Քաղաքապետարանը սաբոտա՞ժ է անում՝ թույլ չտալով ավտոբուսները երթուղի դուրս գան. պարզաբանում

Երեւանի բնակիչներից այսօր ահազանգ ստացանք ավտոբուսային թիվ 5 երթուղում տրանսպորտի վատ աշխատանքի մասին, այն դեպքում, երբ այս երթուղին աչքի էր ընկնում իր կանոնավոր աշխատանքով: Նշվում էր, որ վերջին օրերին ավտոբուսները երթուղի են դուրս գալիս ժամանակային մեծ միջակայքով: Այսօր էլ ընդհանրապես չեն հանդիպել: Ուղեւորների փոխանցմամբ, վարորդներից մեկը դժգոհել է, որ իրենց թույլ չեն տալիս աշխատել՝ զարմանալով, թե ինչու ուղեւորները չեն բողոքում այս իրավիճակից եւ որ իրենք էլ ուզում են աշխատել ու վաստակել: Նաեւ տեղեկացրել էին այսօր ընդհանրապես երթուղի դուրս չգալու պահանջի մասին:

Երբ խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից, նա հայտարարեց, այս ամենը սաբոտաժ չէ՝ ի տարբերություն առկա մեկնաբանությունների: Ի դեպ, նկատենք, որ N5 երթուղին սպասարկում է Երեւանի քաղաքապետարանը ու ոչ որեւէ մասնավոր ընկերություն: Վարչության պետն ասաց, որ այլ լրատվամիջոցներ նույնպես անդրադարձել են խնդրին, եւ քաղաքապետարանը շուտով դրա վերաբերյալ հաղորդագրություն կտարածի: Ավելու ուշ հրապարակվեց խոստացված պարզաբանումը: Դրանում ասվում է.

«Հարգելի համաքաղաքացիներ, թիվ 5 ավտոբուսային երթուղու աշխատանքի պարբերականության վերաբերյալ որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող իբր «սաբոտաժ կազմակերպելու» վերաբերյալ տեղեկություններին ի պատասխան հարկ ենք համարում նախ տեղեկացնել, որ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Երեւան քաղաքի վարչական տարածքով անցնող միջմարզային եւ ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների ուղեգծերը համաձայնեցվում են Երեւանի քաղաքապետի հետ, իսկ ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի հ.1042-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորափոխադրումների կազմակերպման կարգի 14-րդ կետի համաձայն՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացվում են ավտոկայարաններից, ավտոկայաններից եւ երթակարգավարական կետերից: Վերջին մի քանի օրերին, խախտելով վերոհիշյալ նորմատիվ իրավական ակտերի պահանջները, «Էջմիածին-Երեւան-Էջմիածին» միջմարզային միկրոավտոբուսային հ.203 երթուղում շահագործվող տրանսպորտային միջոցները Կենտրոնական ավտոկայանում սահմանված վերջնակետից անօրինական ձեւով շարունակում են ուղեւորափոխադրումների իրականացումը՝ հասնելով մինչեւ մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան, Աբովյան պուրակ, ինչի արդյունքում խաթարվել է Երեւանի ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող մի շարք ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների, այդ թվում նաեւ ավտոբուսային հ.5 երթուղու բնականոն աշխատանքը, որը տեղիք է տվել նաեւ երթուղիներում աշխատող տրանսպորտային միջոցների վարորդների արդարացի դժգոհությանը: Տեղեկացնում ենք նաեւ, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հարցը կարգավորելու ուղղությամբ»:

Քաղաքապետարանը չի մանրամասնել՝ ինչ ասել է վարորդների դժգոհությունն առաջացնել՝ ինչպես են նրանք դա արտահայտում, գործադո՞ւլ են հայտարարել, թե երթուղի են դուրս գալիս միայն հազվադեպ: Չի մասնավորեցվում նաեւ, թե ինչ է անում քաղաքապետարանը՝ այս իրավիճակը թույլ չտալու համար:

N5 ավտոբուսային երթուղին անցնում է Երեւանի կենտրոնական ավտոկայանից մինչեւ Ջրվեժ:

Տպել
5223 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները