Ասուլիս.  եւ բացվեցին փակագծերը 

15/09/2018 schedule15:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 15-ի համարում

Օրեր առաջ «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Ալբերտ Բազեյանը խոստացավ բացել «Հանրապետություն» կուսակցության պառակտման իրական պատճառների փակագծերն, ու երեկ նա եւ Վաղաշրակ Հարությունյանը կատարեցին իրենց խոստումը։ Նաեւ սպառնացին, որ եթե իրենց նախկին կուսակիցների բանսարկությունները չդադարեն, փակագծերի եւ չակերտների գաղտնազերծումը շարունակվելու է։

Նրանց առաջարկել են հեռանալ

Մեկ շաբաթ առաջ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի յոթ անդամներ Ալբերտ Բազեյանի վարորդի միջոցով կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին ուղարկեցին կուսակցությունից հեռանալու մասին իրենց դիմումը։ Պարզվում է, դա եղել է հարկադրված քայլ, քանզի օգոստոսի 28-ին Արամ Սարգսյանն ինքն է Բազեյանին եւ Վաղարշակ Հարությունյանին առաջարկել քաղաքակիրթ բաժանման տարբերակը. «Օգոստոսի 28-ին Արամ Սարգսյանը իմ եւ Բազեյանի հետ ունեցած զրույցների ժամանակ ասել է, որ նման տարաձայնությունների պարագայում հնարավոր չէ շարունակել, եւ մեզ առաջարկել է բաժանվել քաղաքակիրթ ձեւով։

Նաեւ խորհուրդ է տվել ստեղծել մեր կուսակցությունը։ Ես հարց եմ տալիս՝ դրանից հետո մենք ի՞նչ պետք է անեինք։ Այնպես որ, հիմա դուք ինքներդ որոշեք, թե ինչո՞ւ կուսակցությունը պառակտվեց հենց այս պահին, եւ կա՞ արդյոք այդ պառակտման մեջ Սերժ Սարգսյանի մատը»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Մեր հարցին ի պատասխան, որ եթե իրենք չհեռանային, ենթադրվո՞ւմ է, որ իրենց կհեռացնեին կուսակցությունից, Վաղարշակ Հարությունյանը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել «Հանրապետություն» կուսակցության նախագահին։

Ինչ-ինչ ուժերի կտեր

Այդուհանդերձ, որո՞նք էին այն անհաղթահարելի տարաձայնությունները, որոնց պատճառով Բազեյանի թիմին առաջարկվել է քաղաքակիրթ ապահարզան։ Երեկ պարոն Բազեյանն այդ փակագիծը եւս բացեց. «Մեկ տարի առաջ չգիտենք ովքեր եւ ինչ ուժեր Արամ Սարգսյանին հուշեցին եւ համոզեցին, որ իբր թե ԱՄՆ-ն Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու որոշումն արդեն կայացրել է, եւ ընտրյալ են լինելու այն քաղաքական ուժերն ու գործիչները, ովքեր կիրականացնեն ամերիկամետ գործունեություն եւ կտանեն համապատասխան քարոզչություն։  Ենթադրվում էր, որ այդ ծրագրի համար ԱՄՆ-ն ցուցաբերելու էր դիվանագիտական, քաղաքական եւ  ֆինանսական աջակցություն։ Անգամ մեզ փորձում էին շահագրգռել, թե՝ գիտեք, տղերք, հեսա շատ փողեր են գալու։

Ահա այստեղից էլ սկսվեց ամերիկամետության մրցավազքն ու ողջ այս պատմությունը։ Փորձեցինք բացատրել, որ այստեղ ինչ-որ սցենար է խաղարկվում, որին վստահել չի կարելի, բայց՝ ապարդյուն։ Ըստ մեր գործընկերների, այդ ենթադրյալ օժանդակությունը սկզբում պետք է լիներ 2004-ի հոկտեմբերին, հետո՝ դեկտեմբերին, այնուհետեւ՝ այս տարվա փետրվարին, ապա՝ գարնանը, հետո՝ սեպտեմբերին եւ այսպես շարունակ։ Վերջին մեկ տարվա ընթացքում «Հանրապետություն» կուսակցությունում տիրող մթնոլորտը, ԱՄՆ-ին արվող կոմպլիմենտները, համագումարն ու ակտիվի հավաքները պայմանավորված էին վերը նշված հանգամանքով։

Մեր բոլորը փորձերը համոզելու, որ թողնեն այդ պատրանքները, անցան անարդյունք։ Հետո արդեն սկսեց աշխատել՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է պարզունակ սկզբունքը, որը եւ հանգեցրեց վերջնական պառակտման»,- հայտարարեց Բազեյանը։ Ի դեպ, Արամ Սարգսյանի գաղափարական «սկզբունքայնությունը» շեշտելու համար երեկ պարոն Բազեյանն իր հետ բերել էլ «Միասնության», «Արդարություն» դաշինքի եւ 2003-ի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի նախընտրական բուկլետները, եւ այդ երեք ծրագրերում էլ հստակ արձանագրված էր՝ «ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդում եւ խորացում»։    

Սուրենյանցի մատը

«Հանրապետություն» կուսակցության պառակտման հաջորդ անհաղթահարելի խոչընդոտը եղել է կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը։  Իհարկե, Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանը երեկ հարկ չհամարեցին հնչեցնել Սուրենյանցի անունը, եւ ինչպես ասաց քաղխորհրդի մեկ այլ նախկին անդամ Արմեն Մկրտչյանը՝ «էտի ո՞վ ա, որ իրա անունն էլ տանք», սակայն բոլոր քարերը շպրտված էին Սուրենյանցի կողմը։ Պարզվում է, կուսակցության ներկայիս ղեկավարության թողտվությամբ եւ լուռ համաձայնությամբ որոշ լրատվամիջոցներ հանցավոր համաձայնության են եկել Սուրենյանցի եւ կուսակցության ղեկավարության հետ, ու գործել է բավականին յուրօրինակ սեւ PR-ի տեխնոլոգիա.

«Կուսակցության ներքին խմորումների վերաբերյալ տեղեկատվության արտահոսք սկսվեց մամուլում, որտեղ հստակ դրվում էր բաժանարար գիծը, թե կուսակցության ղեկավարներից ովքեր պետք է ներկայացվեն դրական բնութագրումներով, ովքեր պետք է դառնան քննադատության թիրախ։ Նման տեղեկատվական արտահոսք կազմակերպողների համար երեւի ընդունելի է անընդհատ խոսել վճռականության եւ վճռական գործողությունների մասին, հետո հայտնվել համապատասխան վայրում, գործուն զղջում գրել, այնուհետեւ դուրս գալ եւ շարունակել մեծախոսությամբ եւ բանսարկություններով զբաղվելը։ Մեզ համար այդ գործելակերպն ընդունելի չէ։ Եւ, անկախ նրանից՝ կբացե՞նք նոր կուսակցություն, թե՞ ոչ, մեր սկզբունքներից մենք չենք շեղվելու եւ որեւէ տերության 5-րդ շարասյունը չենք դառնալու։ Ինչպես նաեւ՝ պահպանելու ենք բարոյականության նորմերը թե՛ քաղաքականության մեջ, թե՛ առօրյա կյանքում»,- հայտարարեց Բազեյանը։

Քյարփինջի մասով

Եւ վերջապես։ Ալբերտ Բազեյանը բոլորովին չի կիսում Վանո Սիրադեղյանի այն կարծիքը, թե Բազեյանն ազնիվ քյարփինջ է. «Ինձ մեղադրանք է հասցեագրված քյարփինջ լինելու մեջ։ Չգիտես ինչու, եթե մարդը ազնիվ է, ուրեմն քյարփինջ է։ Վանո  Սիրադեղյանի այդ խոսքերն իմ հասցեին անձնավորված են, սուբյեկտիվ եւ պայմանավորված են նրանով, որ երբ 98-ին նրա գործը գլխավոր դատախազի կողմից բերվեց ԱԺ, եւ Սիրադեղյանն իր ելույթում ասաց, որ վաղ թե ուշ սրանք  բոլորը կանգնելու են Հաագայի դատարանի առաջ, ես համաձայն չեմ եղել նրա ելույթի այդ հատվածի հետ։ Միեւնույն ժամանակ, ես դեմ եմ եղել, որ նրան կալանավորեն եւ ԱԺ-ից տանեն մեկուսարան»,- քյարփինջի մասով փակագիծն էլ այսպես բացեց Բազեյանը։ Ի դեպ, փողի մասին, որ Բազեյանը չունի։ Եթե մի օր նա փող ունենա, ապա ոչ թե սպիտակ «Մերսեդեսներ» է գնելու, ինչպես գրված էր թերթերից մեկում, այլ նարնջագույն բուլդոզերներ՝ իշխանական փշալարերի դեմ դուրս գալու համար։

Հ.Գ. «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ հրաժարվեց պատասխանել իր նախկին զինակիցների գաղտնազերծումներին. «Եթե նման կարգի հայտարարություններով իրենք իրենց լավ են զգում՝ թող անեն։ Ինձ համար այդ էջը փակված է»,- ասաց Արամ Սարգսյանը։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2635 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան