Խորհրդարան.  Ռաֆիկ Պետրոսյանը կազակ որդի՞ ունի

12/09/2018 schedule15:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 10-ի համարում

Սահմանադրական փոփոխությունների հարցով հրավիրված արտահերթ նստաշրջանը, բացի Արմեն Աշոտյան-ընդդիմություն լեզվամարտից, սկիզբ դրեց մեկ այլ վենդետայի: Ու եթե առաջին հակամարտությունը կարելի է համարել սպառված, ապա ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի եւ «Ազգային միաբանության» անդամ Գագիկ Կոստանդյանի միջեւ արտահերթ նստաշրջանի ընթացքում սկիզբ առած թշնամությունը նորանոր երանգներ է ստանում: Չբավարարվելով խորհրդարանի ամբիոնից փոխադարձաբար հնչած գող, կաշառակեր, անգրագետ, հարամ որակումներից՝ Գագիկ Կոստանդյանն այդ հակամարտությանը նոր ընթացք է տալիս:

Մասնավորապես, երեկ մեզ հետ զրույցում «Ազգային միաբանություն» խմբակցության անդամը խորհուրդ տվեց գնալ Նոր Նորքի թաղապետարան, զրուցել հավաքարարների հետ եւ պարզել, թե ամեն առավոտ թաղապետ Դավիթ Պետրոսյանի աշխատասենյակից թղթերի փոխարեն ի՞նչ է հավաքում հավաքարարը: Եւ եթե վստահենք Կոստանդյանին հասած տեղեկություններին, հավաքարարներն ամեն առավոտ թաղապետի աշխատասենյակից հավաքում են թմրադեղերի օգտագործված ներարկիչներ եւ օղու դատարկ շշեր: Գագիկ Կոստանդյանը, վստահելով Նոր Նորքում տարածված համառ լուրերին եւ հավաքարարների վկայություններին, եզրակացնում է, որ թաղապետ Դավիթ Պետրոսյանը, որը Ռաֆիկ  Պետրոսյանի որդին է, թմրամոլ է: Սա՝ Պետրոսյանի առաջին որդու մասով:

Պարզվում է, բանի պետք չէ նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի երկրորդ որդին, որն աշխատում է Էջմիածնի առաջին ատյանի դատարանում: Գագիկ Կոստանդյանը խորհուրդ է տալիս գնալ Էջմիածին եւ հարցնել, թե ո՞վ է իրենց քաղաքում ամենակոռումպացված դատավորը, եւ բոլորը կպատասխանեն՝ Ռաֆիկ Պետրոսյանի որդի Տիգրան Պետրոսյանը: Սա էլ՝ երկրորդ որդու մասով: Եթե վստահենք Գագիկ Կոստանդյանին, ապա Ռաֆիկ Պետրոսյանի  բախտը չի բերել նաեւ երրորդ որդու՝ Մհերի մասով, եւ վերջինս, աշխատելով դատախազությունում, ինչ-ինչ օրինախախտումներ է թույլ տվել: Սակայն Պետրոսյանի նախորդ երեք որդիները ոչինչ են նրա չորրորդ որդու համեմատությամբ:

Նա, ըստ Կոստանդյանին հասած լուրերի, Կրասնոդարի կազակների ատամաններից է եւ անձամբ է մասնակցել հայկական գերեզմանների պղծմանը: Համենայնդեպս, Կոստանդյանը վստահեցնում է, որ Պետրոսյանի ատաման որդու մասին խոսում է ողջ Նոր Նորքը: Այդուհանդերձ, «Ազգային միաբանության» անդամի պրետենզիաները միայն Պետրոսյանի որդիներով չեն սահմանափակվում: Գագիկ Կոստանդյանը հայտարարում է, որ ԲԽՍՍ-ում իր աշխատած տարիներին ինքը զբաղվել է բուհերում կոռուպցիայի դեպքերով եւ ժամանակին օպերատիվ տեղեկություններ է ստացել Համալսարանի դասախոս Ռաֆիկ Պետրոսյանի կողմից կաշառք վերցնելու կոնկրետ դեպքերի վերաբերյալ: Սակայն Պետրոսյանը կոմկուսում ունեցել է հզոր թիկունք, եւ այդ գործերին ընթացք չի տրվել:

Այժմ Կոստանդյանը պատրաստ է պատկան մարմիններին հուշել, թե ո՞ր արխիվներում են պահվում Ռաֆիկ Պետրոսյանի մասով ստացված օպերատիվ տեղեկությունները: Մեզ, իհարկե, չհաջողվեց պարզել, թե ինչպե՞ս է արձագանքել Ռաֆիկ Պետրոսյանի կինը, երբ լսել է, որ իր ամուսինը, բացի համատեղ ունեցած երեք որդիներից, էլի որդի ունի, այն էլ՝ կազակ ատաման, այն էլ՝ հայկական գերեզմաններ պղծող, սակայն Ռաֆիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ բացի իր երեք հայտնի որդիներից, ինքը չորրորդ, հինգերորդ կամ վեցերորդ որդի, այն էլ՝ ատաման, չունի: Իսկ Գագիկ Կոստանդյանին հոկտեմբերի 2-ից հետո, երբ կավարտվեն Նոր Նորքի թաղապետական ընտրությունները, Ռաֆիկ Պետրոսյանը դատի է տալու.

«Այդ լկտի տականքի հարձակումները մի նպատակ են հետապնդում, որպեսզի որդիս, թողած թաղապետական ընտրությունները, իր հետ մտնի կռվի մեջ, եւ ընտրությունները տապալվեն: Մեր ընտանիքն առայժմ նրան արհամարհելու է, բայց հենց ընտրությունների հաջորդ օրը դիմելու եմ գլխավոր դատախազություն, որպեսզի այդ տականքի զրպարտությունների առիթով հարուցվի քրեական գործ: Ամեն տեղ հայտարարում է, թե ինձ հետ կապված կաշառակերության փաստեր ունի: Ուրեմն, դատախազությունը գործը կհարուցի, իրեն կկանչեն հարցաքննության, եւ թող ցույց տա այդ արխիվների տեղերը, որոնց մասին ամենուր թմբկահարում է: Ինչ վերաբերում է իմ որդիների՝ Դավիթի եւ մյուսների հասցեին նրա զրպարտանքներին, որոնք նա ամեն տեղ շաղ է տալիս, ապա դրանք լկտի ստեր են:

Զրպարտանքը նրա ձեռագիրն է. անցյալ տարի էլ Համալսարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչի մասին էր հայտարարում, թե հայերեն չգիտի, որովհետեւ իր քրոջ աղջկան անբավարար էր նշանակել: Հիմա էլ տղաներին չեն նշանակում՝ կրկին կատաղել է: Այն մարդը, որը 12 տարում մի կերպ ավարտել է իրավաբանական ֆակուլտետը, իրավունք չունի թքելու  այն աղբյուրի մեջ, որից ջուր է խմել: Բայց նա այս օրերին արդեն անցել է բոլոր սահմաններն, ու ես խոստանում եմ, որ չի մարսելու: Այդ ամենի համար նա պատասխան է տալու դատական ատյանների առաջ»,- խոստանում է Ռաֆիկ Պետրոսյանը: Իսկ խորհրդարանական հակամարտությունների գծով հաշտարարի դեր ստանձնած Գալուստ Սահակյանն այն կարծիքին է, որ ողջ այս ռազբորկաները ուղիղ եթերի հետեւանքներն են, երբ պատգամավորները, ընկնելով էքստազի մեջ, մոռացան Սահմանադրությունն ու նիստերը վերածեցին մի կաթիլ մեղրի պատմության: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1607 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում