Ալիեւը կտրականապես մերժել է Արցախի հետ բանակցելու Նիկոլ Փաշինյանի թեզը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հակասական հայտարարություններով ձգտում է տապալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը: Այս մասին գրում է «Ազերտաջը»:

Նշվում է, որ այդ հայտարարությունը Ալիեւի կողմից հնչել է Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ, որի քննարկման հիմնական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորումն է եղել:

Ալիեւնը, մասնավորապես, ասել է, որ Փաշինյանը վարչապետի պաշտոնում առաջին օրվանից սկսած հանդես է եկել հակամարտության կարգավորման հարցով հակասական հայտարարություններով, որոնք «առնվազն զարմանք են առաջացնում»: Ըստ Ալիեւի՝ Փաշինյանի հնչեցրած թեզը՝ բանակցություններ վարել ուղիղ Ստեփանակերտի հետ իր համար անընդունելի է:

Նա նաեւ ասել է, որ նպատակահարմար չի գտնում այն հայտարարությունը, որ յոթ շրջանները Ղարաբաղի մաս են եւ կոչ արել ԵԱՀԿ-ին արձագանքել «նման վտանգավոր հայտարարություններին»:

Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի նախագահն ասել է, որ այնպիսի կարծիք ունի, թե Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ ձգտում է տապալել բանակցային գործընթացը եւ նման զարգացման ողջ պատասխանատվությունը դրել հայկական կողմի եւ անձամբ Փաշինյանի վրա:

Եվս մեկ կոչ, ուղղված ԵԱՀԿ-ին Ալիեւի կողմից՝ չեզոք դիրք չզբաղեցնել Հայաստանի ընթացիկ քաղաքական իրավիճակի առնչությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը բազմիցս է հայտարարել, որ Ստեփանակերտը պետք է բանակցային գործընթացի մաս կազմի եւ բանակցություններ վարի ինքն իր անունից։

Տպել
1744 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ