«Կոկա՞», թե՞ «Պեպսի». մրցակցության պատրանք

15/09/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 15-ի համարում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ քննարկեց «Կոկա-կոլա հելլենիկ բոթլինգ քամփնի Արմենիա» ընկերության կողմից գերիշխող դիրքի չարաշահման հարցը: Նման քննարկման առիթ է հանդիսացել «Ջերմուկ գրուպ» ընկերության դիմումը հանձնաժողովին: Ի՞նչ կապ կա այս երկու ընկերությունների միջեւ: Խնդիրն այն է, որ «Ջերմուկ գրուպը» հանդիսանում է «Պեպսի-կոլայի» բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում եւ ներկրում է այդ անվանումով հայտնի ըմպելիքը: Եւ ահա այս երկու ընկերությունների` միջազգային շուկայում առկա դաժան մրցակցությունը իր դրսեւորումն է ստացել նաեւ Հայաստանում: «Ջերմուկ գրուպի» դիմումի բովանդակությունը հետեւյալն է.

«Կոկա-կոլան» կարբոնացված, գազավորված քաղցրացված զովացուցիչ ջրերի հայաստանյան շուկայում զբաղեցնում է գերիշխող դիրք՝ ծածկելով այդ շուկայի մոտ 75 տոկոսը: Առեւտրի այն կետերը, որոնք պայմանագրային հարաբերությունների մեջ են «Կոկա-կոլայի» հետ, վերջին շրջանում ենթարկվում են ճնշումների այն իմաստով, որ «Կոկա-կոլան» պայման է դնում նրանց առաջ` կա՛մ «Պեպսի-կոլա» չես վաճառում, կա՛մ էլ սառնարանս վերցնում եմ տանեմ: Խոսքը «Կոկա-կոլայի» լոգոտիպով ֆիրմային սառնարանների մասին է, որ վաճառակետերին տրամադրվում է անվճար` բացառապես «Կոկա-կոլայի» արտադրանքի համար օգտագործելու նպատակով: Անշուշտ, այստեղ ոչ ազնիվ մրցակցության նշանները առկա են:

Ցանկացած վաճառող նման պայման դնելու դեպքում կնախընտրի գործ չունենալ «Պեպսի-կոլայի» հետ, քանի որ վաճառվող այս կարգի զովացուցիչ ըմպելիքների 75 տոկոսը, ինչպես հանձնաժողովն է պարզել, «Կոկա-կոլան» է: Այսինքն՝ վաճառողը հաշվի է առնելու, որ «Կոկա-կոլան» արդեն փորձված է, լավ է վաճառվում, եւ կնախընտրի ընդունել այդ ընկերության պայմանը` հեռու մնալ «Պեպսիից»: «Ջերմուկ գրուպ»-ի ներկայացրած դիմումին կցված էին նաեւ մի քանի վաճառողների, պատկերավոր ասած, ցուցմունքները, ըստ որոնց իրենք անձամբ չեն ընդունել «Կոկա-կոլայի» պահանջը եւ զրկվել են վերջինիս սառնարանից: Հանձնաժողովը փաստը համարեց ապացուցված եւ «Կոկա-կոլային» տուգանեց 100 հազար դոլարով: Շատ էլ լավ արեց: Այդուհանդերձ, տեղի ունեցածը բազմաթիվ հարցեր է առաջացնում:

Նախ «Կոկա-կոլայի» կողմից նման պայմաններ առաջադրելու փաստը ապացուցելը շատ դժվար է: Չկան ձայնագրություններ, գրավոր փաստաթղթեր այն մասին, որ «Կոկա-կոլան» սառնարանը ետ է վերցնում հատկապես այն պատճառով, որ տվյալ վաճառողը «Կոկա-կոլայի» սառնարանի մոտ դրել է «Պեպսի-կոլայի» սառնարանը: Այլ կերպ ասած, եթե շատ իրավական տեսակետից նայենք, «Կոկա-կոլային» պետք է մեղադրել այդ վաճառողի հետ սառնարանը տրամադրելու մասին պայմանագիրը խախտելու մեջ եւ ոչ թե մրցակցությունը խաթարելու: Չէ, իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ տվյալ դեպքում հանձնաժողովը ճիշտ է գնահատել իրավիճակը: Սակայն պետք է նկատենք, որ նույն հանձնաժողովը բազմաթիվ այլ դեպքերում շատ ավելի ցայտուն փաստերը համարում է ոչ ապացուցելի:

Օրինակ՝ այդպես էլ հանձնաժողովը ոչ մի կերպ չկարողացավ ապացուցել, որ նույն օրը, նույն ժամին, նույն վայրկյանին Հայաստանի բացարձակապես բոլոր գազալցակայաններում գազի գնի ուղիղ 30 տոկոս բարձրացումը հակամրցակցային համաձայնության արդյունք է: Հանձնաժողովի տարբերակված գործունեության մեկ այլ օրինակ եւս: Այն, որ «Կոկա-կոլան» նման կերպով չարաշահում է իր գերիշխող դիրքը, հանձնաժողովը իմացել է մամուլից: Այսինքն՝ մամուլում հրապարակված տեղեկատվությունը հիմք է հանդիսացել, որ հանձնաժողովը սկսի ուսումնասիրել այս հարցը, եւ ի վերջո այն հաջողությամբ է պսակվել: Սակայն արդյոք հանձնաժողովը մի՞շտ է նման կերպ վարվում: Մամուլում տեղեկատվություն եղավ այն մասին, որ մենաշնորհ ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հոսանքազրկում է այն լրագրողների բնակարանները, որոնք, պարզ ասած, իրենց «խելոք չեն պահում»:

Այս հրապարակումներին հանձնաժողովը դժկամությամբ արձագանքեց, իբր թե ուսումնասիրեց հետո դադարեցրեց այդ ուղղությամբ իր աշխատանքը: Կամ մի՞թե «Կոկա-կոլայի» եւ «Պեպսի-կոլայի» միջեւ ծայր առած այս պատմությունը անբարեխիղճ մրցակցության միակ դրսեւորումն է: Ի՞նչ է, չգիտե՞նք, թե ինչ է կատարվում այլ ապրանքների շուկաներում, երբ կոնկրետ վերցրած բնակավայրերում արգելված է մի կոնկրետ արտադրողի ապրանքի վաճառքը: Սրանք հանրահայտ փաստեր են, որոնք, սակայն, դուրս են մնում հանձնաժողովի ուշադրությունից: Եւ սա ինքնին լրացուցիչ խոչընդոտ է ազատ մրցակցության համար:

Այլ կերպ ասած՝ հանձնաժողովի գործունեությունը ավելի է խորացնում տնտեսական մրցակցության խոչընդոտները` երբ բոլորին` այդ թվում նաեւ տնտեսվարողներին հայտնի պատճառներով հանձնաժողովի համար հասանելի են որոշ ոլորտներ, իսկ որոշ ոլորտների վրա ընդհանրապես «տաբու» է դրված: Եւ ուշագրավ մի զուգադիպություն: Տնտեսական մրցակցության հանձնաժողովի կողմից պատասխանատվության ենթարկված վերջին երկու կազմակերպություններն են «ԱրմենՏելը» եւ «Կոկա-կոլան»: Երկուսի սեփականատերերն էլ օտարերկրյա` արեւմտյան  ընկերություններ են: Իհարկե, հրաշալի է, որ մեր հանձնաժողովի «դուխն» ու սկզբունքայնությունը բավարարում է նման ընկերություններին պատասխանատվության ենթարկելու համար:

Դա շատ լավ է: Բայց հենց միայն սրանից տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում արեւմտյան ներդրողները, որոնք չունեն սափրագլուխներ եւ չեն կրակում, ամենահակամրցակցայինն են, իսկ մեր տեղացի նախարարախառը ու պատգամավորախառը օլիգարխները մրցակցության մեռած են` առավոտից իրիկուն մտածում են, թե ինչպես անեն, որ հանկարծ Հայաստանում ազատ տնտեսական մրցակցությունը չխաթարվի:

Հայկ Գեւորգյան

Տպել
3475 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում