Թավշյա հեղափոխությունից հետո Գլենդելի բիզնեսմենները զգուշավոր, բայց Հայաստանում լուրջ ներդրումներ են անում

10/09/2018 schedule17:43

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Գյումրի էր եկել ճանաչողական այցով: Պատվիրակության անդամները հանդիպեցին Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի եւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ:«Եթե հիմա ինձ ասեք ինչ հստակ ծրագիր ունենք, ես կասեմ՝ չունեմ, որովհետեւ ես եկել եմ նոր կապեր ստեղծելու: Օրինակ, մենք այսօր կարող ենք գործարար կապեր հաստատել, օրենսդիրներին ու պաշտոնյաներին միմյանց հետ ծանոթացնել, հասկանալ, թե ինչպես կարելի է համագործակցել: IT ոլորտում արդեն երեւանյան համագործակցություն կա, հույս ունեմ, որ նույնը կլինի եւ Գյումրիում,- ասաց Գլենդելի քաղաքապետը:Թավշյա հեղափոխությունից հետո Գլենդելում երկու տեղաշարժ է նկատելի՝ հայրենադարձության եւ Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու ցանկության:

«Որքան էլ ասեն ուր է, չկան ներդրումներ, դա այդպես չէ: Շատերն են արդեն Հայաստանում: Այս հեղափոխությունից հետո մարդիկ արդեն իրենց բիզնեսն ու ապագան հայրենիքում բարելավելու շանս են տեսնում: Ուղղակի դեռ մի փոքր զգուշավոր են, դեռ սպասում են: Ժամանակ է պետք հասկանալու համար, թե որքան խորն են տեղի ունեցած փոփոխությունները»,- ասաց Գլենդելի քաղաքապետը:

«Ես մի կարեւոր բան կասեմ. ամենաառաջինը դատական համակարգի փոփոխությունները պետք է վերջնական լինեն, որպեսզի մարդիկ իրավական առումով իրենց ներդրումները պաշտպանված համարեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զարեհ Սինանյանը:

Վերջին 6 ամսում Գլենդելից նաեւ հայրենադարձության հոսք է նկատելի: Քաղաքապետ Սինանյանն ասաց խոսքը տասնյակների եւ հարյուր հազարավոր ընտանիքների մասին չէ, բայց Հայաստան վերադարձողների թիվն էլ փոքր չէ: Հակառակն էլ կա: Հայաստանից էլ են դեռ գնում Գլենդել:

«Բայց հավատացեք, նրանք այն ընտանիքներն են, որոնք այս քայլի մասին շատ ավելի վաղ են մտածել, ավելի շուտ են սկսել տեղափոխման գործընթացը: Հիմա ամեն ինչ պետք է անել, որպեսզի նոր ընտանիքներ չորոշեն Հայաստանից հեռանալ: Պետք է կանխել նրանց այդ մտադրությունները»:

Զարեհ Սինանյանը նաեւ ընդգծեց. չնայած Գյումրին եւ Գլենդելը քույր քաղաքներ են, համագործակցություն գրեթե չկա, պասիվ է: Նման այցերի միջոցով պետք է այդ համագործակցությունը ստեղծել եւ զարգացնել:

 

Տպել
1882 դիտում

Լոռիում ձյուն է տեղում, Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, Լարսի անցակետը՝ փակ

Ազգային առաջընթաց կուսակցությունը ներկայացրել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը

Հորը սպանած Խաչատրյան քույրերից մեկը դպրոց է վերադարձել. քույրերին թույլ չեն տալիս օգտվել կապի միջոցներից

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է