Կան ուժեր, որ ԱԺ-ում, քուչեքում ՀՀԿ-ի զորացրված ընտրակեղծարարներից օգնություն են խնդրում. ՀՀ վարչապետ

Երեւանի ավագանու ընտրությունները չափազանց կարեւոր են, որովհետեւ դրանք առաջին ընտրություններն են Հայաստանում թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո: Էրեբունի վարչական շրջանում այսօր «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընտրություններն այդպիսով ստանում են բացառիկ կարեւոր քաղաքական նշանակություն, որովհետեւ այս ընտրություններում ժողովուրդը, ՀՀ քաղաքացին պետք է ընտրական տեղամասերում վերահաստատի այն հաղթանակը, որ նա տարել է Հանրապետության հրապարակում: Բոլոր նրանք, ովքեր ուզում են ՀՀ-ում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, թավշյա հեղափոխության հաղթանակը, ուրեմն նրանք ընտրական տեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի օգտին, Հայկ Մարությանի օգտին: Այս ընտրություններում խնդիրն այն չէ` Հայկ Մարությանն ընտրվելու է Երեւանի քաղաքապետ, թե ոչ: Խնդիրն այն է` ժողովուրդը հրապարակում տարած իր հաղթանակը վերահաստատելո՞ւ է արդյոք ընտրական տեղամասում, թե ոչ»,- իր ելույթում ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Հայկ Մարությանը ոչ թե «Իմ քայլը դաշինքի», այլ ժողովրդի թեկնածուն է: «Այսօրվա թեկնածուներին բոլորին հարգում եմ, բայց չկա մեկը, որ լինի ավելի սիրելի եւ մոտիկ լինի ժողովրդին այնքան, ինչքան Հայկ Մարությանը: Եվ նա լինելու է այդպիսի քաղաքապետ, ես դա ձեզ երաշխավորում եմ: Հայկ Մարությանի թեկնածությունը, իմ համոզմամբ, ամենաշատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որ այսօր դրված է Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթարշավի հիմքում։ Ես բազմիցս ասել եմ, որ Հայաստանում այլեւս պետք է տեղի ունենա աշխատանքի քարոզչություն, ոչ թե պարապության քարոզչություն, Հայաստանում պետք է փոխվի հաջողության մոդելը: ՀՀ-ում պետք է փոխվի հաջողության մոդելը եւ պետք է ներդրվի նոր հաջողության մոդել: Հին մոդելով որեւէ հարցում հաջողություն ունենալու համար դուք պետք է ունենաք լավ ծանոթ, հնարավորինս շատ կեղծիքներ անեք, ճնշեք ժողովրդին եւ այդպես կարիերա անեք:

Հաջողության նոր մոդելը հետեւյալն է. մարդիկ այլեւս ՀՀ-ում հաջողության են հասնում բացառապես իրենց տաղանդի, աշխատանքի, սկզբունքայնության արդյունքում: Եվ ուզում եմ ասել, որ այն ժամանակ, երբ Հայկ Մարությանը պետք է ընտրեր իր կյանքի հետագա ճանապարհը, նա վերցրեց տեսախցիկը եւ ինքն իր համար ստեղծեց աշխատանք, ինքը որոշեց իրացնել իր տաղանդը՝ այդ ընթացքում չունենալով որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հովանավորության կարիք: Հայկ Մարությանը երբեք չի քծնել ՀՀ կոռումպացված իշխանություններին եւ միշտ եղել է քաղաքացիական ակտիվության դիրքերում, որեւէ մեկից յուղոտ պաշտոն չի ակնկալել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադառնալով այն փաստին, որ Հայկ Մարությանը բնակարան ունի Հյուսիսային պողոտայում, նշեց, որ շատերի կողմից այն ներկայացվում է որպես հակափաստարկ: «Ասում են՝ ո՞նց եղավ, որ Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում բնակարան ունեցավ: Դուք հարցրեք՝ այն պաշտոնյաները, որ 200 հազար դրամ աշխատավարձ են ստացել, ինչպե՞ս են նույն Հյուսիսային պոողոտայում տներ գնել: Հայկ Մարությանը իր աշխատանքով վաստակել է իր հարստությունը, այն աշխատանքով, որը սիրելի է եղել ժողովրդին»:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում առանց անուններ տալու դիմեց հատուկ քաղաքական ուժերի: «Այսօր կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության պաշտպան, ու այսօր նրանք գնացել ԱԺ-ում, քուչեքում, ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ականների հետ: Թե բա՝ տղերք, կլինի՞ դուք ձեր ընտրակեղծարար ռեժիմներով մեզ օգնեք, հաղթենք այս ընտրություններում, մենք էլ այնպես կանենք, որ ԱԺ-ն չի լուծարվի, դուք էլ մի քանի տարի մանդատ կունենաք: Այս ուժերը հեղափոխությունից հետո իրենց հայտարարեցին թունդ հեղափոխությունը պաշտպանող ուժեր, ովքեր հեղափոխությունից մեկ շաբաթ անց ասում էին՝ արա, մենք ենք արել այդ հեղափոխությունը: Մինչեւ այդ ասում էին՝ Սերժը լավ է, ինչ եք ուզում մեր երկրի կայունությունից: Հիմա էլ ՀՀԿ-ի զորացրված քաղաքական գործիչների, ընտրակեղծարարների հետ համագործակցում են: Հարցազրույցների մեջ իմ անունն են տալիս, հեղափոխության անունն են տալիս, իսկ թաքուն ասում են՝ արեք դրանց քցենք»,- ասաց նա եւ ՀՀԿ-ից օգնություն խնդրողներին սթափության կոչեր ուղղեց. «Սթափվե՛ք գժուկներ, սթափվեք»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընտրություններում քվե տալով «Իմ քայլը» դաշինքին՝ քվեարակում են ընտրակաշառքով ձեւավորված ԱԺ-ի լուծարման օգտին:

Տպել
8174 դիտում

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին