Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի՞ տրվել. ԳՇ պետը հակասում է վարչապետին ու ՀՔԾ պետին

Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն, ով 2008թ-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը, գրում է «Արմենպրես»-ը:

«Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ: Նրանց նման հրաման չի տրվել»,- ասաց նա: ԳՇ պետը նաև նշեց, որ այդ օրերին սահմանում մարտական աշխատանքն ընթացել է սովորական հունով:

«Առաջնագիծը նոսրացած չի եղել: Մարտական աշխատանքը եղել է սովորականի նման: Սահմանը Մարտի 1-ի օրերին չի թուլացել»,- նշեց Արտակ Դավթյանը:

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է՝ իրենց քննությամբ արդեն հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է մարտի 1-ի իրադարձություններին, այլև կրակել մարդկանց բնակարանների ուղղությամբ:

Խաչատրյանը նշել է, որ ունեն կոնկրետ ապացույցներ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ավտոմատ հրազենից կրակոց են արձակել Լեո փողոցի շենքերի ուղղությամբ, այն բանից հետո, երբ այդ պատշգամբներից, ինչ-որ մի տեղից վառվող շիշ է նետվել: Այսինքն՝ բանակն ամբողջ ծավալով մասնակցել է այս գործողություններին:

Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2008 թ-ի հետ ընտրական իրադարաձությունների ժամանակ այդ ժամանակվա երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել է սեփական ժողովրդին օկուպացնելու, և դա ապացուցված է:

«Ու այդ ընթացքում խրամատներում մեր զինվորներին փոխարինող չի եղել: Նրանք, ովքեր պետք է մնային 14 օր, մնացել են շատ ավելի երկար, և մեր սահմանը եղել է անպաշտպան»,- հայտարարեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ Մարտի 1-ին բանակին հրամայվել է կրակել շենքերի պատուհանների վրա, բանակից հագուստ է տարվել և բաժանվել օլիգարխների թիկնապահներին կառավարության շենքում, բաժանվել են նաև ավտոմատներ:

Տպել
7941 դիտում

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս քվեարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին

Չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. Բաքուն ջղաձիգ է արձագանքել Խաչատուրովի հայտարարությանը

Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ է նախապատրաստվում, կդիմենք դատարան. Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց ու պարզաբանեց

Ընտրողների ուղղորդում Շենգավիթում եւ Աջափնյակում. դիտորդների բացահայտած խախտումները

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

Օրվա կադրը. դժվարությամբ տեղաշարժվելով, դանդաղ քայլերով, բայց գալիս է ընտրության

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ

Թիվ 8/16 ընտրատեղամասում վարչապետը քվեարկել է ու մեկնում է Նյու-Յորք

ՔԿ-ն ստեղծել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների մասին ահազանգերի համար

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից