Առուծախ. չեն մերժի` կտան

13/09/2018 schedule16:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 13-ի համարում

Ըստ ամենայնի, վերջին երկուսուկես ամիսներին մեր բաշխիչ ցանցերի շուրջ ծավալվող իրադարձությունները մտան վերջին եւ որոշիչ փուլ: Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը մեզ  հետ զրույցում հայտնեց, որ շաբաթ օրը էներգետիկայի նախարարությունը նամակ է ստացել «Միդլենդ ռեսուրսեզ» ընկերությունից: «Միդլենդ ռեսուրսեզը» խնդրել է կառավարության համաձայնությունը այդ ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր»  ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը վաճառելու վերաբերյալ: Նույն նամակից ստացել է նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Այլ կերպ ասած, «Միդլենդ ռեսուրսեզը», պահպանելով ՀՀ օրենսդրությամբ եւ ցանցերի վաճառքի պայմանագրով նախատեսված դրույթները, վաճառում է «ՀԷՑ»-ը:

Սա պաշտոնական, այսինքն՝ իրավական ձեւակերպումներով: Իրականում խոսքը արդեն իսկ կայացած վաճառքին օրինական ձեւ տալն է: Դեռ հունիսի 30-ին ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը իր պաշտոնական հաշվետվության մեջ զետեղել էր այդ գործարքի մանրամասները՝ նշելով, որ ձեռք է բերել «ՀԷՑ»-երի բաժնետոմսերի 100 տոկոսը եւ վճարել դրա դիմաց 73 մլն դոլար: Սակայն դա արվել էր առանց կառավարության համաձայնության, ինչպես պահանջում է օրենսդրությունը: Ուստի սա էր պատճառը, որ գործարքը ձեւակերպվել էր ոչ թե որպես առք ու վաճառք, այլ բաժնետոմսերը կառավարման հանձնել: Իսկ հիմա գործարքի ձեւակերպումն է փոխվելու եւ ընդամենը:

Թերեւս արդեն ավելորդ է նշել, որ իր նամակում «Միդլենդ ռեսուրսեզը» խնդրում է կառավարության համաձայնությունը «ՀԷՑ»-ը  հատկապես «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը պատկանող «Ինտերէներգո»-ին վաճառելու վերաբերյալ: Այսինքն՝ հենց այն ընկերությանը, որը «ՌԱՕ ԵԷՍ»-ի անունից գնել էր «ՀԷՑ»-ի բաժնետոմսերը «կառավարելու եւ շահույթը տնօրինելու» իրավունքը: Հիմա արդեն գործարքը ձեւակերպելը ընդամենը տեխնիկայի հարց է. «Հարցը քննարկվելու է կառավարության նիստում»,- երեկ մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ վերջինիս, մեծ է հավանականությունը, որ հարցը քննարկվի արդեն առաջիկա հինգշաբթի` կառավարության հերթական նիստում: Իսկ ինչպիսի՞ տրամադրվածություններ կան կառավարությունում` համաձայնություն տա՞լ, թե՞ չտալ:

«Պետք է պրագմատիկ` սառը դատողությամբ նայել խնդրին ու որոշել, թե որն է ճիշտը. լավ կողմերը, վատ կողմերը դնել, կշռել, կշռադատել եւ ընդունել համապատասխան որոշում»,- ասում է նախարարը: Լավ, սա կառավարության այլ անդամների մասին: Իսկ ինչպե՞ս է տրամադրված ինքը` նախարարը: Այսինքն՝ եթե այսօր քվեարկելու հարց բարձրանար, ինքը ինչպե՞ս կքվեարկեր` տա՞լ համաձայնություն, թե՞ մերժել: «Պետք է նայել նյութերը, մանրամասն ուսումնասիրել, հետո որոշում կայացնել: Հո նստածդ տեղը առանց ուսումնասիրելու չե՞ս ասում՝ ես կողմ եմ, ես դեմ եմ»,- վրդովվեց նախարարը: Չէ, իհարկե, տեսականորեն այդպես էլ պետք է լիներ` կառավարությունը պետք է հավաքվեր, մանրամասն քննարկեր խնդիրը, դիմեր փորձագետների, ծանոթանար պոտենցիալ գնորդի հաշվետվություններին, տեսներ, թե արդյոք այդ գնորդը թափանցիկ է ու կանխատեսելի, ինչո՞ւ է այդ գնորդը սկզբում գնել  կառավարման իրավունքը եւ կարճ ժամանակ անց, առանց այդ կառավարման պտուղները ըմբոշխնելու «ՀԷՑ»-ը ի սեփականություն ձեռք բերելու հայտ ներկայացրել:

Գուցե այստեղ ինչ-որ բան այնպես չէ, գուցե ռուսական ընկերությանը ոչ թե բիզնեսն է հետաքրքրում, այլ ավելի շատ քաղաքականությունը: Գուցե այս ամենի տակ կան ինչ-որ մութ նպատակներ եւ այլն: Բայց սա միայն տեսականորեն: Գործնականում որեւէ քննարկում, որպես այդպիսին չի էլ լինելու` հարցը դնելու են կառավարության նիստին քննարկման, մի քանի րոպեում որոշումը կայացնեն: Ի տարբերություն նախարարի, «Միդլենդ ռեսուրսեզի» եւ «ՌԱՕ ԵԷՍ»-ի հայաստանյան գործարքներին շատ թե քիչ տեղյակ յուրաքանչյուր անձ իր ողջ ունեցվածքի վրա կարող է գրազ գալ, որ կառավարությունը տալու է իր համաձայնությունը: Կառավարությունը համաձայնությունը կտա այն պարզ պատճառով, որ ՀՀ իշխանությունները, ի դեմս անձամբ Ռոբերտ Քոչարյանի, շատ վաղուց արդեն որոշում կայացրել են, որ մեր «ՀԷՑ»-ի տերը լինելու է «ՌԱՕ ԵԷՍ»-ը:

Որոշումը կայացրել են, որովհետեւ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է եւ ֆորպոստի խոշորագույն ձեռնարկությունը, որից օգտվում են ֆորպոստի բոլոր բնակիչները, չի կարող լինել որեւէ ուրիշի սեփականությունը: Իսկ մնացածը արդեն ձեւականություն է: Բայց այսպիսի ձեւականությունների դիմելը մեր կառավարության համար անհրաժեշտ է: Սրանով պետք է թոզ փչել Համաշխարհային բանկի աչքերին: Վերջինս, ըստ ամենայնի, արդեն կորցրել է գործարքի դեմն առնելու բոլոր հնարավորությունները: ՀԲ-ին ՀՀ կառավարությունը խնդիրը այնպես է ներկայացնելու, թե ոչ մի կերպ չի կարող մերժել եւ պարզապես ստիպված է համաձայնություն տալ, քանի որ «Միդլենդ ռեսուրսեզը» արդեն 73 մլն դոլար ստացել է կառավարման իրավունքը վարձակալության հանձնելու դիմաց:

Ի դեպ, ՀՀ էներգետիկայի նախարար Ա.Մովսիսյանը եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Ն.Գրիգորյանը հայտնեցին, որ «Միդլենդ ռեսուրսեզին» ուղարկած հարցումներին ի պատասխան ստացված գրություններում որեւէ խոսք չկա 73 մլն դոլար վճարելու կամ ստանալու մասին: Ըստ այդմ, ուղարկված պատասխանում ընդամենը նշված է, թե «Միդլենդ ռեսուրսեզն» ու «ՌԱՕ ԵԷՍ»-ը իրար հետ հուշագիր են ստորագրել, իրենց հետագա անելիքների մասին եւ ընդամենը: Տրամաբանությամբ, «ՌԱՕ ԵԷՍ»-ի պաշտոնական հաշվետվության մեջ զետեղված 73 մլն դոլար վճարելու փաստը եւ «Միդլենդ ռեսուրսեզի» ուղարկած պաշտոնական պատասխանում 73 մլն դոլար ստանալու փաստի բացակայությունը արդեն իսկ կարող է հիմք ծառայել կառավարության համար կտրականապես մերժում տալու համար: Բայց պետք է հաշվի առնել, թե ինչ կառավարության մասին է խոսքը: Մի խոսքով, շատ շուտով մենք ականատես կլինենք «ՀԷՑ»-ի սեփականատիրոջ փոփոխությանը:

Հայկ Գեւորգյան

Տպել
1355 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)