Մինչ աշխատանքի անցնելը նրան չեմ էլ ճանաչել. Ա. Հակոբյանը՝ վարսահարդարի աղմկոտ նշանակման մասին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ Ազատության եթերում պատասխանելով Կառլեն Ասլանյանի հարցերին, անդրադարձել է նաեւ վարչապետի օգնականի պաշտոնում վարսահարդար աղջկա նշանակման մասին աղմկոտ լուրին: Հիշեցնենք, համաձայն այդ լուրերի, ՀՀ վարչպետի որոշմամբ իր օգնականի պաշտոնում էր նշանակվել Աննա Հակոբյանի վարսահարդարը:

«Մեր հանրությունը սովոր է նման վերնագրերի, մեր թերթում էլ կարող ենք գտնել նման վերնագրեր եւ ոչ միայն վարսահարդարների, այլ անգամ ընկերուհիների ու սիրուհիների մասին:

Այս բոլոր լուրերը պետք է համեմատել երեկվա ձայնագրությունների հետ կապված միջադեպի հետ, երբ մարդկանց մի խումբ փորձում է ուղղակի շեղել մյուսներին: Հիմա նշանակման մասին. Սոֆյա Նվասարդյանը առաջին իսկ օրերից աշխատել է Նիկոլ Փաշինյանի հետ, օգնել է նրան քաղաքական իմիջի ձեւավորման եւ պրոտոկոլային հարցերում: Վարչապետի ընտրվելուց անմիջապես հետո ինքը գտել է մեզ, ինքը կապ է հաստատել մեզ հետ եւ առաջարկել է իր ծառայությունները»:

Հաղորդավարի ճշտող հարցին, թե նախկինում Սոֆյան Աննա Հակոբյանի վարսահարդարը չի՞ եղել, ինչպես նշվում է, վարչապետի տիկինը պատասխանեց.

«Ոչ, նախկինում ես նրան անգամ չեմ էլ ճանաչել: Հեղափոխությունից հետո ինքն առաջարկեց իր ծառայությունները, քանի որ դա իր ոլորտն էր ու ցանկանում էր ինքն էլ այդպես անել իր քայլը, ու վստահ էր, որ դա իր մոտ կստացվի: Ամուսինս համաձայնեց ու նրանք աշխատեցին: Դա բավական լուրջ աշխատանք է, որովհետեւ ոչ ոք ու նաեւ ամուսինս վարչապետ չի ծնվել, եւ այցերը, շփումները, շարժումները, այդ ոլորտն իմացողները գիտեն, թե ինչ նրբություններ կան:

Իսկ ինչ վերբերում է ինձ, նշեմ, որ քանի որ Սոֆյա Նավասարդյանը բացի այն, որ պրոտոկոլային հարցերով մասնագետ է, նաեւ վարսահարդար է եւ դիմահարդար է, որը նրա առավելությունն է միայն, որովհետեւ պետք էր առանձին վարսահարդար, դիմահարդար ու լավ է, որ կա մեկտեղում:

Վրաստան կատարած այցի ժամանակ, այնուհետ Ռուսաստանի Դաշնություն, ու երբ առհասարակ ես ուղեկցում եմ վարչապետին նրա հանդիպումների ժամանակ, Սոֆյա Նավասարդյանը ուղեկցում է ինձ, քանի որ դա մասնավոր այց չէ, ես երկրի դեմքն եմ ներկայացնում, ինձ ճանաչողները գիտեն, որ ես իմ մասնավոր կյանքում նման բաներ չեմ նախընտրում:

Իսկ անհրաժեշտություն է առաջացել, երբ վարչապետը հայտարարեց, որ այսուհետ պետք է միայն հայկական արտադրության հագուստ կրի, այդ հանձնարարականը ուղիղ վերաբերում էր Սոֆյա Նավասարդյանին, քանի որ ինքն է զբաղվում այդ հարցերով ու իսկապես դա ծավալուն աշխատանք է, պետք է կոստյում գտնել հայկական արտադրողի, աքսեսուարներ, որոնք պետք են եւ այդ ամենը պետք է համապատասխանի վարչապետի իմիջին, միջազգային այցերին ու նաեւ պետությանը, հենց դրան է առնչվում: Սա է ամբողջը, որից պետք չէր հսկայական պատմություն ստեղծել»:

Տպել
14723 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա