Ցորենի սերմնացուի հափշտակություն Շիրակում․ քրգործերն ուղարկվել են դատարան

Ավարտվել է Շիրակի մարզի Մեղրաշատ եւ Իսահակյան գյուղերի բնակիչներին աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում համայնքապետարանների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերի նախաքննությունը: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

Ինչպես նշվել է ավելի վաղ, Շիրակի մարզի դատախազությունում կատարված՝ տեղական սերմարտադրողներից եւ Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք նյութեր նախապատրաստելու համար ուղարկվել են Ոստիկանության Շիրակի մարզի տարբեր բաժիններ: Արդյունքում մարզի Իսահակյան եւ Մեղրաշատ համայնքների բնակիչների աշնանացան ցորենի սերմացուի բաշխման գործընթացում նշված համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ մարզի դատախազությունում 2018թ. մարտի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ եւ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչություն:   

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Իսահակյան համայնքի (ներկայիս Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղի) նախկին ղեկավար Արտավազդ Արսենյանը եւ Մեղրաշատ համայնքի (ներկայումս Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի) նախկին ղեկավար  Վահրամ Սաղաթելյանը, նպատակ ունենալով հափշտակել համայնքների բնակիչներին հասանելիք աշնանացան ցորենի սերմացուն, 2012-2016թթ. ընթացքում համայնքների մի քանի  բնակիչների տվյալները ձեւականորեն ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն նրանց չեն հատկացրել վերջիններիս անվամբ դուրս գրված սերմացուն եւ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են:

Այս հանցավոր արարքների հանգամանքները թաքցնելու նպատակով համայնքների ղեկավարներն անձամբ կազմել եւ իրենց ստորագրություններով ու համայնքապետարանների կնիքներով հաստատել են սերմացու ցորենն ստացած լինելու մասին հավաստող կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառել են նաեւ տասնյակ այնպիսի բնակիչների տվյալներ, որոնք կամ առհասարակ սերմացու ցորեն չեն ստացել կամ ստացել են նշվածից շատ ավելի քիչ քանակությամբ:

Վերոգրյալից բացի, նշված ժամանակահատվածներում  սերմացու ցորենի դիմաց Իսահակյան համայնքի թվով 27 բնակիչների, իսկ Մեղրաշատ համայնքի թվով 18 բնակիչների կողմից ստացված սերմացուի դիմաց վճարված համապատասխանաբար 2.030.000 ՀՀ դրամ եւ 2.688.000 ՀՀ դրամ գումարները համայնքապետերը չեն մուտքագրել համայնքների բյուջե, չեն փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին՝ յուրացման եղանակով հափշտակելով դրանք: Իսկ հափշտակության հանգամանքը թաքցնելու համար համայնքապետերը սերմացուն ստացած շահառումների վերաբերյալ կազմած կեղծ բաշխացուցակները, որոնցում չեն ներառել համայնքի բազմաթիվ բնակիչների կողմից կատարված վճարումները, տրամադրել են Շիրակի մարզպետարանին:

Նշված հանցավոր արարքների կատարման կասկածանքով 2018թ. մարտի 29-ին Արտավազդ Արսենյանը եւ Վահրամ Սաղաթելյանը ձերբակալվել են: Նրանց վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննության ընթացքում նրանց կողմից ամբողջությանը վերականգնվել է պետությանը հասցված վնասը:

Քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը եւ ուղարկվել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Տպել
2548 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ