ՌԴ Պետդումայի պատգամավորները հետաքրքրվել են ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների սցենարով

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Խոսրով Հարությունյանը, Գագիկ Մելիքյանը եւ Հայկ Բաբուխանյանը ռուս գործընկերների հետ քննարկել են հոկտեմբերին Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի լիագումար նիստերի անցկացմանն ու օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձել ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական համագործակցությանը:

Կարեւորվել է բարեկամական խմբերի միջեւ համագործակցության աշխուժացումը, երկուստեք անհրաժեշտ համարվել առկա հարաբերությունների ամրապնդումն ու շփումների ակտիվացումը: Այս նպատակով ռուսական կողմն առաջիկայում նախատեսում է կազմակերպել խորհրդարանական խմբակցությունների երկկողմ հանդիպումներ:

Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տեղի ունեցող գործընթացներին եւ հնարավոր զարգացումներին, Երեւանի ավագանու եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:

Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Անդրանիկ Կարապետյանը: Պատգամավորն ընդգծել է հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամական հարաբերությունները, կարեւորել առկա բազմակողմ կապերի ամրապնդումը, որի համար, ըստ նրա՝ մեծ ներուժ կա:

Լեոնիդ Կալաշնիկովի խնդրանքով Անդրանիկ Կարապետյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանն ու Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, ներկայացրել կուսակցության դիրքորոշումը քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Ռուս խորհրդարանականների հաջորդ հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանի եւ Լուիզա Սարգսյանի հետ էր:

Հայ օրենսդիրները կարեւորել են ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցության զարգացումը: Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ բոլոր ջանքերը պետք է գործադրել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սեպտեմբերի 23-ին տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրություններին եւ առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորությանը:

Քննարկվել է նաեւ տարբեր ոլորտներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացումը:

Տպել
1389 դիտում

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն են, 979 թեկնածու կպայքարի ավագանու 65 տեղի համար

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը