցանկացած քաղաքական ուժի հետ: Ըստ նրա, այդ ուժերը քաղաքապետարանում են հայտնվելու ժողովրդի ցանկությամբ, քանի որ հիմա ընտրությունները լինելու են արդար: «Բոլոր այն ուժերը, որոնք անցնելու են ավագանի, նշանակում է՝ ստացել են ժողովրդի մանդատը, նշանակում է, որ այս մարդիկ լեգիտիմ են, եւ այո, մենք բոլորի հետ պետք է համագործակցենք: Բոլորի ծրագրային լավագույն դրույթները բոլորս միասին ենք իրականացնելու: Իմը եւ քոնը չկա, Երեւանը բոլորինն է, անկախ նրանից՝ մեր օգտին ով է քվեարկել, ով չի քվեարկել: Ոչ մի համագործակցություն չեմ բացառում, որը կարող է էֆեկտիվ աշխատանքին նպաստել»:

Հայկ Մարությանի գլխավորած թիմը Երեւանի փողոցներում շրջեց «Երեւան, քայլ արա» կարգախոսով: Քաղաքացիները քաղաքապետի թեկնածուին մեծ ոգեւորությամբ էին ողջունում: Շատերը հիշեցին այն տարիները, երբ թեկնածուն հայտնի էր որպես դերասան, բայց պայքարում էր տրանսպորտի թանկացման դեմ: Հարցին՝ գումար, եթե առաջարկեն, կվերցնե՞ք ու այլ քաղաքական ուժի քվե տաք, քաղաքացիները պատասխանեցին. «Մեզ փող պետք չի: Մեզ պետք է մեր Հայկն ու մեր Փաշինյանը: Փող բաժանողները շատ ողորմելի վիճակում են, թող գան, ես իրենց փող կտամ»:

Այնուհետ քաղաքացիներն անցան իրենց առօրյա խնդիրների կարգավորմանը: Մասնավորապես, նշեցին, որ տրանսպորտի վիճակը շատ վատ է: «Դռները ջարդած են, մի անգամ պետք է ընկնեի ու սատկեի, փրկի մեզ»,- ասաց քաղաքացիներից մեկը: Քաղաքացիների այս խոսքերին զուգահեռ շենքերից մեկի բակում քաղաքացին մոտեցավ Հայկ Մարությանին եւ հայտարարեց, որ այժմ գտնվում է ամենակոռումպացված թաղամասում:

«Ես այսօր եմ իմացել, որ Բարգավաճը այստեղ կաշառք է բաժանում, մեր տուն չեն մտել, բայց փոստատարները մտնում են մարդկանց տուն ու կաշառք են տալիս։ Այնպիսի մարդկանց տուն են մտնում, ովքեր թոշակ չեն ստանում»,- ասաց Արցախի 10 բ շենքի բնակիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Հայկ Մարությանը լսեց քաղաքացու բողոքը եւ նշեց, որ այժմ գտնվում ենք ուղիղ եթերում եւ իրավապահները անհրաժեշտության դեպքում գործին ընթացք կտան:

Տպել
1092 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ