Մեր խնդիրն է Հայաստանն ագրարայինից բարձր տեխնոլոգիական երկրի վերածել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարության տեսլականը՝ երկիրը ագրարայինից բարձր տեխնոլոգիական պետության վերածելն է։ Այս մասին սեպտեմբերի 14-ին Փարիզում «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» (MEDEF) կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում։ «Մենք ուզում ենք Հայաստանը ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի», - ասաց նա՝ հավելելով, որ սա ընդամենը դատարկ ամբիցիա չէ։ Նրա խոսքով, նրանք, ովքեր գիտեն Հայաստանը, գիտեն, որ այսպիսի կառուցվածք ունեցող տնտեսության համար շատ մեծ մարդկային ռեսուրս կա եւ, ըստ էության, սրա նախադրյալները ստեղծված են։

«Գլոբալ ինովացիոն զեկույցում այդ հանգամանքը հստակ ընդգծված է՝ Հայաստանը ինովացիաների մակարդակով այսօր շատ ցածր տեղում է գտնվում, իսկ մարդկանց ինովացիոն ընդունակությունների առումով՝ շատ բարձր»,- շեշտեց նա։

Հանդիպման ժամանակ վարչապետը հրավիրեց բոլոր ներդրողներին՝ գալ եւ մասնակցել ՀՀ-ի պատրաստվող թռիչքին։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգանում է, արդեն իսկ որոշակի հետաքրքրություն ունեն բարձր տեխնոլոգիական արտադրության ոլորտում զբաղվող ընկերությունները, եւ մենք բոլոր ներդրողներին հրավիրում ենք մասնակցելու այն թռիչքին, որին պատրաստվում է ՀՀ-ն»։

Վարչապետը երաշխավորեց, որ իր գլխավորած կառավարությունում հակված են բոլոր խնդիրները լուծել բաց, ազնիվ երկխոսության պայմաններում։ «Սա պարզ է, քանի որ ՀՀ տնտեսական ցանկացած գործունեության հաջողությունը ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի հաջողությունն է»,- ասաց նա։

Տպել
1166 դիտում

Վրաստանում փորձում են ընտրողներին կաշառել պարտքերի զրոյացմա՞մբ

Հայ մարմնամարզիկները սկսում են պայքարը օլիմպիական վարկանիշային միավորների համար

«Յանդեքս տաքսին» լրտեսությո՞ւն է իրականացնում. Լիտվայում մտահոգված են

Լիխտենշտեյնի հետ ոչ ոքիից հետո Գյուլբուդաղյանցի ասուլիսին 1 լրագրող է եղել

Մահացել է վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստը

Երբ Հայաստանից մեկնեցի, այն շատ մռայլ էր, հիմա ինքնաբավ երկիր է. Ռուսական թատրոնի գեղղեկավարն աշխատանքի է անցել

Պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այցով Կենտրոնական զինվորական հոսպիտալում են եղել

Ադրբեջանում պայթյուն է որոտացել շենքերից մեկում, փլատակների տակ մարդիկ են մնացել (լուսանկարներ)

Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ ԱԽ համաժողովին

Վրաերթ Գյումրիում. կա տուժած

Ցավում ենք, որ պարոն Իոաննիսյանը ներկայացնում է սուբյեկտիվ դատողություններ․ նախարարության արձագանքը

Ուկրաինայի Սումի քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

«Թուրքական հոսք» գազամուղով ռուսական գազը կհասնի նաև Եվրոպա, Պուտինը Թուրքիայում է

Լարսի ճանապարհն ամբողջությամբ բաց է. ծանրաքարշ բեռնատարները հատում են սահմանը

Վալերի Օսիպյանը ճանապարհել ու դիմավորել է սահմանապահ ոստիկաններին (լուսանկարներ)

Թուրքիայում կաղամբով բեռնված մեքենայում ապօրինի ներգաղթյայլների խումբ է բացահայտվել

Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա. քաղաքագետ Ստեփան Դանիելյան

ՀՀ ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ. դուրս է մնում Ազգերի լիգայից

ԵՊՀ ՈՒԽ կանոնադրությունն արդեն ԿԳՆ-ում է, սպասում են հաստատմանը

ԱԺ աշխատակազմում թափ են առել հակաօրինական գործողությունները, որոնք քողարկվում են. ԱԺ աշխատակից