Վերեւի նկարում ՀՀ ֆուտբոլի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ու նրա օգնականի բարձր տրամադրությունն այն պահին, երբ թիմը զիջում է 0:2, խոսուն ամփոփումն է, պատճառն ու հետեւանքը նրա, ինչ վերջին 2 խաղում հայ ֆուտբոլասերը տեսնում է նրա սաների կատարմամբ: Անհույս, աննպատակ, անտարբեր.... Ազգերի լիգայի՝ Մակեդոնիայի դեմ խաղով այսպիսի տպավորություն են թողել ֆուտբոլիստները: Նրանց դժգույն խաղն այնպես է զայրացրել, որ երկրպագուները համացանցում իրենց արձագանքներում նույնիսկ նշանակություն չեն տալիս այն փաստին, որ հանդիպման սկզբում մրցավարը ՀՀ դարպասին նշանակեց գոյություն չունեցող 11-մետրանոց:

Դեռ Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 1-ին տուրի Լիխտենշտեյնի դեմ տնային հանդիպումից հետո երկրպագուները գոհ չէին, սակայն այդ օրը գոնե անհաջող խաղը միավորների կորստի պատճառ չէր դարձել, ՀՀ-ն հաղթել էր ու կարող էր առանց լարվածության մտածել թերությունների շտկելու մասին: Բայց երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Սկոպյեի «Ֆիլիպ II» մարզադաշտում տեղի ունեցածից հետո ֆուտբոլասերները չեն ներում: Նրանք ֆուտբոլիստների գործողությունները վարանում են ֆուտբոլ անվանել: Ու, թեեւ այս հանդիպումից հետո ՀՀ-ն խմբում 2-րդն է ու դեռ չի կորցրել 1-ինը լինելու շանսերը, խաղն այնպիսի տհաճ զգացողություններ է առաջացրել, որ մարդիկ, կարծես, ամեն ինչ ավարտված են համարում Ազգերի լիգայում: Հիմնական մեղավորն էլ, ըստ նրանց, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն է:

Նրանց կարծիքով՝ չի երեւում՝ ինչի հաշվին Մինասյանի թիմը պետք է ցույց տա, որ D դիվիզիոնում ընդգրկված Եվրոպայի ամենաթույլ 16 հավաքականների մեջ ամենաուժեղն է կամ ուժեղներից մեկը: Նրա վերադարձը շատերը մեծ ոգեւորությամբ էին ընդունել, մինչեւ այդ խաղերի ընթացքում երկրպագուները նույնիսկ մարզադաշտում նրա նշանակումն էին պահանջում, քանի որ նրա անվան հետ են կապված հավաքականի մեծագույն հաջողությունները: Եկավ, հրավիրեց հարձակվող Յուրա Մովսիսյանին, որը նույնքան սպասված էր, ու ավելի մեծացրեց մարդկանց հույսերը: Բայց այն կրակը, որը, նրա խոսքով, ֆուտբոլիստների աչքերում պետք է լիներ ու որը ինքը նկատել էր մարզումների ժամանակ, երկրպագուները այդպես էլ չտեսան խաղադաշտում: Լիխտենշտեյնի ու Մակեդոնիայի դեմ խաղերում նա հաջողացրեց հիասթափեցնել ընտրանու աջակիցներին:

2 դրվագ ֆուտբոլասերներին հատկապես վրդովեցրել էր: Առաջինը այն է, որ Մակեդոնիայում մեկնարկային կազմում Մինասյանը չէր ընդգրկել Լիխտենշտեյնի դեմ խաղում աչքի ընկած 2 ֆուտբոլիստներին՝ Արաս Օզբիլիսին եւ Մարկոս Պիզելիին: Անհամոզիչ հաղթանակում (2:1) հիմնականում այդ 2 խաղացողներն էի առանձնացել նվիրվածությամբ ու իրենց առավելագույնն անելու պատրաստակամությամբ, մեծամասամբ նրանց շնորհիվ էր, որ ՀՀ-ն միավորներ չէր կորցրել:

Գումարած սրան՝ գլխավոր մարզիչը իր օգնականի հետ նստած պահեստայինների նստարանին ժպտալով ինչ-որ բան էր քննարկում այն պահին, երբ թիմը շատ կարեւոր խաղում անհույս պարտվում է 0:2 հաշվով: Այսքանից հետո, երեւի, կզայրանա, երբ իմանա, որ երկրպագուները կասկածում են հավաքականին նրա նվիրվածության վրա: Մակեդոնիայի դեմ խաղից հետո մասնագետի տված բացատրություններն էլ դժվար թե փարատեն նրանց կասկածները: Անկազմակերպ, թափթփված, բազմաթիվ խախտումներով, գրեթե պահեր չստեղծած հանդիպումից հետո Մինասյանը հետխաղյա ասուլիսում հայտարարել է.

1) «Մենք մտածված գնդակը հանձնել էինք Մակեդոնիային եւ առաջին խաղակեսի համար մշակված մարտավարությունն աշխատում էր»:

2) «Մեր մոտ թիմային խաղը լավ մակարդակի վրա է»:

3) «Չեմ կարծում, որ մենք սխալվել ենք թե՛ կազմի, թե՛ մարտավարության առումով»:

Եթե մրցակիցը աչքի ընկներ անհամեմատ բարձր մակարդակով ու որակի խաղով, գուցե այս մեկնաբանությունները ընդունելի լինեին. դե ինչ արած խաղացել ենք, բայց հզոր մրցակցին դիմակայել չի ստացվել: Բայց Մակեդոնիան առանձնապես բարդ հակառակորդ չէր, այնպես չէ, որ նրանց մոտ ամեն ինչ իդելական էր, որ գերազանցում էին, որ անպարտելի էին, բայց հայերը թույլ տվեցին, որ իրենց հաղթեն առանց լուրջ ջանքեր գործադրելու:

2 խաղով Վարդան Մինասյանը կորցրեց երկրպագուների հավատը ու վստահությունը, որը ձեռք էր բերել 2009-2013 թթ. ընթացքում ընտրանին գլխավորելու տարիներին: Այժմ շատերը սպասում են նրա հրաժարականին: Ավելին՝ մտածում են, որ Մակեդոնիայի դեմ պարտության ընթացքում նրա ծիծաղելը արդեն իսկ նշանակում է, որ տրամադրված է հեռանալ, բայց, եթե 2013-ին նրան ճանապարհեցին մեծ շուքով ու գրկաբաց սպասում էին վերադարձին, ապա այս անգամ դժվար թե նրան ընտրանու ղեկին տեսնելու ցանկությամբ կրկին հանդես գան:

Տպել
3505 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը