Հանրաքվե. պատասխան կտան, հրաժարական՝ երբեք 

14/09/2018 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 14-ի համարում

Մինչեւ հոկտեմբերի 3-ի հաջորդ քառօրյան խորհրդարանն ըստ ամենայնի կգումարի մեկ արտահերթ նիստ՝ «Հանրաքվեի մասին օրենքում» համապատասխան փոփոխություններ անելու համար։ Իհարկե, դրանք չեն լինի ընդդիմության երազած փոփոխությունները, որի առաջարկը կար 2003-ի ապրիլի 19-ի ՍԴ որոշման մեջ։ Հանրաքվեի մասին օրենքում որոշակի փոփոխություններն անհրաժեշտ են սահմանադրական նոյեմբերյան հանրաքվեն անցկացնելու համար։ Հետո արդեն հոկտեմբերի 3-ի քառօրյա նիստը երրորդ եւ վերջնական ընթերցմամբ կընդունի սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու այն կուղարկվի նախագահի հաստատմանը։ Եւ մինչ հանրապետության նախագահը կստորագրի հանրաքվե անցկացնելու հրամանագիրն ու կնշանակի հանրաքվեի օրը, ըստ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, այդ ընթացքում պետք է հասցնել լիովին մաքրել ընտրացուցակները։

Կոալիցիոն ուժերը հաշվարկել են, որ ընտրացուցակները մաքրելու դեպքում հանրաքվեի դրական ելքի համար անհրաժեշտ ձայների շեմը կիջնի մինչեւ 720 հազար ձայն (ներկայումս մոտավորապես 800 հազար)։ Ինչեւէ, սահմանադրական փոփոխությունների նախագծի հեղինակ եւ պատասխանատու կոալիցիան հանձնարարական է ստացել առաջին անգամ ազատ, արդար ընտրությունների արդյունքում ապահովել հանրաքվեի դրական ելքը։ Այդուհանդերձ, եթե անկեղծիք ընտրությունների արդյունքում ժողովուրդը մերժի կոալիցիայի հեղինակած սահմանադրական նախագիծը՝ ի՞նչ քաղաքական հետեւանքներ են հնարավոր։ Եւ արդյո՞ք կոալիցիոն կուսակցությունները, որոնք հայտարարում են, որ առաջարկվող նախագիծը շատ ավելի ժողովրդավարական է, քան գործողը, եւ որի հետ համաձայն է ժողովուրդը, հանրային մերժման դեպքում կընդունեն, որ ժողովուրդը մերժել է ոչ թե փաստաթուղթը, այլ իրենց, եւ դրանից կարվեն անհրաժեշտ քաղաքական հետեւանքներ եւ քայլեր։ 

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընդունում է, որ եթե ազատ ընտրությունների արդյունքում ժողովուրդը մերժի կոալիցիայի ներկայացրած փաստաթուղթը, որի տակ կա նաեւ ՀՅԴ-ի ստորագրությունը, դա կնշանակի, որ կա որոշակի անվստահություն նաեւ ՀՅԴ-ի հանդեպ. «Եթե հանրաքվեն չհաջողեց, բնականաբար, դրանից պետք է անել հետեւություններ, եւ ՀՅԴ-ն, որպես նախագծի համահեղինակ կուսակցություն, իր համար անհրաժեշտ եզրակացություններ անպայման կանի։ 2003-ի խորհրդարանական ընտրություններում Դաշնակցությունը արձանագրված թվերով ստացել է 140 հազար ձայն, ուստի, եթե հարցը դնում ենք չորով՝ եթե հանրաքվեին կողմ ձայները դրանից պակաս կլինեն, այո, դա կնշանակի, որ Դաշնակցության հանդեպ ժողովրդի վստահությունը պակասել է, եւ անվստահության լուրջ խնդիր է առաջացել։

Իսկ եթե խնդրին մոտենանք ավելի լուրջ, ապա «ոչ»-ն առաջին հերթին վերաբերելու է մեր երկրի հետագա ընթացքին, եւ դրանից հետո յուրաքանչյուր ուժ պետք է բացատրի, թե որքանո՞վ նպաստեց այդ ձախողմանը»,- ասում է Արմեն Ռուստամյանը։ Վերջինս ընդդիմության իլյուզիան է համարում այն մոլորությունը, որ հանրաքվեի ձախողման դեպքում կառավարությունը հրաժարական կտա, կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կամ էլ՝ հանրաքվեի ձախողումը հնարավոր կլինի տրանսֆորմացնել իշխանափոխության։ Ռուստամյանն ընդդիմությանն է փոխանցում միջազգային կառույցների հստակ դիրքորոշումը.

«Եթե անգամ հանրաքվեն տապալվի, դա, այո, կնշանակի, որ իշխանությունների հանդեպ անվստահության կա, բայց քանի որ հերթական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, միջազգային հանրությունը ոչ մի դեպքում չի աջակցի, որ տարածաշրջանում անկայունության, հեղափոխական նոր օջախներ առաջանան, եւ ամեն կերպ կնպաստի, որ առկա անվստահությունը լուծվի հերթական ընտրություններով»,- վստահեցնում է Դաշնակցության ներկայացուցիչը։ Ավելին, Արմեն Ռուստամյանը չի բացառում նաեւ այն տարբերակը, որ եթե մինչ հանրաքվեն ընկած ժամանակահատվածը ցույց տա, որ հանրաքվեն բերելու է ներքաղաքական ավելորդ լարումների, հնարավոր է իշխանությունները որոշում կայացնեն հետաձգել հանրաքվեն.

«Իսկ որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե ինչ կլինի, որ, ասենք, իշխանությունները, տեսնելով, որ չեն կարողանալու հաղթահարել 1/3-ի նշաձողը, համապատասխան հարցախույզ անցկացնեն եւ համոզվելով, որ առկա մթնոլորտում ժողովուրդը պատրաստ չէ «այո» ասելու Սահմանադրությանը, հանրաքվեն չտապալելու համար, ԵԽ-ի հետ համաձայնեցնեն եւ հետաձգեն հանրաքվեն։ Ես վստահեցնում եմ, որ այդ տարբերակը գործող Սահմանադրությամբ գերլիազորություններ ունեցող իշխանության համար ամենաձեռնտու տարբերակն է՝ հետաձգել հանրաքվեն հարմար պահի, մինչեւ հասունացած կլինի դրական ելքը։

Ու դա կարող է ձգվել մինչեւ հերթական համապետական ընտրությունները։ Եւ ի՞նչ է կարծում ընդդիմությունը. հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո այդ ո՞ր նոր ձեւավորված իշխանությունը կհամաձայնի զրկվել գործող Սահմանադրութամբ իրեն տրված գերլիազորություններից եւ գնալ բարեփոխումների»,- հարցնում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ու զգուշացնում, որ եթե ընդդիմությունը սրի իրավիճակը, որի արդյունքում իշխանությունները գնան հանրաքվեն հետաձգելուն, դրա հետեւանքը լինելու է այն, որ գործող համակարգը վերարտադրվելու է դեռ շատ երկար ժամանակ։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2084 դիտում

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս