Ոստիկանությունը 1 ամսում հայտնաբերել է 48 տոննա կանեփի և 37 կգ կակաչի զանգվածներ

11/09/2018 schedule10:00

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվեց օգոստոսի 31-ին: Շուրջ մեկ ամիս տեւած միջոցառումն ուղղված է ապօրինի թմրաշրջանառության դեմ: Միջոցառումը համակարգում էր ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը: 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, միջոցառումն անցկացվում է ամեն տարի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Ոստիկանության մայոր Վարդգես Նաջարյանի խոսքով օգոստոսի 6-ից 31-ը ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները մասնակցել են կանխարգելիչ միջոցառմանը, եւ միասնական ծառայությունը տվել է իր արդյունքը. «Միջոցառման ընթացքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է շուրջ 48 տոննա կանեփի եւ 37 կիլոգրամ կակաչի վայրի աճած զանգված»:

Բացի այս, տնամերձ հողատարածքներից հայտնաբերվել է ընդհանուր՝ 231 կգ քաշով կանեփի 1025 բույս: Ապօրինի շրջանառությունից առգրավվել են տարբեր քանակի «մարիխուանա», «ափիոն», «դեզոմորֆինով լուծույթ», «սփայս», «մետամֆետամին», «սուբուտեքս», «պրեգաբալին» թմրանյութեր. «Միջոցառման ընթացքում բացի թմրամիջոցների հայտնաբերումից, բացատրական աշխատանքի շնորհիվ հանձնվել է ոստիկանություն տարբեր տեսակի ռազմամթերք»:

Կամավոր հանձնվել է 10 ինքնաձիգ, 33 նռնակ, 23 պահունակ, 7 ատրճանակ, 9 հրացան, 51 պայթուցիչ, 2 ական, , 19 փաթեթ տրոտիլ, մեկական գնդացիր ու նռնականետ եւ 11856 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ. «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է նաեւ 129 հետախուզվող»:

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման ընթացքում հայտնաբերված հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է շուրջ 2 տասնյակ քրեական գործեր, որոնք վերաբերում են թմրամիջոցների անօրինական շրջանառությանը:

Տպել
673 դիտում

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի մինչեւ 6 ժամյա պլանային անջատումներ կլինեն

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ. վարչապետը՝ Նյու-Յորքում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը