Մամուլն ազատ է, քան երբևէ, չկան մենաշնորհներ, տնտեսական ցուցանիշները դրական են. վարչապետը՝ Le Monde-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում գտնվելու ընթացքում հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde օրաթերթին:

- Իշխանության գալուց չորս ամիս անց ի՞նչն եք հաջողել փոխել Հայաստանում։

- Մամուլն այսօր ազատ է, քան երբեւէ։ Առաջին անգամ Երրորդ Հանրապետության պատմության մեջ (սկսած 1991թ․) չկան այլեւս օրենքից վեր գտնվողներ եւ արտոնյալներ։ Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ։ Այլեւս չկան տնտեսական մենաշնորհներ։ Երեւանում սեպտեմբերի 23-ին տեղի կունենան ընտրություններ, որոնք կլինեն իր պատմության մեջ ամենից ազատը։ Ի տարբերություն մյուս հեղափոխությունների, գոնե նրանց, որ ես գիտեմ, մեր հեղափոխությանը չհաջորդեց տնտեսական անկում։ Հակառակը՝ ցուցանիշներն ավելի շուտ դրական են. կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գինը բարձրանում է, բանկերում ավելանում է կապիտալը նաեւ ավանդների տեսքով։ Մենք հաջողել ենք կյանքի կոչել դեմոկրատական կառավարման մի նոր եղանակ՝ ուղիղ ժողովրդական կառավարում։

- Դուք ընտրվեցիք խորհրդարանի կողմից՝ ժողովրդական ճնշման ներքո, բայց այնտեղ դեռ գերակշռում են Սերժ Սարգսյանի նախկին իշխանության պատգամավորները։ Արդյո՞ք դա տեւական կարող է լինել։

- Ի սկզբանե, երբ ընտրվեցի վարչապետ Ազգային ժողովի կողմից, ես կարող էի անվերապահ վստահ լինել միայն չորս քվեի վրա, այդ թվում եւ՝ իմ։ Բայց նախկին ռեժիմը հարկադրված էր տեղի տալ։ Ժողովուրդը վստահություն չունի այս խորհրդարանի նկատմամբ, եւ դա իսկական սեւ կետ է մեր քաղաքական իրականության համար։ Բայց պետք է դիտարկել իրավիճակն իր դինամիկայի մեջ։ Իմ ընտրվելուց քսան օր անց խորհրդարանը քվեարկեց կառավարության ծրագրի օգտին՝ որոշելով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ մեկ տարվա ընթացքում։ Այդ որոշումը պիտի ի կատար ածվի, եւ եթե խորհրդարանը վերանայի իր իսկ ստանձնած պարտավորությունը, բնակչությունը կրկին ոտքի կկանգնի։ Մեր ընդդիմախոսները կարծում էին, թե մեր ժողովրդականությունը կթուլանա անցնող ամիսների հետ։ Անգամ մեր համակիրներից ոմանք ցանկանում էին, որ հնարավորինս արագ կազմակերպենք ընտրությունները։ Մեր հայրենակիցները կարող են տեսնել՝ ինչ ենք անում մենք, եւ ժամանակն աշխատում է մեր օգտին։

- Ձեր իշխանության գալուց ի վեր՝ դուք հանդիպել եք նախագահ Վլադիմիր Պուտինին երեք անգամ։ Կարո՞ղ է արդյոք Հայաստանը վարել կատարելապես անկախ քաղաքականություն՝ իր դաշնակից Ռուսաստանի առումով։

- Մենք պրո կամ հակա չենք ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Ամերիկային, ո՛չ Եվրոպային, ո՛չ Իրանին։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ իմ կառավարությունը պաշտպանում է բացառապես մեր ժողովրդի եւ երկրի շահերը։ Սա պարզ էր դեռ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունեցած իմ առաջին զրույցներից, ով իր հարգանքը դրսեւորեց մեր ազգային ինքնիշխանության եւ իրավունքի նկատմամբ՝ վարելու այն արտաքին քաղաքականությունը, որ մենք ենք ուզում։ Նա չմիջամտեց եւ չխանգարեց մեր հեղափոխությանը, երբ ես դեռ ընդդիմադիր գործիչ էի։ Նա չի միջամտում նաեւ այժմ՝ իմ վարչապետության ժամանակ։ Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։

-Կարո՞ղ է արդյոք թավշյա հեղափոխությունը վարակիչ ազդեցություն ունենալ նախկին խորհրդային տարածքում։

- Հայաստանում տեղի ունեցածն առանձնահատուկ երեւույթ էր։ Յուրաքանչյուր պետություն ունի իր խնդիրներն ու սեփական իղձերն ու ձգտումները։ Անհնար է մի երկրի օրինակն արհեստականորեն տարածել մյուսների վրա։

- Ֆրանկոֆոնիայի մոտալուտ գագաթաժողովի նախապատրաստական շրջանակներում դուք հանդիպել եք նախագահ Մակրոնին։ Ի՞նչ եք ակնկալում այդ գագաթաժողովից, որը դիվանագիտական ամենակարեւոր իրադարձությունն է՝ 1991 թվականին Անկախության հռչակումից ի վեր։

- Ինչ վերաբերում է գագաթաժողովին, ապա մենք ակնկալում ենք, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն այդ իրադարձությունից դուրս կգա ավելի հզորացած։ Եվ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր՝ մենք մեր պարտքն ենք համարում ամեն ինչ անել դրա համար։ Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահի սպասվող պետական այցին՝ մենք ակնկալում ենք, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կբարձրանան նոր աստիճանի, հատկապես երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմամբ, Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարվող ներդրումների քանակի ավելացմամբ, երկու երկրների ավելի սերտ համագործակցությամբ՝ միջազգային հարթակներում, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Նախագահ Մակրոնի հետ հանդիպումն ինձ տվեց լավ հիմքեր համոզված լինելու, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։

Տպել
3500 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան