Կհրապարակենք՝ ոնց է Քոչարյանը ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառք վերցնելու արդյունքում

Ազգային անվտանգության ծառայությունը, Հատուկ քննչական ծառայությունը դուրս են եկել պայքարի մի մեքենայի դեմ, որն ունի թե՛ գումարներ, թե՛ իշխանական լծակներ, ցավոք սրտի, մինչ օրս: Այս մասին հրատապ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ չնշելով, սակայն հստակ անուններ: Վանեցյանն, այնուամենայնիվ, ասաց, որ իր նշանակումից հետո կադրային շատ քիչ փոփոխություններ են եղել ոչ միայն ԱԱԾ-ում, այլ նաեւ Հատուկ քննչական ծառայությունում:

Վանեցյանն ասաց, որ ազգային անվտանգության տեսանկյունից ինքը պարտավոր է իմանալ՝ ինչ է կատարվում. «Ոչ նրա համար, որպեսզի ազդեմ: Նորից եմ կրկնում, եթե ես փորձեի ազդել դատական պրոցեսի, դատավորների վրա, հավատացեք՝ ազատ չէին արձակվի շատ-շատ մարդիկ»:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասուլիսում խոսեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին: Նա ասաց, որ իրենք փաստերով կխոսեն և կասեն, թե ով ինչ ունի. «Կհրապարակենք՝ ոնց է ձեռք բերել Կոնգրես հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում ու մնացած ունեցվածքը: Ունենք ցուցմունք, հիմնավոր ապացույցներ: Ունենք սխեմա, թե ինչպես է գալիս և հասնում, և Քոչարյանի ընտանիքը դառնում վերջնական սեփականատեր: Գիտենք՝ այդ գումարը ինչպես փոխանցվեց Քոչարյանի ընտանիքին: Ունեցվածքի գործով մեկ շաբաթ-տասը օր առաջ քրեական գործ է հարուցվել փողերի լվացման հոդվածով: Խոսքը հարյուր միլիոնավոր դոլարների մասին է»,- ասաց Վանեցյանը:

Վերջինս անդրադարձավ նաեւ Ալեքսանդր Սարգսյանի 50%-ին, ինչի մասին իր հարցազրույցում խոսել էր Ռոբերտ Քոչարյանը: Արթուր Վանեցյանն ասաց, որ «Սաշիկի 50 տոկոսները բանկում պահած են»՝ հավելելով, որ առաջիկայում ամեն ինչ էլ կհրապարակվի:

ՀՔԾ պետն էլ իր հերթին՝ անդրադառնալով Քոչարյանի քրեական գործին, ասաց, որ միակ խափանման միջոցը, որը կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը, վերջինիս կալանավորումն է: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին հարցաքննելուն, Սասուն Խաչատրյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը մինչ այս պահը նպատակահարմար չի համարվել, սակայն խոստացավ, որ նա կհարցաքննվի, երբ քննիչը նպատակահարմար կհամարի։

Տպել
34854 դիտում

Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

Այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը. Քոչարյանը դատարանում է

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար ավարտվում է Ազգերի լիգան.... առա՞նց Եվրոյի 2020 ուղեգրի

Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ)

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին

Լիլիթ Արզումանյանի նշանակման հիմքում փորձն ու գիտելիքներն են. Արայիկ Հարությունյան

Մենք կապ չունենք Զուրաբիշվիլիին ուղղված սպառնալիքների հետ. Վրաստանի ընդդիմություն

«Օրենքով գող» Մերաբ Քալաշովը կհանձնվի Ֆրանսիայի իրավապահներին. նա հետախուզվում է 2015-ից

Ավելի քան 13 երկիր ցանկանում է ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնել

Առեւանգել են 14-ամյա աղջկան եւ սեռական հարաբերություն ունեցել. ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել

Սվիտալսկին լսե՞լ է «հստակ գաղափարները». Փաշինյանը հանդիպել էր ԵՄ դեսպաններին

Երկու տղամարդ գնում են ԶԱԳՍ ու ասում են՝ ուզում ենք ամուսնանալ, կա՞ օրենք, որ նրանց ամուսնությունը կգրանցվի. վարչապետ

ՀՀ-ում լայն կիրառում է ունեցել «հեռախոսային արդարադատությունը». Զեյնալյանը՝ ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Քրեակատարողական հիմնարկները կվերանորոգվեն. կառավարությունը 270 մլն հատկացրեց

Մայրապետյանին թույլ կտան տեսակցել ընտանիքի անդամներին եւ ֆինանսավորել «Հ2»-ը. դատախազության պարզաբանումը

Կառավարության նիստերն այսուհետ դռնբաց կլինեն՝ անկախ վարչապետի ցանկությունից

Նոյեմբերի 21-ին կհրավիրվի Ազգային ժողովի արտահերթ նիստ