Վրաստանի վարչապետը շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկել, մենք այն պաշտպանում ենք. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու երկրների կառավարությունների միջեւ բարձր մակարդակի բանակցությունների ավարտից հետո հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին եւ հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. 
«Հարգելի′ պարոն վարչապետ, 
զանգվածային լրատվության միջոցների հարգարժա′ն ներկայացուցիչներ,
տիկնա′յք եւ պարոնայք,
Ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Այսօր մենք շատ կարեւոր խոսակցություն ունեցանք եւ մեր բանակցությունների ընթացքում մեր հետագա հարաբերությունների զարգացման բավական ամբիցիոզ խնդիրներ ձեւակերպեցինք:

Իհարկե, Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները փայլուն են, շատ լավ են, եւ մենք խնդիր ունենք, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների տնտեսական կոմպոնենտը համապատասխանացնել մեր հարաբերությունների բովանդակային մակարդակին եւ այն էմոցիոնալ մակարդակին, որ հիմա գոյություն ունի մեր ժողովուրդների միջեւ: Մեր փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում, եւ շարունակելու են պարբերական բնույթ կրել: 

Մենք քննարկել ենք մեր հարաբերություններին վերաբերող բազմաթիվ հարցեր՝ տրանսպորտային հարցեր, տնտեսական եւ քաղաքական փոխգործակցության հարցեր: Կարծում եմ, որ իսկապես ամենակարեւոր արձանագրումն այն է, որ այս այցի արդյունքներով մենք նոր խթան կհաղորդենք մեր քաղաքական, հումանիտար եւ տնտեսական հարաբերություններին: 

Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, եւ մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձեւակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առեւտուրը, առեւտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի: Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ եւ հստակ, պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը: 

Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում տեղի կունենա Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, եւ այդ հանձնաժողովի առաջ կդրվի կոնկրետ խնդիր, եւ մինչեւ այդ էլ մեր կառավարությունների առաջ այդ խնդիրը կդրվի՝ ձեւավորել կոնկրետ ճանապարհային քարտեզ մեր առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու, մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաեւ հումանիտար, մշակութային, կրթական հարաբերությունները զարգացնելու համար: 

Ամեն դեպքում կարող ենք արձանագրել, որ ամեն այցի հետ մեր երկրների հարաբերությունների մակարդակն ավելի է բարձրանում, մթնոլորտն ավելի բարեկամական եւ ավելի ջերմ է դառնում, եւ մեր կառավարությունների անդամների միջեւ հաստատվում, ամրապնդվում են բարեկամական, ընկերական կապեր, ինչը պակաս կարեւոր չէ երկրների հարաբերություններում: Այս տեմպը պետք է անպայման շարունակել եւ վստահ քայլելով գնալ առաջ»:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե. 
«Պարո′ն վարչապետ, 
տիկնա′յք եւ պարոնայք, 
Ինձ համար մեծ պատիվ է լինել բարեկամ երկրում առաջին պաշտոնական այցով՝ Վրաստանի վարչապետի կարգավիճակով: Նախ եւ առաջ ուզում եմ ողջունել եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Մեր երկրներն աչքի են ընկնում իրեն հյուրընկալությամբ, եւ դրա հստակ ապացույցն այս օրն է: 
Այս տարի եւ՛ Վրաստանը, եւ՛ Հայաստանը նշում են Անկախության հռչակման 100-ամյակը: 100 տարի առաջ վրացիները եւ հայերը, չնայած բազմաթիվ դժվարություններին եւ մարտահրավերներին, դրսեւորեցին մարտունակություն եւ զարգացման ժողովրդավարական ուղղության նկատմամբ իրենց դիրքորոշումն արտահայտեցին: 
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը, եւ այդ օրվա կապակցությամբ իմ շնորհավորանքն եմ փոխանցում: Անկախության վերականգնումից հետո համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ փոխշահավետ հարաբերություններ զարգացնել մեր երկրների միջեւ: 
Խորհրդանշական է, որ երկիրը նոր կառավարական կազմով հնարավորություն է ստանում այդ կատարված աշխատանքներն ամփոփել: Հավատում եմ, որ մեր միջեւ հարաբերություններն էլ ավելի կխորանան տարբեր ուղղություններով, եւ մեր ակտիվ այցերը դրա նախադրյալն են: 

Այսօրվա հանդիպմանը ես եւ իմ գործընկերը քննարկեցինք համագործակցության հիմնական ուղղությունները եւ ընդգծեցինք ինտենսիվ քաղաքական հարաբերությունների մեր ձգտումը: Քննարկեցինք տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության, նորարարության ոլորտներին վերաբերող հարցեր եւ համոզվեցինք, որ դեռ ունենք չօգտագործված ներուժ բազմաթիվ ուղղություններով: 

Մենք աշնան վերջին կհյուրընկալենք միջկառավարական հանձնաժողովին, որը կքննարկի նախագծեր եւ կարեւոր գաղափարներ, թե ինչպես կարելի է մեր հարաբերություններն էլ ավելի խորացնել առեւտրատնտեսական ուղղությամբ: 

Միեւնույն ժամանակ խոսել ենք Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման գործընթացի եւ այն նշանակալի հաջողությունների մասին, որ ունի Վրաստանն այդ ուղղությամբ: Եվ միեւնույն ժամանակ ողջունում ենք Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների ակտիվացումը: 

Պայմանավորվեցինք պահպանել բարձր մակարդակի հանդիպումների դինամիկան եւ միեւնույն ժամանակ աջակցել ոլորտային նեղ հանդիպումների անցկացմանը: 

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերոջը եւ պատրաստակամություն հայտնում հետագա արդյունավետ համագործակցության համար»:

Տպել
1266 դիտում

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին