Տեղեկատվություն՝ քրեական գործով կատարված խուզարկությունների վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով, ի թիվս այլ հասցեների, օպերատիվ-քննչական խումբն այսօր այցելել է նաև Yerevan.today տեղեկատվական հարթակի խմբագրություն՝ օրենքով սահմանված կարգով խուզարկություն կատարելու համար:

Խմբագրությունում կատարված խուզարկությունը որևէ կերպ առնչություն չի ունեցել իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է՝ ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը, ստուգելու քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալները, պարզելու երկու իրավապահ մարմինների ղեկավարների հեռախոսազրույցը գաղտնի ձայնագրելու և տարածելու եղանակը և էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Քրեական գործի նախաքննությամբ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ հեռախոսային խոսակցության գաղտնալսման վերաբերյալ տեսանյութն առաջին անգամ տեղադրվել է «Yerevan.today» լրատվական կայքում, և կարճ ժամանակ անց այն հեռացվել է կայքից: Ըստ Google որոնողական համակարգի՝ 2018թ. սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում ստացած տեսանյութը լրատվական կայքում առաջին անգամ տեղադրվել է դրանից 2 օր առաջ:

Լրատվական կայքի խմբագրությունում կատարված խուզարկության ընթացքում առգրավվել են թվով մեկ համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչներ՝ դրանցում գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով դատահամակարգչատեխնիկական փորձաքննություն նշանակելու համար:

Տպել
1709 դիտում

ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ակնհայտ է հեղափոխության հաղթանակը. Նիկոլ Փաշինյան

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ եւ Մոսկվա

Անհապաղ փոխեք միգրացիոն օրենքները. Դոնալդ Թրամփ

Երեւանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը

Հոկտեմբերի 26-ին Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ տեղի կունենա ռազմական բանակցություններ

Ն. Փաշինյանն Անթիլիասում այցելել է Ցեղասպանության մատուռ, առանձնազրույց ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից

Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ երեկ 3 հաղորդում է ստացել

ՀՀԿ-ն վաղ առավոտյան Գործադիր մարմնի նիստ էր հրավիրել. քննարկումների մասին կհայտնեն ԱԺ արտահերթ նիստին

Ընտրակաշառք, կեղծ քվեաթերթիկ, քվեարկել են 1 անգամից ավելի կամ ուրիշի փոխարեն. 16 դեպքով նախապատրաստվում են նյութեր

Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը

Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտություն է կրել, հաղթել է անկուսակցական Գեւորգ Փարսյանը

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին

Առաջին կին քաղաքապետը. Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը

Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կալանավորված են (տեսանյութ)

Հայաստանի մեծ մասում սկսվող շաբաթն անձրեւոտ կլինի. եղանակը՝ առաջիկա օրերին

«Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ (լուսանկարներ)

Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը.ներկա էր քաղաքապետը

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը

Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ, պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել. Սևակ Միքայելյանի շտաբ