Ավելի քիչ գռեհիկ հումոր, ավելի շատ քաղաքական. Comedy Club-ը գոհացրեց հայ հանդիսատեսին

Դահլիճը գոհ էր: Comedy Club-ն այս անգամ մանրակրկիտ պատրաստվել էր հայ հանդիսատեսի առաջ ելույթ ունենալուն: Սեպտեմբերի 15-ին Comedy Club-ի անդամները առաջին անգամ հաղորդման թողարկում նկարահանեցին Հայաստանում: Հանդիսատեսը մոտ 1 ժամ սպասեց մինչեւ կարմիր գորգի արարողության ավարտը ու շոուի մեկնարկը, սակայն դահլիճում տրամադրությունը բարձր էր:

Comedy Club-ի անդամները լավ ուսումնասիրել էին Հայաստանը, հայերին, նրանց բնավորության գծերը: Ավելի քիչ գռեհիկ հումոր, ավելի շատ՝ քաղաքական. նրանք կարողացել էին հայերի ճաշակին համապատասխան համարներ պատրաստել, այնպես անել, որ դրանք հասկանալի ու ծիծաղելի լինեն ներկաների համար:

ТНТ հեռուստաալիքով հերթական թողարկումը կլինի գրեթե ամբողջ ամբողջությամբ հայերի մասին: Comedy Club-ի անդամները կատակեցին հայկական խոհանոցի, հայ աստղերի (այդ թվում՝ Արմենչիկի, Մարտին Մկրտչյանի, «Մեծ Հայքի» Նարեկի մասին), երեւանյան փողոցներում հանդիպող զվարճալի երեւույթների, օրինակ, տաքսիների անունների մասին («Real Madrid», «Bon Jovi», «No Service»): Զգուշորեն անդրադարձան «Թավշյա հեղափոխության» թեմային: Համարներից մեկում Դեմիս Կարիբիսը առաջարկում է Միշա Գալուստյանին, որ հանդիսատեսը բղավելով ընտրի լավագույն հումորիստին:

«Ինչպե՞ս կարող են բղավելով լավագույն հումորիստ ընտրել»,- հարցնում է Գալուստյանը:

«Նրանք այդպես վրաչապետ են ընտրել, հումորիստ չե՞ն կարող ընտրել»,- պատասխանում է Կարիբիդիսը:

Երեկոյի հատուկ հյուրը աշխարհահչռակ դերասան Ժան Կլոդ վան Դամն էր: Նա գնաց նկարահանումը դեռ չավարտված, սակայն մինչեւ հեռանալը ջերմ խոսքեր ասաց հայերին:

«Դուք շատ հարուստ մշակույթ ունեք: Հարգում եմ ձեր մշակույթը: Սիրում եմ ձեր ժողովրդին, սիրում եմ ձեր մշակույթը»,- ասաց նա:

Մյուս հյուրերի շարքում կային ինչպես հայ, այնպես էլ ռուս հայտնիներ: Նրանց թվում էին՝ դերասաններ Հովհաննես Ազոյանը, Գոշա Կուցենկոն,  երգիչներ Հայկոն, Գեւորգ Հարությունյանը, ինստագրամից հայտնի Լիլի Մորտոն։ Ներկա էր նաեւ ТНТ-ի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։

Առաջին անգամ Comedy Club-ը Երեւանում հանդես էր եկել 2016 թ., բայց դա ոչ թե փառատոն էր, որի ընթացքում նկարահանումներ են իրականացվում, այլ պարզապես ելույթ, որի ժամանակ հիմնականում կրկնվել էին արդեն եթերում հնչած հումորները: Համարներում էր շատ էր, այսպես ասած, ոչ եթերային հումորը: Բացի այդ՝ այն ժամանակ չկար շատերի կողմից շատ սիրված Պավել Վոլյան: Ընդհանուր առմամբ հանդիսատեսի տրամադրությունը այնպիսին չէր, ինչպես այսօր:

Այս անգամ նրանք ողջ կազմով էին, եւ այդ կազմով մարզահամերգային համալիրի բեմ կբարձրանան նաեւ սեպտեմբերի 16-ին: Կսկսվի 19:00-ին: Տոմսերն արժեն 15000, 20000, 25000, 30000, 40000, 45000, 50000, 75000, 100000, 125000, 150000 դրամ: Կարելի է ձեռք բերել toms.amtomsarkgh.am կայքերում:

Տպել
9162 դիտում

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները