Մարդը անպաշտպան է. եզրակացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը

11/09/2018 schedule15:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 9-ի համարում

Շատ ժամանակ չի անցել մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի հրապարակումից, սակայն Լարիսա Ալավերդյանն արդեն նոր զեկույց է պատրաստել՝ նվիրված սեփականության իրավունքի հարցերին, մասնավորապես՝ մայրաքաղաքի կենտրոնում Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների անվան տակ տեղի ունեցող ապօրինություններին: Զեկույցը, որն այսօրվանից կտեղադրվի օմբուդսմենի ինտերնետ կայքում, եւ որին մենք ծանոթացանք մինչ հրապարակումը, բավական ամբողջական է: Անդրադարձ կա ոչ միայն պետական մարմինների, դատական համակարգի, «Հյուսիսային պողոտա» ԾԻԳ-ի գործունեությանը, այլեւ մանրամասնորեն հիմնավորված է, թե որտեղ եւ որ օրենքն են խախտել վերոնշյալ մարմինները:

«Հյուսիսային պողոտա» կոչվող ողբերգությանը նվիրված ոչ մի գեղարվեստական գործ այդքան տպավորիչ չէր լինի, որքան մերկ փաստերի համակարգված շարադրանքը: Միայն թվարկումը, թե որ օրենքներն են խախտվել, բավական է հասկանալու համար կատարվածի ահավորությունը. ՀՀ Սահմանադրություն, Քաղաքացիական օրենսգիրք, Հողային օրենսգիրք, Բնակարանային օրենսգիրք, «Իրավական ակտերի մասին», «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքներ եւ այլն: Եթե 2004-ին ՄԻՊ գրասենյակը Կենտրոնի բնակիչներից ստացել էր 176 դիմում, ապա 2005-ի 6 ամսում դիմումների թիվը հասել է 239-ի: Գրասենյակը, ուսումնասիրելով իրավիճակը, եզրակացրել է, որ տվյալ դեպքում պետության կարիքը հիմնավորված չէ:

Ճիշտ հակառակը՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «տեղի է ունենում սեփականության անարդար վերաբաշխում՝ ոմանք նվազ վճարումներով դառնում են Երեւանի Կենտրոնի սեփականատերեր, իսկ աղքատ խավը դուրս է մղվում քաղաքի ծայրամասեր»: Օմբուդսմենը անդարադարձել է նաեւ կառավարության այն որոշումներին, որոնցով սկսվել է այս գործընթացը: Մեծ հաշվով դրանք հակասում են Սահմանադրությանը, քանի որ «օրենքի ուժ ունեցող որոշումներ են, որոնք սահմանում են իրավունքներ եւ պարտականություններ պետական մարմինների եւ քաղաքացիների համար», այսինքն՝ խախտվել է Սահմանադրության 78 հոդվածը, որով նման իրավասություն տրված է միայն օրենսդիր մարմնին՝ Ազգային ժողովին: Օմբուդսմենը եզրակացրել է.

«ՀՀ կառավարությունը գերազանցել է իր լիազորությունների սահմանը եւ զանգվածաբար խախտել է քաղաքացիների սեփականության եւ բնակության սահմանադրական իրավունքի նորմերը»: Փաստորեն՝ քաղաքացիները զրկված են իրենց սեփականությունն ազատ տնօրինելու իրավունքից, պետությունը ոչ միայն բնակտարածքով չի ապահովում մարդկանց, այլեւ նրանց «զրկում է բնակարանից»: Այս ամենին զուգահեռ՝ մարդիկ ենթարկվում են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, նրանց տրամադրված հատուցումները համարժեք չեն իրենց կորցրածին՝ խտրական են եւ այդ «հատուցումները ծանրաբեռնված են օրենքով չնախատեսված հարկային պարտավորություններով»՝ խոսքը 10%  եկամտահարկի մասին է, որը գանձվում է վտարվողներից:

Բաժին է հասել նաեւ քաղաքապետարանին եւ իր լիազոր մարմնին՝ ԾԻԳ-ին, որոնք այս ապօրինությունների անմիջական կատարողն են: Նախ՝ գործընթացն սկսելուց առաջ իրավասու մարմինները տարածքների ու սեփականության հաշվառում, ճշտումներ չեն կատարել, արդյունքում՝ շատ մարդիկ, որոնք չէին հասցրել սեփականաշնորհել իրենց բնակարանները կամ ձեւակերպել իրենց տասնյակ տարիների ինքնակամ կառույցները, զրկվել են փոխհատուցումից: Ավելին՝ 2001-ից այստեղ բոլոր գործարքները դադարեցված են եղել՝ ամուսնացողներին, նորածիններին, բանակից վերադարձածներին չեն գրանցել: Հող են պատրաստել, որ ինչքան հնարավոր է քիչ գումար վճարեն մարդկանց: Մինչ «բռնագաղթը»՝ սեփականության գնահատում է կատարվել, ընդ որում ԾԻԳ-ը պայմանագիր է կնքել մի կազմակերպության՝ «Արթին էնթերփրայզի» հետ, որը բնակարանները գնահատելու մենաշնորհային իրավունք է ստացել:

Հետագայում բնակիչների պահանջները, որ այլ՝ անկախ կազմակերպություններ վերագնահատեն իրենց տները, ապրանքագիտական փորձաքննություններ նշանակվեն՝ մերժվել են: Գնահատողը ոչ մի փաստաթուղթ չի տրամադրել բնակիչներին, նրանց չի տեղեկացրել, թե ինչ չափանիշներով է գնահատում սեփականությունը, բանակցություններ չի վարել, նրանց պահանջները հաշվի չի առել՝ «սեփականատերերը մեկուսացվել են գնահատման գործընթացից»: Եվ ամենանենգ միջոցը՝ սահմանել են խրախուսական գումարներ, որից զրկել են բոլոր այն անձանց, ովքեր պայքարել են՝ դիմել են դատարան, հրաժարվել են ստրկական պայմանագրերը կնքելուց: Եվ վերջապես՝ դատական պաշտպանությունը:

Օմբուդսմենն արձանագրել է, որ «դատական ակտերով խրախուսվել են իրավունքի խախտումները, դատավորները բոլոր գործերով բավարարել են իրացնողի հայցերը», փաստորեն՝ «իրացնողի ծրագրերը սեփականատերերի իրավունքներից վեր են դասել»: Այս հիմունքներով են Աբովյան 1/2 տան 4 բնակիչները վտարվել 2 հազար 710 դոլար փոխհատուցումով: Պուշկինի 11/4 հասցեի 11 անձը վտարվել է 23 հազար 660 դոլարով, Բուզանդի 11-ում 78 տարի ապրող Պապյաններին, որոնց տունը գրանցված չի եղել, վտարել են որպես բնակօգտագործողների՝ ընդամենը 2 հազարական դոլարներ վճարելով: Օմբուդսմենն արձանագրել է, որ դատարանները հնազանդորեն կատարել են իրացնողների պահանջները, նրանցից ապացույցներ չեն պահանջել, քաղաքացիների փաստարկները հաշվի չեն առել:

Օմբուդսմենն արձանագրել է, որ ոչ մի դատավոր չի անդրադարձել կառավարության որոշումների օրինականությանը, ոչ մեկը չի դիմել դատարանների նախագահների խորհրդին՝ այդ որոշումները Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու առաջարկով՝ մինչդեռ այդ իրավունքն օրենքով ամրագրված է: «Մարդը բացարձակ անպաշտպան է»,- եզրակացրել է օմբուդսմենը եւ փորձել է ինքը շտկել վիճակը: Նախ՝ ապրիլ ամսին դիմել է վարչապետին, որը հանձնարարել է քաղաքապետի հետ քննարկել հարցը, վերջինս Ալավերդյանին պատասխանել է, որ կառավարության որոշումները կայացվել են Քաղաքացիական օրենսգրքին համապատասխան եւ ենթարկվել են արդարադատության նախարարության իրավական փորձաքննությանը:

Ապա Լ.Ալավերդյանը դիմել է վճռաբեկ դատարանի նախագահին՝ Հենրիկ Դանիելյանին, սակայն պատասխանը ստացել է դատարանների նախագահների խորհրդից, որը օմբուդսմենին մեղադրել է «դատական համակարգի վերաբերյալ մերկապարանոց հայտարարություններ անելու մեջ՝ տուրք տալով առանձին քաղաքացիների եւ նրանց պաշտպանների չբավարարված հավակնություններին»: Հիշեցնենք, որ այս պահվածքի շնորհիվ Հենրիկ Դանիելյանը, 65 տարին լրանալուն պես, ոչ թե թոշակի գնաց վճռաբեկի նախագահի պաշտոնից, այլ նշանակվեց ՍԴ անդամ:

Լ.Ալավերդյանը դիմել է նաեւ ՀՀ նախագահին՝ խնդրելով միջամտել այս «բռնագաղթին», նրա պետաիրավական վարչությունից պատասխանել են, որ ամեն ինչ համապատասխանում է Սահմանադրության պահանջներին, իսկ «պաշտպանն իրավասու չէ նման միջնորդությամբ դիմել նախագահին»: Չնայած այս «ապտակներին», իր զեկույցը օմբուդսմենն ավարտել է լավատեսությամբ, որ «ՀՀ նախագահը, որպես Սահմանադրության երաշխավոր, պատշաճ մարմիններին կպարտավորեցնի իրականացնել քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ»:

Օմբուդսմենի այս լավատեսությունը լավատեղյակ անձինք չեն կիսում, մեզ պատմեցին, որ նեղ շրջանակում Երեւանի Կենտրոնի տարածքային հարցերը քննարկելիս Ռոբերտ Քոչարյանը՝ Լյուդովիկոս արքայի հանգույն («Պետությունը՝ ես եմ»), հայտարարել է. «Իմ հողը չի՞, ում ուզեմ կտամ»:

Արմինե Օհանյան

Տպել
1400 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին