Գիտնականներին չպետք է նայել որպես գողերի ու կոռուպցիոներների. Դեւրիկյանը հակադարձում է Գոգյանին

ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեում (ԲՈԿ, նախկին՝ ԲՈՀ) արմատական վերլուծության է ենթարկվում գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների գործունեությունը եւ քննարկվում է որոշակի փոփոխությունների անհրաժեշտության հարցը: Այդ խորհուրդների աշխատանքն առայժմ ժամանակավորապես դադարեցվել է եւ նոր ատենախոսություններ չեն ընդունվում:

Մասնագիտական խորհուրդների հավանական վերափոխումներն ու նաեւ կոռուպցիոն սխեմաներում ներգրավվածության մասին ԲՈԿ նախագահի հայտարարությունները համակարգի գիտնականների կողմից միանշանակ չեն ընդունվում: Սմբատ Գոգյանը սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այն տեղեկությունների մեծ մասը, թե իբր ոլորտում առկա են կոռուպցիոն սխեմաներ, որակը չի վերահսկվում եւ տիրում են կամայական գործընթացներ, ցավոք, իրականություն է: «Հայաստանում այսօր գործում է 60 մասնագիտական խորհուրդ, որոնց ճնշող մեծամասնությունը ձեւավորվել է կարգի խախտումով: Գիտնականների մեծ մասը չի բավարարում համապատասխան չափանիշներին, որպեսզի ընդգրկվեն այդ խորհուրդներում ...Եթե օրենքի ամբողջ խստությունը կիրառենք, միգուցե մնա 1-2 խորհուրդ, ինչը, բնականաբար, կոլապսի կենթարկի աստիճանաշնորհման ողջ համակարգը»,- նշել է նա, նաեւ հավելել. «Կարգի խախտումներով ձեւավորված խորհուրդները, բնականաբար, բերել են կոռուպցիոն ռիսկեր: Հետեւաբար, մեր նպատակն է՝ վերացնել այդ ռիսկերը, եւ խորհուրդները բերել օրինական դաշտ»:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը, որպես խնդրահարույց, առանձնացրել էր ԵՊՀ-ի եւ Տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության խորհուրդները: Տնտեսագիտական համալսարանի համապատասխան խորհրդի նախագահ Յուրի Սուվարյանը երեկ հրաժարվեց այս առնչությամբ որեւէ մեկնաբանություն տալ՝ նշելով, որ ոչինչ ասել չի կարող, քանի դեռ չի հանդիպել ԲՈԿ նախագահի հետ: Դա, ըստ Սուվարյանի, նախատեսվում է առաջիկա երկուշաբթի:

Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի գրականագիտության 003 մասնագիտական խորհրդի նախագահ, նույն ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը պնդեց, որ այս խորհրդում կոռուպցիա, համենայնդեպս, իր ղեկավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում, չկա, ու նման դեպք հաստատող փաստեր ներկայացվելու դեպքում ինքը պատրաստ է ամբողջ խորհրդի պատասխանատվությունը վերցնել իր վրա եւ հրաժարական տալ:

«Եթե որեւէ մեկը մեր խորհրդի վերաբերյալ այդպիսի բան գտնի, ես բարոյական իրավունք չեմ ունենա ոչ միայն մասնագիտական խորհրդի նախագահ լինելու, ոչ միայն ինստիտուտի տնօրեն լինելու, այլեւ ընդհանրապես գրական-հասարակական գործունեությամբ զբաղվելու: Որ խորհուրդը որեւէ կոռուպցիոն բան կարող է անել, դա բացառվում է, միակ թեորետիկ տարբերակն այն է, որ մեկը մեկի համար գրած լինի եւ այդ աշխատանքը պաշտպանվի: Սակայն այստեղ էլ բացահայտելու երկաստիճան տարբերակ կա: Առաջինն այն է, որ մեզ մոտ պաշտպանվում են աշխատանքներ, որոնք ներկայացնում են մեր գիտաշխատողներից, մեր հայցորդներից, որոնց կարողությունը մենք գիտենք եւ բաժիններում համապատասխան նախապաշտպանություն է անցնում: Երկրորդ խումբը կազմում են այն պաշտպանողները, ովքեր մեր ինստիտուտից դուրս նախապաշտպանություն անցած աշխատանքը բերում են մեզ մոտ՝ պաշտպանելու: Այդտեղ թեորետիկ առումով հնարավոր է, որ ինչ-որ առանձին դեպքեր լինեն: Չնայած դա էլ մենք շատ մանրամասն քննում ենք: Ես չեմ կարող պատկերացնել, որ մարդը կարող է փող վերցնել եւ գրականության ու համամարդկային արժեքների մասին գրել: Գիտնականներին չպետք է նայել որպես գողերի ու կոռուպցիոներների»,- ասաց Վարդան Դեւրիկյանը:

Գրականագիտության մասնագիտական խորհրդի նախագահը նշեց. «ԲՈԿ-ը կամ նախկինում ԲՈՀ-ը մեզնից որեւէ աշխատանք չի մերժել: Միայն կարող էր ուղարկել կրկնական քննարկման այս կամ այն պատճառով»:

Վարդան Դեւրիկյանը նաեւ չի ընդունում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի այն դիտարկումը, որ գիտությունը ծանր վիճակում է, ու դրա մեղավորը նաեւ մասնագիտական խորհուրդներն են: Նա կարծում է, որ գիտությունը, ամեն դեպքում, ծանր վիճակում չէ: «Հայագիտությունը այս պահին վերելքի մեջ է: Ճգնաժամը հաղթահարվել է, կարելի է ասել արմատական բեկում է եղել եւ այսօր հայագիտությունը ոչ միայն ինքնին զարգանում է, այլեւս պատասխան հակահարված է տալիս բոլոր կարգի կեղծարարություններին, որոնք ռազմագիտական, ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: Մասնագիտական խորհուրդները չեն կարող մեղավոր լինեն, եթե անգամ ընդունենք, որ գիտությունը վատ վիճակում է, որովհետեւ նրանք ընդամենը հայելին են գիտության վատ վիճակի: Եթե մենք համեմատենք ամեն դեպքում խորհրդային չափանիշների հետ, կարելի է ասել, որ այսօրվա թեկնածուականը միջանկյալ տեղ է գրավում խորհրդային միության թեկնածուականի եւ դիպլոմային աշխատանքի միջեւ, դոկտորականը՝ դոկտորականի ու թեկնածուականի: Եթե մասնագիտական խորհրդում թույլ աշխատանք է պաշտպանվում, դրանով գիտությունը չի թուլանում, այլ գիտության թուլանալու պատճառով է թույլ աշխատանք պաշտպանվում: Պատճառն ու հետեւանքը մենք իրարից պետք է տարբերակենք»,- կարծիք հայտնեց գրականագիտության խորհրդի նախագահը:  

Տպել
1028 դիտում

Ընտրողների մասնակցության թիվը խոսում է բավականին բարձր ակտիվության մասին. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց՝ ինչպես են բաշխվելու Երեւանի ավագանու մանդատները

Երեւանի ընտրություններում փորձել են կատարել կրկնաքվերակություններ․ ՔԿ

Ջանի դե Բիազին՝  ՀՀ ֆուտբոլի հավաքականը գլխավորելու թեկնածու

Փաշինյանն առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել

Պետք է օրենքով արգելվի եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը․ Շարմազանով

Բակո Սահակյանը Բորիս Դավիդովին շնորհել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքին

10 տարի, 85 միլիոն դոլար, 600 կմ ճանապարհային ենթակառուցվածք․ ՀԲ պատվիրակությունը Երեւանում է

Երեւանի ընտրությունները վկայեցին, որ ժողովրդավարություն հաստատելու աննախադեպ դրական իրավիճակ է․ «Սասնա Ծռեր»

Սին են բոլոր պնդումները․ Հայաստանում հակահեղափոխություն անել հնարավոր չէ․ Փաշինյան

Երեւանյան ընտրություններ․ միայն մեծ մասշտաբի խաղացողները տեղ ունեն սեղանի շուրջ․ փորձագետ

Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում

Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

Մարտի 1-ին եւ դրանից հետո Հայաստանի ողջ դատական համակարգը գործել է ապօրինի․ Փաշինյան

Ինչո՞ւ է անհանգստանում Բաքուն․ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս 

Հարուցվել է քրեական գործ՝ 2 օր առաջ կրակոցից զոհված զինծառայողի սպանության դեպքի առթիվ

Երեւանի ավագանու ընտրության օրն արձանագրված ենթադրյալ 31 իրավախախտման դեպքով նյութեր են նախապատրաստրաստվում