Արցախի եւ Հայաստանի ԴԱՀԿ ծառայությունները համագործակցության փաստաթուղթ կստորագրեն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին։

ԱՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, ողջունելով հյուրին՝ պետնախարարը կարեւորել է հայկական երկու հանրապետությունների ԴԱՀԿ ծառայությունների միջեւ ձեւավորված սերտ փոխգործակցությունն՝ ընդգծելով դրան միտված աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ ծառայությունը մեծ առաքելություն է իրականացնում իրավական համակարգի ամրապնդման եւ քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության գործում։ Անդրադառնալով այն փաստին, որ սեպտեմբերի 10-ն Արցախում նշվում է որպես հարկադիր կատարողի օր՝ Գ. Մարտիրոսյանը շնորհավորել է ծառայության բոլոր աշխատակիցներին եւ մաղթել արդյունավետ աշխատանք։

Իր հերթին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը նշել է, որ այցի նպատակն է ընդլայնել 2011 թ.-ին ստորագրված հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակը։ Նրա տեղեկացմամբ՝ այցի ընթացքում կայանալու է երկու գերատեսչությունների պատվիրակությունների ընդլայնված նիստ, որից հետո փոխադարձ կապերի ամրապնդման եւ համատեղ աշխատանքների համակարգման ու իրականացման նպատակով կողմերի միջեւ կստորագրվի համագործակցության նոր փաստաթուղթ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ոլորտին առնչվող եւ հանրային տիրույթում գտնվող որոշ խնդիրներին վերաբերող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը եւ ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մամունցը։

Տպել
314 դիտում

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ

Թիվ 8/16 ընտրատեղամասում վարչապետը քվեարկել է ու մեկնում է Նյու-Յորք

ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը