Բաքուն չի երաշխավորել հայ ձյուդոիստի անվտանգությունը, իսկ մրցաշարի մեկնարկին քիչ է մնացել

6 օր է մնացել ձյուդոյի աշխարհի 2018 թ. առաջնության մեկնարկին, սակայն Բաքուն դեռ պաշտոնապես չի երաշխավորել հայկական պատվիրակության անվտանգությունը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Թաթուլ Հովհաննիսյանը: Սեպտեմբերի 5-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը տեղեկացրել էր, որ ՀՀ-ն չի մասնակցելու, քանի որ հարեւան երկիրը հրաժարվել է ապահովել անվտանգությունը: Այդ լուրից կարճ ժամանակ անց, Ադրբեջանի սպորտի նախարարությունը հայտարարեց, որ իրենք անվտանգությունը կապահովեն: Հայտարարությունից այն կողմ, սակայն նրանք մինչեւ հիմա ոչինչ չեն արել:  

«Սպասում ենք, որ Ադրբեջանը միջազգային ֆեդերացիային պաշտոնապես տեղեկացնի, որ մեր անվտանգությունը ապահովում են, միջազգայինն էլ այդ թուղթը ուղարկի մեզ, մենք էլ գնանք մասնակցենք»,- ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ հայկական պատվիրակությունը մրցավայրում պետք է լինի ամենաուշը սեպտեմբերի 18-ին, քանի որ այդ օրը կայանալու է վիճակահանությունը: Նա տեղեկացրեց, որ այս օրերին Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը Մոսկվայում է: Այնտեղ բանակցություններ է վարում Ձյուդոյի եվրոպական միության նախագահ Սերգեյ Սոլովեյչիկի հետ, ու նրանք անընդհատ կապի մեջ են Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարիուս Վիզերի հետ:

Եթե փաստաթղթային այդ հարցերը լուծվեն, ու Ադրբեջանը պաշտոնապես ապահովի հայերի անվտանգությունը, հայկական պատվիրակությունը հարեւան երկիր կմեկնի 2 հոգով: Մրցաշարին կմասնակցի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), իսկ նրան կուղեկցի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ Կարապետյանը մասնակցելու մեծ ցանկություն ունի ու անկախ անորոշ վիճակից՝ պատրաստվում է: Այս օրերին մարզվում է Երեւանում՝ «Օլիմպավանում»: ՀԺ-ի հետ զրույցում Կարապետյանը ինքն էլ նշել էր, որ շատ է ուզում մասնակցել: Ասել էր, որ ցանկանում է այնտեղ հնչեցնել Հայաստանի հիմնը ու բարձրացնել դրոշը:

Տպել
1202 դիտում

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած

Վալերի Օսիպյանը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ

Մենք լուռումունջ համակերպվողի դերում չենք. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության մասին

Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու որեւէ նախագիծ կամ գաղափար չկա. ՊԵԿ նախագահի հավելյալ պարզաբանումը

Կենդանաբանական այգու 213 կենդանատեսակից մնացել է 143-ը. գործառույթները պատկանում են Երեւանի ավագանուն

Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին

Գյումրիում 325 մլն դրամանոց ստրատեգիական նշանակության փողոց է շահագործվել

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հանդիպել են Աննա Հակոբյանը և Գարո Արմենը, քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Որոշ մարդիկ անձնական խնդիրների պատճառով կարող են ստոր քայլի գնալ. Խաչատրյանը՝ թունավորված զեբրի մասին