Առցանց տաքսի ծառայությունները լիցենզավորվելու են. ո՞րն է պատճառը. պարզաբանում է փոխնախարարը

Մեր տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մտադիր է օրենսդրական կարգավորումներ մտցնել առցանց տաքսի ծառայություների համար: Նախատեսվում է, որ առցանց տաքսիները անհատ տաքսիների պես պետք է լիցենզավորվեն նախարարության բազայում, որպեսզի հավասար դաշտ ձեւավորվի: Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ առցանց տաքսի ծառայություններ մատուցող ընկերություններն այդքան էլ կողմնակից չեն նախարարության առաջարկին, քանի որ օնլայն տաքսիներում հիմնականում աշխատում են ազատ գրաֆիկով եւ այսպիսի առաջարկությամբ նախարարությունը ՏՏ ոլորտը չի կարող զարգացնել: ՀԺ-ն զրուցեց տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանի նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ:

- Պարոն Փամբուխչյան, մեր տեղեկություններով՝ նախարարությունը օրենսդրական կարգավորումներ է առաջարկում, ըստ որի՝ առցանց տաքսիները, անհատ տաքսիների պես, պետք է լիցենզավորվեն նախարարության բազայում, որպեսզի հավասար դաշտ ձեւավորվի, չնայած, առցանց տաքսիներն ազատ գրաֆիկով են աշխատում: Ի՞նչ եք նախատեսել անել եւ ինչպե՞ս է հավասար դաշտ ձեւավորվելու:

- Օրենսդրական նախագիծը հիմնված է հավասար պայմանների վրա: Հիմնական բողոքը եկել է անհատ տաքսիստներից: Եւ հիմնական բողոքի թեման այն է, որ հավասար պայմաններ չեն, իրենք մուծում են լիցենզավորման գումար` 12 հազար դրամ ամսական, բայց իրենց զուգահեռ օնլայն տաքսիները չեն վճարում նմանատիպ գումարներ:

Մենք արեցինք այնպես, որ բոլոր առցանց տաքսիները նույնպես հարկվեն, այսինքն՝ վճարեն պետական տուրք: 12 հազար դրամը, ըստ օրենքի նախագծի, կրճատելու եւ դարձնելու ենք 9500 դրամ ամսական եւ այդպիսով՝ ստեղծելու ենք հավասար պայմաններ:

Տաքսի ծառայությունների հետ կապված էլ որոշակի փոփոխություններ ենք նախատեսել, այն ժամանակ տարեկան տուրքը մինչեւ 4 մեքենան վճարում էին 100 հազար դրամ, 4 մեքենայից ավելի՝ 200 հազար դրամ, դրանք վերացրել ենք: Այսինքն՝ մեկ տաքսու լիցենզավորման արժեքը բոլորի համար հավասարեցրել ենք: Էլեկտրոնային տաքսի ծառայություն մատուցող «GG», «Yandex» եւ «Utaxi» ընկերությունների կողմից հետեւյալ առաջարկն է եղել, որ իրենց պատվերից հարկվի: Որպես պատճառ նշեցին, որ իրենք ունեն վարորդներ, որոնց համար դա հիմնականում երկրորդ աշխատանք է, եւ հնարավոր է օրական 1-2 պատվեր կատարեն ընդամենը:

Եթե մենք սկսենք պատվերից հարկել, նորից անհավասար պայմաններ կստեղծվեն, դրա համար մենք առաջարկում ենք այլ լուծում: Առցանց տաքսի ծառայություն մատուցողները ամսական կվճարեն լիցենզավորման գումարի 1/3-րդի չափով, իրենց կտրվի օրական կտրվածքով մի քանի ժամվա լիցենզավորման թույլտվություն: Այսինքն՝ իրենք չեն կարողանա առավոտից երեկո տաքսի ծառայություն մատուցել:

- Իսկ դա ինչպե՞ս հնարավոր կլինի վերահսկել:

- Մի փոքր բարդ է, ճիշտն ասած, վերահսկողությունը, բայց մենք փորձելու ենք իրականացնել: Կարծում եմ՝ այսպես արդար է, քանի որ, եթե օրական կատարում են 1-2 պատվեր, պետությանը դրանից վճարում են ընդամենը 100-120 դրամ:

- Իսկ ֆիքսված ժամ լինելո՞ւ է, թե որ ժամերին պետք է օնլայն տաքսիներն աշխատեն:

- Իրենք ասում են, որ երեկոյան ժամերին են հիմնականում աշխատում, դրա համար մենք ժամը մոտավորապես ֆիքսել ենք 19:00-ից մինչեւ 23:00-ն:

- Սոցցանցերում քննարկվում է, որ առցանց տաքսի ընկերություններն այդքան էլ հավանություն չեն տալիս ձեր առաջարկին եւ որպես պատճառ նշում են, որ իրենք ազատ գրաֆիկով են աշխատում, իսկ այսպիսի քայլով ՏՏ ոլորտը չի կարող զարգանալ:

- Մենք չենք խոչընդոտում: Այսօրվա գործող օրենքի շրջանակներում պարտադիր պայման է հաշվիչի առկայությունը, իսկ հիմա մենք դա պարտադիր պայման չենք համարում: Մենք ասում ենք, որ պլանշետը եւ ծրագիրը ժամանակակից միջոց է եւ կարող են դրանով էլ ծառայություն մատուցել:

Մենք նույնիսկ հաշվի առնելով, որ Հայաստանում կա 38 հազար աջ ղեկով ավտոմեքենա եւ էլեկտրոնային տաքսիների մեծամասնությունը աջ ղեկ են վարում, գնացել ենք զիջման եւ ասել ենք, որ թույլատրում ենք, որ վարեն, չնայած որ օրենքով դա արգելվում է: Բայց հատուկ նշել ենք, որ վարորդի կողքին չպետք է լինի ուղեւոր` ելնելով անվտանգության կանոններից: Այսինքն՝ մենք այս բոլորը արել ենք, բայց տպավորություն է, թե մենք խոչընդոտում ենք էլեկտրոնայինին: Աջ ղեկի թույլատվությունը արվել է միայն էլեկտրոնային մեքենաների համար, քանի որ հին տաքսի ծառայություններն այսպես, թե այնպես չեն ունեցել աջ ղեկով մեքենա, քանի որ իրենք իմացել են, որ չի թույլատրվում:

Տվյալ օրենքը մեղմացումով կընդունենք, կտեսնենք ընթացքում, թե ինչ խնդիրներ են առաջանում, նորից քննարկումներ կիրականացնենք, կտեսնենք, թե ինչ կարող ենք անել:

- Առանց հաշվիչի աշխատող տաքսիները վերանալո՞ւ են:

- Մենք դա թողնում ենք քաղաքացու ընտրությանը: Մարդ կա՝ չի վստահում հաշվիչին, մարդ կա՝ չի վստահում պլանշետին, մարդ կա՝ չի վստահում մեքենայի արագաչափին, իսկ մարդիկ էլ կան, որ վստահում են դրանցից մեկին: Այդպիսով՝ մենք մրցակցային դաշտ ենք ստեղծել եւ այդպիսով կտեսնենք, թե որ ընկերությունն է մրցունակ, ըստ դրա էլ կարգավորումներ կլինեն:

Տպել
4873 դիտում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել