«Կրեդիտ Սերվիս».  երկար սպասված դատավճիռ

18/09/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 16-ի համարում

Վերջին տարիների ամենաաղմկոտ գործերից մեկը՝ «Կրեդիտ Սերվիս» բանկի 11 աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործի քննությունը, մոտենում է ավարտին՝ այսօր գործը քննող դատավոր Էդիկ Ավետիսյանը կմտնի խորհրդակցական սենյակ եւ մի քանի օրից դատավճիռ կարձակի: 2003-ի մարտին կալանավորված երեք անձից այժմ կալանքի տակ են երկուսը՝ 1997-99թթ. «Կրեդիտ Սերվիսի» գործադիր տնօրեն, 1999-2002թթ. ԿԲ վերահսկողության եւ լիցենզավորման դեպարտամենտի տնօրեն աշխատած Արտաշես Դավթյանը եւ «Կրեդիտ Սերվիսի» «Լոռու» մասնաճյուղի տնօրեն Վահագն Մարտիրոսյանը:

Բանկի գործադիր տնօրեն Բորիս Առաքելյանը թեեւ մեղադրվում է նույն հոդվածներով (179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ յուրացում կամ վատնում, 214՝ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը եւ 325՝ փաստաթղթեր կեղծելը), ինչ կալանվածները, սակայն նրան ի սկզբանե չեն կալանել, համարել են, որ օգնել է նախաքննությանը եւ վաստակել ազատության մեջ մնալու իրավունքը: Առաջադրված մեղադրանքներից ամենածանրը 179 հոդվածն է, որը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում: Այս դատավարությունը հավանաբար կմտնի հայ արդարադատության պատմության մեջ՝ որպես «Հոկտեմբերի 27»-ի գործից հետո երկրորդ ամենաերկար դատավարությունը, քանի որ տեւեց մոտ 2 տարի:

Պատկերացրեք, որ մեղադրողներն իրենց ճառն արտասանել են ուղիղ 3 ամիս առաջ՝ հունիսի 15-ին: Մեղադրական ճառը թերեւս անսպասելի էր ոչ միայն ամբաստանյալների, այլեւ դատարանի համար: Պարզվեց՝ 2 տարվա դատաքննությունը մեղադրողներ Զելիմ Թադեւոսյանին եւ Ավագ Ավագյանին ոչ մի հետեւության չի հանգեցրել՝ նրանք չեն հրաժարվել մեղադրանքի ոչ մի դրվագից, ընդհակառակը՝ նույնությամբ կրկնում են քննիչի ձեւակերպումներն այնպես, կարծես դատաքննություն ընդհանրապես չի ընթացել:

Ավելին՝ հաշվի չառնելով ոչ մի մեղմացուցիչ հանգամանք՝ նրանք դատարանին առաջարկեցին բավական խիստ պատիժներ սահմանել ամբաստանյալների համար՝ Արտաշես Դավթյանին դատապարտել 7՝ գրեթե առավելագույն ազատազրկման, Վ.Մարտիրոսյանին, Ս.Քարամյանին (բանկի գլխավոր հաշվապահը` նույն մեղադրանքով) եւ Բ.Առաքելյանին՝ 5-ական, մյուս 3 ամբաստանյալներին՝ 2-ական տարի ազատազրկման: Այսինքն՝ ազատազրկում պահանջեցին անգամ այն անձանց համար, ովքեր ոչ մի օր կալանքի տակ չեն եղել: Իսկ Արտաշես Դավթյանի համար պահանջեցին այնքան, որ նա անմիջապես դուրս չգա բերդից եւ մտածի՝ վերաքննիչ դատարան դիմե՞լ, թե՞ ոչ: Դիմելու դեպքում նա կարող է ինքնակամ հետաձգել իր ազատ արձակումը եւս մեկ տարով:

Սակայն պարադոքսը նրանում է, որ բերդային կյանքին հարմարված Դավթյանը պատրաստ է էլի նստել, բայց ապացուցել, որ իրեն առաջադրված մեղադրանքները կեղծ են: Ամբաստանյալների մի մասը, այդ թվում նաեւ գլխավոր հաշվապահ Ս.Քարամյանը, որի խափանման միջոցը մեկ տարի նստելուց հետո դատարանը փոխեց, պահանջում են գործը ուղարկել լրացուցիչ նախաքննության: Նրանք պնդում են, որ գործը վատ է քննվել, բազմաթիվ քրեադատավարական խախտումներ են թույլ տրվել: Օրինակ՝ իրավունք չունեին առաջադրել 214 հոդվածը, քանի որ այն նախկին օրենսգրքում չկար, իսկ իրենց արարքը տեղի է ունեցել նախկին օրենսգրքի գործողության ժամանակ: Այսինքն՝ օրենքը հետադարձ ուժ չունի, սակայն դատախազությունը մոռացել է այս հիմնարար սկզբունքի մասին:

Նրանք նաեւ պնդում են, որ շատ դրվագներով գործ ունենք քաղաքացիաիրավական հարաբերությունները քրեականացնելու հետ: Նրանք հայտարարում են, որ հափշտակություն որպես այդպիսին չկա, վնաս որեւէ մեկին չի պատճառվել, իսկ չմարված վարկերը կմարվեին, եթե դատախազությունը չշտապեր եզրահանգումներ անել եւ խանգարել այդ գործընթացին: Նրանք նշում են, որ գործում չկան տուժողներ՝ գլխավոր տուժող, բանկի հիմնադիր Ստանիսլավ Հայրապետյանը ժամանակին ոչ թե 1 մլն դոլար, այլ ընդամենը 100 հազար է ներդրել, եւ այս շիլաշփոթը առաջացել է նրանից, որ բանկը փուչ է եղել՝ կապիտալ որպես այդպիսին չի եղել: Ամբաստանյալները հատկապես վրդովված էին աշխատավարձերի մասով առաջադրված մեղադրանքից՝ բանկի աշխատողներին վճարված «սեւ» աշխատավարձը դատախազությունը դիտել է որպես վատնում:

Վ.Մարտիրոսյանն, օրինակ, հայտարարեց, որ իր ստացած աշխատավարձը 12-ժամյա աշխատանքի մի մասի հատուցումն էր միայն: Եվ ընդհանրապես՝ «Կրեդիտ Սերվիսում» աշխատավարձերը բանկային միջին վարձատրությունից ցածր էին: Ինչ վերաբերում է «վարկերի անգումար մարումներին», ապա դրանք բանկային համակարգում ընդունված պրակտիկա են, երբ մի վարկը ձեւակերպում են մյուսը մարելու համար, սակայն դրա արդյունքում «ակտիվների արտահոսք» չի լինում, քանի որ «գումարելիների տեղերը փոխելով՝ ընդհանուր գումարը չի փոխվում»:  Ամբաստանյալները զարմացած էին, որ իրենց ոչ մի փաստարկ մեղադրանքի կողմը ո՛չ հերքել է, ո՛չ համաձայնել:

Դժգոհ էին նաեւ փորձագետներից, որոնք նրանց կարծիքով կոմպետենտ չեն, չգիտեն ինչպես է արժեթղթերի գինը որոշվում, չեն կարողանում տարրական տնտեսագիտական հաշվարկներ կատարել եւ այլն: Փոխարենը՝ բանկի հաշվապահ Ս.Քարամյանի պաշտպանական ճառը ոչ միայն համոզիչ էր, այլեւ մասնագիտորեն շատ գրագետ: Նա մի քանի օր տեւած ճառում մանրամասն հիմնավորեց իր անմեղությունը, իսկ վերջում հուզվելով ու դահլիճին էլ իր հետ հուզելով՝ ասաց. «Ով գոնե 100 դրամի կողմնակի եկամուտ է ունեցել՝ թող այդ գումարը դեղի վրա ծախսի, թող Աստծու պատիժն իջնի նրա գլխին: Ես մեղավոր եմ, որ աշխատել եմ մի բանկում, որտեղ կապիտալը փուչ էր, որտեղ աշխատավարձի մի մասը չէր ձեւակերպվում, մեղավոր եմ, որ զիջել եմ ղեկավարների խնդրանքներին», եւ խնդրեց իր նկատմամբ մեղմ վարվել: Վ.Մարտիրոսյանն իր վերջին խոսքում դատարանից խնդրեց՝ եթե քրգործն ուղարկվելու է լրացուցիչ քննության, ապա իր մասով դատավճիռ արձակել, քանի որ «այսօր ես չեմ կալանքի տակ, այլ իմ ընտանիքը, ես չեմ ուզում ընտանիքս մնա կալանքի տակ»:    

Արմինե Օհանյան

Տպել
1250 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ