ՀՀ-ն եւ Շվեյցարիան պայմանավորվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձման հարցում

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում շարունակվող Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունենում մասնակից տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: Քննարկվում են իրավական փոխօգնության և այլ ոլորտներում դատախազական կառույցների միջև գործակցությանն առնչվող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազ Միշել Լաուբերի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում Արթուր Դավթյանը մեծապես կարևորել է Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի ներկայիս ակտիվացման համատեքստում Շվեյցարիայի իրավապահ մարմինների հետ ամենաօպերատիվ և սերտ համագործակցությունը: ՀՀ գլխավոր դատախազի կողմից առանձնահատուկ շեշտադրվել է հատկապես փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարները համապատասխան բանկային  համակարգերի ներգրավմամբ Հայաստանի սահմաններից դուրս, հատկապես օֆշորային գոտիներ տեղափոխելու հանգամանքների բացահայտման գործում Հայաստանի և Շվեյցարիայի դատախազությունների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման, փոխադարձ իրավական օժանդակության ցուցաբերման գործընթացների խթանման անհրաժեշտությունը:

Ընդգծելով Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային հանցավորության դեմ պայքարում՝ Շվեյցարիայի գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել վերոնշյալ ուղղություններով ՀՀ իրավապահ մարմինների նախաձեռնություններին:

Հանդիպման արդյունքում երկու երկրների գլխավոր դատախազների միջև ձեռք են բերվել գործնական և առարկայական պայմանավորվածություններ՝ մասնավորապես հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման և վերադարձման հարցում համագործակցության շուրջ:

Արթուր Դավթյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների դատախազության պատվիրակության ղեկավար Ալի Ալալեելիի հետ: Կողմերն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը խթանել է քաղաքացիների փոխայցելությունները, ինչով պայմանավորված՝ վերջին շրջանում նշանակալիորեն ինտենսիվացել է նաև Հայաստանի և ԱՄԷ դատախազությունների միջև փաստաթղթաշրջանառությունը: Գոհունակություն հայտնելով այս առումով ձևավորված գործակցության նախադրյալների կապակցությամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել իրավական փոխօգնության շրջանակներում փոխադարձ շփումներն առավել դինամիկ, օպերատիվ, համակարգված և արդյունավետ դարձնելու շուրջ:

Տպել
26373 դիտում

Մահացել է Սարդ-մարդու, Երկաթե մարդու, Հալքի, Ֆանտաստիկ քառյակի, Իքս մարդկանց «հայրը»

Նիկոլ Փաշինյան, Լենա Նազարյան, Արարատ Միրզոյան. հայտնի է «Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը

ԿԸՀ-ի որոշմամբ, ավագանու անդամ Արամ Մանուկյանի լիազորությունները դադարեցված են, նրան կփոխարինի Միքայել Թումանյանը

Դաշնակցության անունից առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, պատվի հարց է. Գեղամ Մանուկյան

Պաշտպանն ուշադրության կենտրոնում է պահում խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների երաշխավորման հարցը

Կոռուպցիայի դեմ պայքարն ու բարեփոխումներն առաջնահերթություն են. Փաշինյանը՝ ԵՄ դեսպաններին

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է

Արագ հավաքովի, սենդվիչային տարբերակով թաղամաս. Ա. Մեսչյանն առաջարկում է համալրել բնակֆոնդը

«Ղեկը աջ» նախաձեռնությունը վաղը Կառավարության մոտ մեծ բողոքի ակցիա կիրականացնի

Կան պաշտոնյաներ, որոնք ստանում են 1 մլն դրամից ավելի թոշակ. Թանդիլյանն առաջարկում է չափ սահմանել

20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա տղամարդը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

ՊԲ հրամանատարն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գոտում տիրող իրավիճակը

Մինչեւ վերասարքավորում կատարելը իրենք չեն կարող այդ մեքենան շահագործել. Արմեն Փամբուխչյան

1988 թ. երկրաշարժի զոհերի հարգանքի տուրքի բոլոր միջոցառումները կկազմակերպվեն բարձր մակարդակով. Ցոլակյան

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին