Անդրադարձ. ազնիվ, հպարտ, ինչպես Բեռնարդ Շոուն

11/09/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 9-ի համարում

Հարցազրույց հանրապետական Արմեն Աշոտյանի հետ:

- Պարոն Աշոտյան, ԱԺ արտահերթ նստաշրջանում ձեր ունեցած ելույթը շատերի որակմամբ արատավորեց «Հանրապետական» կուսակցության անունը։ Ի՞նչ եք կարծում, ձեր կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը կուզենա՞ր ձեզ նման որդի ունենալ։

- Պարոն Մարգարյանը շատ լավ որդի ունի, եւ չեմ կարծում, որ ես նրա որդուց լավն եմ: Իսկ թե կուզենա՞ր վարչապետն ինձ նման որդի ունենալ, այդ հարցով ճիշտ կլինի դիմել անձամբ վարչապետին։ Ասեմ միայն, որ ցանկացած հայ տղամարդ եւ որդի, ի պատասխան հնչած վիրավորանքների եւ սադրանքների, եթե ոչ ավելի կոպիտ, ապա գոնե կպատասխաներ այնպես, ինչպես ես։

- Իսկ ձեր ծնողները գո՞հ էին իրենց որդու ելույթից։

- Իմ ծնողներն անհանգստացած էին եւ որպես ծնող մտահոգված էին այն ամենով, ինչն այդ օրերին տեղի էր ունենում խորհրդարանում։ Սակայն հայրս, որի խոսքն ինձ համար ամենակարեւորն է, ինձ ճիշտ հասկացավ, երբ ես նրան բացատրեցի իրավիճակը։ Ընդհանրապես իմ ծնողները չեն ողջունում իմ քաղաքական գործունեությունը եւ կարծում են, որ ես որպես բժիշկ շատ ավելի հանգիստ եւ նորմալ կյանքով կարող էի ապրել։

- Ձեր հիմնական թիրախ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ իր ելույթից հետո մարդիկ փողոցում մոտենում էին իրեն եւ ողջունում։ Ձեր ելույթից հետո փողոցներում կամ երթուղայիններում ձեզ ողջունողներ գտնվե՞լ են։

- Չեմ ուզում մեկնաբանել պարոն Գեղամյանի ելույթը եւ այդ ելույթի արձագանքը, որովհետեւ ես ինքս նրան ողջունողներին չեմ տեսել: Ինչ վերաբերում է իմ ելույթին, ապա նրանք, ովքեր ինձ լավ ճանաչում են, իսկ իմ շրջապատը շատ մեծ է եւ չի սահմանափակվում կուսակցական շրջանակով, բոլորը շնորհավորում էին ինձ իմ համարձակության եւ թասիբի համար: Ի դեպ, պարզվում է, ինչքա՞ն քիչ բան է պետք աղմուկ բարձրացնելու համար. ընդամենը պետք է լինել ազնիվ, լինել հպարտ եւ ակն ընդ ական սկզբունքով առաջնորդվելով՝ պատասխան տալ ցանկացած հերյուրանքի։ Եւ ինչպես Բերնարդ Շոուն էր ասում՝ օրիգինալ լինելու համար պետք է ընդամենն ասել ճշմարտությունը: Ասեք ճիշտը եւ դուք օրիգինալ կլինեք։ Երեւի իմ ելույթն այդ դեպքերից մեկն էր։

- Իսկ ինչո՞ւ եք դուք այդքան օրիգինալ միայն ընդդիմության հանդեպ: Եւ ինչո՞ւ օրիգինալության ձեր «դուխը» չի հերիքում ճշմարտությունն ասել նաեւ կոալիցիայի եւ ձեր հարազատ «Հանրապետականի» մասին։

- Օրիգինալ երեւալու խնդիր ես չունեմ եւ ոչ էլ ուշադրության կենտրոնում հայտնվելու խնդիր ունեմ։ Եւ, ի դեպ, ասեմ նաեւ, որ իմ ելույթի շուրջ բարձրացված այս աղմուկի մեջ ես որոշակի քաղաքական պատվեր եմ տեսնում եւ ոչ ընդդիմության ճամբարից։ Ինչ վերաբերում է «դուխին», ապա իմ «դուխը» հերիքում է ամեն տեղ. ես դպրոցական տարիներից ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Կոալիցիոն նախարարներից շատ-շատերին ես քննադատել եմ հենց խորհրդարանի ամբիոնից, իսկ ինչ վերաբերում է մեր կուսակցության որոշ ընկերների գործունեությանը, ապա այդ քննադատությունը հրապարակային բնույթ չի կրում։ Իսկ կուսակցության ներսում թե ինչպիսի՞ քննադատություն եւ ի՞նչ կարծիքներ ենք հայտնում մեր կուսակցության ղեկավարին, դա թող մնա մեր մեջ։        

- Պարոն Աշոտյան, դատելով ձեր ելույթից՝ դուք բավականին համակարգված գիտելիքներ ունեք սադոմազոխիզմի եւ էրոտիկ ֆանտազիաների մասին: Դա մասնագիտությա՞ն բերումով է, թե՞ այդ ոլորտը ձեր հոբբին է։

- Ես գերազանցությամբ ավարտել եմ Բժշկական համալսարանը, անվանական թոշակ եմ ստացել, եղել եմ շատ լավ ուսանող եւ մեծ հետաքրքրությամբ եմ ուսումնասիրել ցանկացած առարկա, այդ թվում նաեւ բժշկական հոգեբանությունը՝ ֆրեյդիզմն ու նեոֆրեյդիզմը։ Եւ բնական է, որ ինչքան էլ քաղաքական դաշտում պետք չեն գալիս կոնկրետ ոլորտի ֆունդամենտալ գիտելիքներ, իմ մասնագիտությունը միշտ մնում է ինձ հետ: Սակայն իմ ելույթի այդ մասում ես ավելի շատ երգիծական նոտա էի դրել, որովհետեւ  ժամանակին մեծ հաճույքով KBH եմ խաղացել: Մոտեցումն այս էր՝ մարդկանց, ովքեր մեղադրանքներ են հնչեցնում կուսակցության, նրա ղեկավարի, խմբակցության եւ իմ հասցեին, պատասխանել իրենց իսկ հասկանալի, փողոցային լեզվով: Չնայած, ես տիրապետում եմ մի քանի լեզուների՝ անգլերեն, ֆրանսերեն եւ այլն, բայց ուզում էի ցույց տալ, որ տիրապետում եմ նաեւ այդ լեզվին եւ գոնե մեկ անգամ այդ մակարդակին իջնելու անհրաժեշտություն ես տեսնում եմ, բայց այլեւս ցանկություն չունեմ իջնելու այդ մակարդակին:

- Ձեր սանրվածքը Արտաշես Գեղամյանին հիմք տվեց եզրակացնելու, որ սափրագլուխները մտան նաեւ խորհրդարան: Իսկ որոշ պատգամավորներ էլ այն որակեցին «եվրոնժդեհյան» սանրվածք: 

- Որքան ես հիշում եմ Գեղամյանի կերպը, նա եւս հոծ մազածածկույթով աչքի չի ընկնում: Իսկ ինչ վերաբերում է «եվրոնժդեհյան» սանրվածքին, ես առհասարակ չեմ ընդունում հասարակության մեջ վիզուալ թշնամու կերպարի ստեղծումը՝ սափրագլուխներ, հաստապարանոցներ, պոչիկով տղերք: Յուրաքանչյուր մարդու գործն է իր սանրվածքն, ու այդտեղ որեւէ քաղաքական ենթատեքստ պետք չէ փնտրել: Եւ եթե իմ սանրվածքով մարդիկ ժամանակին  ծեծկռտուքներ, ընդդիմադիրների, լրագրողների հանդեպ գործողություններ են կատարել, դա չի նշանակում, որ այդ սանրվածքը ինչ-որ մարկեր է: Եւ առհասարակ, որպես բժիշկ ասեմ, որ մազաթափությունը մեզ մոտ ժառանգական է, եւ վաղ մազաթափությունը դրդվում է օրգանիզմում տեստոստերոնի մեծ քանակությունից: Ի վերջո, ի պատասխան իմ հասցեին նիստերի դահլիճում նետված «սափրագլուխ» որակմանը ես պատասխանել եմ, որ եթե մազը զորություն ունենար՝ այծը տերտեր կլիներ, իսկ ռեպլիկ թողնողը՝  նախագահ:

- Ի դեպ, այդ ռեպլիկի հեղինակ Հմայակ Հովհաննիսյանը լուրջ կասկածներ ունի, որ իր դեմ մահափորձ իրականացրել եք դուք եւ Գալուստ Սահակյանը:

- Մահափորձի ետեւում կանգնած են ոմն «էշոտյաններ» եւ «ստահակյաններ», որը ես չեմ եւ հաստատ նաեւ Գալուստ Գրիգորիչը չէ:  Այնպես որ, թող նա շարունակի փնտրել իր դեմ մահափորձ իրականացրածներին:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
694 դիտում

Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Վարչապետը հանդիպել է Նյու-Յորքի եւ ԱՄՆ-ի այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչներին

Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին