Ես չեմ կարող քվեախցիկում ընտրողի ձեռքը բռնել. Զեյնալյանը՝ ՀՀԿ-ի կողմից սատարում ստանալու մասին

«Դեպի ներառական Երեւան» հանրային քննարկման շրջանակներում Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող «Լույս» դաշինքը ներկայացրեց որոշ ծրագրային դրույթներ: Քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի շտաբի ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ Երեւանում վերելակները, ավտոբուսները եւ փողոցների անցումները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

«Նոր ավտոբուսները, որոնք ձեռք կբերվեն, պետք է ունենան հարթակներ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Առ այսօր կան բարեկարգման աշխատանքներ, որոնք չեն ներառում շենքի մատչելիությունը, եթե ներառում էլ են, ապա միայն առաջին հարկերին: Սա վերաբերվում է նաեւ վարչական շենքերին: Կարծում եմ, որ ավագանին այստեղ գործ ունի անելու, Երեւանի ՏԻՄ օրենքը թույլ է տալիս, որ ավագանին կարող է խստացնել պահանջները, որպեսզի շենքը 100 տոկոսով լինի մատչելի: Վերելակների դռները նեղ են, սայլակները չեն կարողանում մուտք գործել: Նոր վերելակային տնտեսության դեպքում պետք է հաշվի առնել մուտքերի լայանցումը: Ճիշտ է, սա ծախսերը շատացնում է, բայց լուծվում է հստակ խնդիր»,- ասաց նա:

Քննարկմանը մասնակցող քաղաքացիներից մեկն էլ բարձրաձայնեց այն մասին, որ միայն ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիությունն ապահովելու մասին է խոսք գնում: «Արդյո՞ք տրանսպորտը, վերելակը եւ փողոցը հարմար է լինելու տեսողության, լսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար»,- հարցրեց ներկաներից մեկը:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ, օրինակ վերելակների հագեցվածությունը քաղաքացու նշած չափանիշներով ապահովելը ենթադրում է ավելի շատ ծախսեր: «Դա լինելու է փուլային, մենք առաջարկում ենք՝ լայնացնել վերելակների մուտքերը, հետո զբաղվել մյուս հարմարությունների ստեղծմամբ»:

Արտակ Զեյնալյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ընտրվելու դեպքում ձեռնարկելու են հաշմանդամությունը կանխող գործողություններ: «Երեւանում կառավարում իրականացնելու ենք մենք, մենք դառնալու ենք խնդիրների լուծողը: Մենք փողը ստեղծելու ենք եւ անելու ենք բոլոր գործերը, պաշտպանելու ենք մեր իրավունքները: Մենք Երեւանում իրականացնելու ենք խելքով եւ սրտով: Մենք, որպես իշխանություն, անելու ենք ամեն ինչ, որպեսզի նվազեցնենք հաշմանդամության ռիսկերը: Բարելավելու ենք առողջապահությունը, երթեւեկությունը, արտադրությունը: Մեր խնդիրները չենք հանձնելու ուրիշին, նրանք, ովքեր նշանակվելու ենք քաղաքապետ, ծառայելու են մեզ: Մենք առանց մուննաթի լուծելու ենք բոլոր խնդիրները: Ես հաշմանդամ եմ, բայց երբեք չեմ նվնվացել, գնացել եմ առաջ եւ լուծել եմ հանրային խնդիրներ: Ես ինձ հավասարապես համարել եմ պատասխանատու: Չեմ սպասել, որ ինձ ինչ-որ մեկը ինչ-որ բան տալու է»,- ասաց նա:

Մամուլում մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ն, որը չի մասնակցում այս ընտրություններին, սատարելու է «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին: «Հայկական ժամանակ»-ը Զեյնալյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՀԿ-ն քաղաքական խոստում տվել է, որ իսկապես սատարելու է իրեն: Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ նման խոստում չի եղել, բայց թեկնածուի պատասխանից պարզ դարձավ, որ նա դեմ չի լինի, եթե ՀՀԿ-ից սատարում լինի:

«Մենք ակնկալում ենք, որ Երեւանում հակամարտություն չի ձեւավորվելու: Երեւանում մերժվածներ չեն լինելու, ով ուզում է քվեարկել իմ օգտին՝ բարով քվեարկի: Ես չեմ կարող գնալ, քվեախցիկում ընտրողի ձեռքը բռնել, որ իմ օգտին չքվեարկի: Բոլորը պետք է գիտակցեն, որ սա իրենց տունն է եւ իրենք իրենց տանը մերժված չեն: Որեւէ մեկի հետ պայմանավորվածություն ձեռք չեմ բերել, պայմանավորվածություն ձեռք ենք բերում Երեւանի բնակչի հետ: Կուլիսային, անբարոյական պայմանավորվածություններ ոչ մեկի հետ ձեռք չենք բերել»,- ասաց նա:

«Հայկական ժամանակ»-ի մյուս հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը «Լույս» դաշինքին վերաբերվու՞մ էր, որտեղ նա ասում էր, թե կան սեւ ուժեր, որոնք հեղափոխության անունն են շահարկում, բայց ՀՀԿ-ի հետ պայմանավորվածություն են ձեռք բերում, Արտակ Զեյնալյանն ասաց. «Ես ժամանակ չեմ ունեցել ելույթը լսել եւ ընկալել ամբողջությամբ: Ձեր փոխանցածի վերաբերյալ կարծիք չեմ կարող ասել: Ես կասեմ հետեւյալը, որ Հայաստանում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դա անհրաժեշտություն է»:

Տպել
3398 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին