Բոլորը գիտեն, որ «Արսենալում» լինելը մեծ նշանակություն ունի ինձ համար. Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ նշել է, որ «Արսենալը» մեծ նշանակություն ունի իր համար: Այս մասին նա ասել է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում: Ընդգծել է, որ ամեն ինչ անում է թիմին օգնելու համար: Ցանկանում է նպաստել նրան, որ «զինագործները» տիտղոսներ նվաճեն:

«Հիանալի է այս ակումբի պատմության մասը լինելը, քանի որ «Արսենալը» մեծ ակումբ է: Բոլորը գիտեն, որ այստեղ լինելը մեծ նշանակություն ունի ինձ համար: Ուրախ եմ, որ Արսեն Վենգերը եղել է իմ մարզիչը ու որ Ունաի Էմերին իմ մարզիչն է: «Արսենալը» թիմ է, որը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում եւ որը պետք է տիտղոսների համար պայքարի Անգլիայում: Մենք հիմա փորձում եմ հետ բերել «Արսենալի» նախկին մակարդակը»,- ասել է կիսապաշտպանը:

Մխիթարյանը նաեւ նշել է, որ չի բավարարվում ձեռք բերածով: Վստահեցրել է, որ միշտ աշխատում է իր վրա: Ամեն պահ փորձում է կատարելագործել իր վարպետությունը:

«Ամեն ժամ, ամեն րոպե առավելագույնս եմ անում, որ ավելի ուժեղ լինեմ: Միշտ երազանքներ ու ձգտումներ եմ ունեցել եւ միշտ գնացել եմ դրանց հետեւից: Ցանկացել եմ հասնել դրանց, քանի որ դա իմ ու ընտանիքիս համար շատ կարեւոր է եղել: Միշտ ջանասիրաբար աշխատել եմ, հանգստյան օր չեմ վերցրել եւ միշտ շատ եմ աշխատել ինձ վրա: Եթե նույնիսկ ինչ-որ բան ինձ մոտ լավ է ստացվել, միշտ փորձել եմ ավելի զարգացնել դա»,- ասել է նա:

Անցած շաբաթվա ընթացքում Մխիթարյանը ՀՀ հավաքականի կազմում մասնակցեց Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 1-ին տուրի Լիխտենշտեյնի եւ 2-րդ տուրի Մակեդոնիայի դեմ հանդիպումներին: Առաջինում ՀՀ-ն տանը հաղթեց (2:1), իսկ 2-րդում պարտվեց (0:2): Այս օրերին Մխիթարյանը արդեն միացել է իր թիմին ու պատրաստվում է առաջիկա խաղին: Սեպտեմբերի 15-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի շրջանակներում «զինագործները» հյուրընկալվելու են «Նյուքասլին»:

Տպել
1327 դիտում

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է

Տեղացած ձյունը մի շարք ճանապարհներին դժվարություններ է առաջացրել (լուսանկարներ)

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

2 խնդիր, ինչի համար Հովհաննես Մարգարյանը չի մասնակցի ընտրություններին