Միքայել Հասրաթյանը կապ չունի Միքայել Մինասյանի քեռու տղայի հետ. Լենա Նազարյան

Մեր ցուցակում կա Միքայել Հասրաթյան, բայց նա կապ չունի Միքայել Մինասյանի քեռու տղայի հետ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Տիկին Զոհրաբյանը նաեւ նշեց մեկ անձի մասին, որը Զորի Բալայանի բարեկամն է: Մենք պատկերացում չունենք, թե ում մասին է խոսքը: Վիկտոր Մնացականյանը Միքայել Մինասյանի սանիկն է, նա շատ ակտիվ մասնակցել է հեղափոխության օրերին տեղի ունեցող ակցիաներին: Կան դրա տեսանյութերը: Հայտնի ակցիան՝ գորգերով, որն Աբովյան փողոցում տեղի ունեցավ, դրա հեղինակը նա էր»,- ասաց նա:

Լենա Նազարյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ Մնացականյանը Մինասյանի սանիկն է եղել այն ժամանակներից, երբ Մինասյանը հայտնի «դեմք» չի եղել: «Այդ մարդը Երեւանում հայտնի է իր բարեգործական եւ զարգացման ծրագրերով»:

ՀԺ-ի հարցին՝ Վիկտոր Մնացականյանի եւ Միքայել Մինասյանի քավոր-սանիկական ջերմ հարաբերությունները պահպանվո՞ւմ են, Նազարյանը պատասխանեց. «Ոչ, այդ հարաբերությունները չեն պահպանվել»:

Լենա Նազարյանը իր խոսքում նշեց, որ ապրիլի 17-ին Ծառուկյանի դաշինքը 9 պատգամավոր կողմ է եղել Սերժ Սարգսյանի վարչապետությանը: «Այդ կուսակցությունը մի քանի անգամ կոալիցիա է կազմել ՀՀԿ-ի հետ: 2008 թվականի մարտին՝ Մարտի 1-ից 20 օր հետո, կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ: Տիկին Զոհրաբյանը կողմ է եղել 2008 թվականի Մարտի 1-ին Երեւանում արտակարգ դրություն մտցնելուն: ԲՀԿ-ն բազում տեսանելի եւ անտեսանելի կոալիցաների մեջ է եղել ՀՀԿ-ի հետ: Այս ամենից հետո իրենք մեզ մեղադրում են ՀՀԿ-ի հետ համագործակցության մեջ»,- ասաց Նազարյանը եւ ընդգծեց՝ հույս ունեն, որ Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությունը, թե իրենց համար Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը գոյություն չունեն, իսկապես արվում է վերջին անգամ:

Տպել
9356 դիտում

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան