Լոռիում ձվի մեծության կարկուտը մեքենաներ ու տանիքներ է ջարդել, ծառեր տապալել (լուսանկարներ)

Նախօրեին երեկոյան Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի բնակավայրերում ուժեղ կարկտահարություն է տեղի ունեցել:Կարկուտը սկսվել է ժամը 17:30-ի սահմաններում: Շուրջ 20 րոպե տեղացած կարկուտն, ըստ ականատեսների, տեղ-տեղ ձվի մեծության է եղել:Կարկտահարությունից առավել շատ տուժել են Թումանյան քաղաքը, Քարինջ եւ Մարց բնակավայրերը. «Ժամը 18-ի սահմաններում սկսվեց, մեր մոտ՝ Քարինջում, ձվի չափ էր, սաղ ավտոների ապակիները, տների տանիքները ջարդ ու փշուր ա արել, այգիներում բերք չի մնացել, սաղ հողին է հավասարեցրել»,-մեզ հետ զրույցում պատմեց քարինջեցի Արգամ Եղինյանը՝ նշելով, որ գյուղի գրեթե բոլոր տներն ու բնակիչները տուժել են:Կարկտահարություն է գրանցվել նաեւ մարզի Դսեղ համայնքում: Այստեղ վնասվել են ջերմոցային կուլտուրաները, տանիքներ, խանութների ապակիներ: Կարկուտին հաջորդած անձրեւաջրերը եւս լցվել են խանութներն ու բնակարանների նկուղային հարկերը: Դատելով սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից, այստեղ եւս այն ավերիչ է եղել:Լոռու մարզային փրկարարական վարչության փոխանցմամբ՝ ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ Լոռու մարզի Մղարթ, Արևածագ, Ծաթեր, Այգեհատ համայնքներում (պաշտպանվող տարածքներ), իսկ Լոռու մարզի Քարինջ, Դսեղ, Մարց, Արդվի համայնքներում և Թումանյան քաղաքում տեղացել է խոշոր չափի կարկուտ: Ըստ ԱԻՆ-ի՝ նշված տարածքներում հակակարկտային կայաններ տեղադրված չեն:Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար Լեւոն Ձավարյանը Armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծվել է հանձնաժողով, այժմ տուն առ տուն շրջայց են կատարում, որպեսզի հասկանան ու հաշվարկեն կարկուտի հասցրած վնասները:Համայնքի ղեկավարը եւս փաստեց՝ կարկուտի հատիկները ձվի մեծություն են ունեցել:

Կարկտահարության վնասների մասին ամբողջական տեղեկատվություն կներկայացնենք առաջիկայում:

Տպել
1185 դիտում

Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են, մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում, Գորիսում, Սիսիանում և Բերդում մառախուղ է

Ցուցակում ընդգրկվածների հետ հարցազրույց ենք անցկացրել. Ալեն Սիմոնյան

Երթեւեկության կազմակերպման փոփոխություն Երեւանի Սասունցի Դավիթի եւ Բելինսկու փողոցների խաչմերուկում

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամների հետ

Սամբոյի աշխարհի առաջնությունում հայաստանցի սամբիստները նվաճեցին երեք մեդալ

Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահը հետաքրքրված է ՀՀ նախագահի քվանտային տեսությամբ

ՀՀԿ-ն գալիս է որպես ընդդիմություն՝ ունենալով Արցախի անվտանգ ապագան իր օրակարգի 1-ին կետ. Վ. Սարգսյան

Ձյան ու մերկասառույցի պատճառով արդեն ահազանգեր կան, մեքենա է արգելափակվել. ԱԻՆ

Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց

Արարատի աղբավայրից վտանգավոր արտանետումներ այլևս չեն լինի, աղբը թաղել են, մի մասը՝ մշակել

«Արզնի կաթ»-ը հերքում է բուսական յուղի մասին հրապարակումը. սեփական կովերի կաթն է օգտագործում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը